Երևանի ավագանու որոշմամբ 14 երեխա ունեցող Վիրաբ Շաբոյանի ընտանիքին անհատույց 10 տարով բնակարան տրամադրվեց

12:30 Նոյեմբեր 14 2018
*
Բարիք
Երևանի ավագանու որոշմամբ 14 երեխա ունեցող Վիրաբ Շաբոյանի ընտանիքին անհատույց 10 տարով բնակարան տրամադրվեց

Երևանի ավագանու երեկվա նիստում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանը ներկայացնելով որոշման նախագիծ, առաջարկեց Մոլդովական փողոցում գտնվող 34,6 քմ մակերեսով բնակարանը 10 տարով անհատույց տրամադրել 14 երեխաներ ունեցող Վիրաբ Շաբոյանի ընտանիքին, ով Արցախյան ազատամարտի մասնակից է:

Ըստ նրա, Շաբոյանի ընտանիքը, որտեղ երեխաներից 11-ն անչափահաս են, նախկինում բնակվել են վարձով, սակայն վարձը վճարելու համար միջոցներ չունենալու պատճառով թողել են բնակարանը և այժմ բնակվում են Մոլդովական փողոցում՝ բնակության համար չնախատեսված և պետական սեփականություն հանդիսացող կիսանկուղային տարածքում:

«Գործող օրենսդրության համաձայն, համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներն անհատույց իրավունքով օգտագործելու համար կարող են տրամադրվել Երևանի ավագանու թույլտվությամբ, այդ պատճառով էլ մենք նախապատրաստել ենք համապատասխան որոշում: Այս ընտանիքը ժամանակին Երևանում չի բնակվել և չի հանդիսանում Երևանի բնակիչ, նրանք նախկինում ապրել են Արցախի Քաշաթաղի շրջանում:

Հետագայում այս ընտանիքի հետ զբաղվելու ենք և ցուցաբերենք սոցիալական աջակցություն»,- նշեց Արսեն Ամյանը: Ավագանին նիստում որոշում ընդունեց այցելել Շաբոյանների ընտանիքին, իսկ մինչ այդ որոշում ընդունվեց Մոլդովական փողոցում գտնվող 34,6 քմ մակերեսով բնակարանը 10 տարով անհատուց տրամադրել բազմազավակ ընտանիքին:

Աղբյուրը՝ bavnews.am

Հարակից նյութեր

Արա եւ Ալիկ Ավետիսյանները փոխեցին այս երեխաների կյանքը (Video)
Բարիք
20:36 Սեպտեմբեր 21 2020
Արա եւ Ալիկ Ավետիսյանները փոխեցին այս երեխաների կյանքը (Video) ...
«Ուզում եմ ապրել աղջկաս համար»․ Օգնեք, որ այս 8 տարեկան երեխան առանց մայրիկ չմնա (լուսանկարներ)
Բարիք
14:23 Հուլիս 14 2020
«Ուզում եմ ապրել աղջկաս համար»․ Օգնեք, որ այս 8 տարեկան երեխան առանց մայրիկ չմնա (լուսանկարներ) ...
Այս կինը ծննդյան նվերների փոխարեն խնդրել է ընկերներին 1.000 դրամ փոխանցել ասոցիացիային, որպեսզի ևս մեկ հայ մանուկ ծնվի  (լուսանկար)
Բարիք
17:36 Հունիս 10 2019
Այս կինը ծննդյան նվերների փոխարեն խնդրել է ընկերներին 1.000 դրամ փոխանցել ասոցիացիային, որպեսզի ևս մեկ հայ մանուկ ծնվի (լուսանկար) ...
Իսպանիայից Հայաստան եկած Տիգրանն, ով բարգերծական ասոցիացիա է հիմնել և օգնում է անպտուղ ընտանիքներին ունենալ զավակ, այսօր հայր է դարձել
Բարիք
12:15 Մայիս 07 2019
Իսպանիայից Հայաստան եկած Տիգրանն, ով այստեղ բարգերծական ասոցիացիա է հիմնել և օգնում է անպտուղ ընտանիքներին ունենալ զավակ, այսօր հայր է դարձել ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test