Քաղցկեղով հիվանդ տղայի դասերը՝ հիվանդանոցում

08:05 Օգոստոս 18 2017
*
Բարիք
Քաղցկեղով հիվանդ տղայի դասերը՝ հիվանդանոցում

Բարի արարքները դրական ազդեցություն են գործում բոլորի վրա. բարությունն ուժեղացնում և դրական լիցքեր է հաղորդում: Կարևոր չէ՝ ինչ արարքների մասին է խոսքը. ժպիտ անցորդին, թե փրկված կյանք՝ սա անգնահատելի պարգև է:

ԱՄՆ-ում ականազերծող շանը քնեցնելուց առաջ պատվել են որպես հերոսի

ԱՄՆ-ի ծովային հետևակի կազմում աշխատող Սինա անունով շունը մի քանի ամիս տևողությամբ գործուղումների է մեկնել Աֆղանստան, և անհայտ է՝ քանի ամերիկացի զինվորի կյանք է փրկել լաբրադոր ցեղատեսակի այս շունը:

Սինան արդեն ավարտել էր իր գործունեությունը, երբ նրա մոտ վերջին փուլի ոսկրային քաղցկեղ է ախտորոշվել: Բժիշկները խորհուրդ են տվել քնեցնել նրան, և օրերս ԱՄՆ-ի Միչիգան նահանգի Մասկեգոն քաղաքի բնակիչները պատվել են նրան որպես հերոսի:

Սինային քնեցրել են Մասկեգոնում՝ USS LST-393 թանգարանային նավի վրա: Ծովային հետևակայինի տոնական կոստյում հագած շունը տնից ավտոմեքենայով տեղափոխվել է վերջին հրաժեշտի վայր: Նրան ուղեկցել է ոստիկանների և բայկերների պատվո պահակախումբը:

Դասարանցիների կողմից ծաղրուծանակի ենթարկված բրիտանացի աշակերտուհին իր ավարտական երեկոն նշել է 120 բայկերի հետ

Համադասարանցիները սկսել են ծաղրել Շենոնին երկու տարի առաջ, երբ նա երկու շաբաթ անցկացրել է հիվանդանոցում. աղջիկը տառապում է խոցային կոլիտով և արթրիտով: Այնուհետև վիրավորանքները սկսել են տարածվել սոցցանցերում:

Շենոնը վախեցել է, որ համադասարանցիները կանհանգստացնեն իրեն նաև ավարտական երեկոյի ժամանակ. երեկույթի նախօրեին նա փորձել է զգեստը, որը գնել է դեռ փետրվարին, սակայն չի համարձակվել գնալ միջոցառմանը: Շենոնի մայրն իմացել է այս մասին և հրապարակել նրա լուսանկարները Facebook-ում՝ ուղեկցելով այն հուզիչ գրառմամբ, ինչը շատ է ազդել օգտատերերի վրա և համախմբել է նրանց աղջկա համար միջոցառում կազմակերպելու հարցում:

Ավելի քան հարյուր ընկեր և բարեկամ եկել է ավարտական երեկոյին, որը կազմակերպվել է հատուկ Շենոնի համար: Այնտեղ եղել է բանկետ, դեկորացիաներ և դիսկոտեկ: Աղջկա խոսքով՝ միջոցառման կազմակերպմանը մասնակցել է 120 բայկեր:

Իրանում ուսուցիչն ամեն օր այցելում է հիվանդ աշակերտին

Իրանցի տղան հիվանդ է քաղցկեղով, և նրա ուսուցիչը երեխայի հետ դաս անելու համար ամեն օր այցելում է նրան հիվանդանոցում:

ԱՄՆ-ում կինը պահարաններ է տեղադրել փողոցում, որպեսզի բոլորը կարողանան օգնել կարիքավորներին

ԱՄՆ Տեխաս նահանգի բնակչուհին փոքր պահարաններ է պատրաստել և տեղադրել փողոցներում, որտեղ բոլորը կարող են առաջին անհրաժեշտության իրեր դնել կամ վերցնել այնտեղից: Այժմ մարդիկ լցնում են դարակները տակդիրներով, դպրոցական պարագաներով, անձնական հիգիենայի միջոցներով և սննդով, իսկ կարիքավորներն օգտվում են այդ իրերից:

ԱՄՆ-ում քաղցած դեռահասը 270 հազար դոլար է ստացել ճաշելու համար

ԱՄՆ-ի Թենեսի նահանգի Մեմֆիս քաղաքում 15-ամյա երիտասարդը մոտեցել է տղամարդուն և առաջարկել մինչև ավտոմեքենա տանել նրա գնումները՝ դրա դիմաց փքաբլիթներ խնդրելով իր և սահմանափակ կարողություններով մոր համար: Փքաբլիթների փոխարեն տղամարդը դրամահավաք է կազմակերպել, և նվիրաբերությունների արդյունքում հավաքվել է 270 հազար դոլար: Այս գումարով կֆինանսավորվի դեռահասի ուսումը և նոր տուն կգնվի նրա ընտանիքի համար:

Աղբյուրը՝ tert.am

Հարակից նյութեր

Արա եւ Ալիկ Ավետիսյանները փոխեցին այս երեխաների կյանքը (Video)
Բարիք
20:36 Սեպտեմբեր 21 2020
Արա եւ Ալիկ Ավետիսյանները փոխեցին այս երեխաների կյանքը (Video) ...
«Ուզում եմ ապրել աղջկաս համար»․ Օգնեք, որ այս 8 տարեկան երեխան առանց մայրիկ չմնա (լուսանկարներ)
Բարիք
14:23 Հուլիս 14 2020
«Ուզում եմ ապրել աղջկաս համար»․ Օգնեք, որ այս 8 տարեկան երեխան առանց մայրիկ չմնա (լուսանկարներ) ...
Այս կինը ծննդյան նվերների փոխարեն խնդրել է ընկերներին 1.000 դրամ փոխանցել ասոցիացիային, որպեսզի ևս մեկ հայ մանուկ ծնվի  (լուսանկար)
Բարիք
17:36 Հունիս 10 2019
Այս կինը ծննդյան նվերների փոխարեն խնդրել է ընկերներին 1.000 դրամ փոխանցել ասոցիացիային, որպեսզի ևս մեկ հայ մանուկ ծնվի (լուսանկար) ...
Իսպանիայից Հայաստան եկած Տիգրանն, ով բարգերծական ասոցիացիա է հիմնել և օգնում է անպտուղ ընտանիքներին ունենալ զավակ, այսօր հայր է դարձել
Բարիք
12:15 Մայիս 07 2019
Իսպանիայից Հայաստան եկած Տիգրանն, ով այստեղ բարգերծական ասոցիացիա է հիմնել և օգնում է անպտուղ ընտանիքներին ունենալ զավակ, այսօր հայր է դարձել ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test