Արցախի նախագահը պարգևատրել է բուհը գերազանցությամբ ավարտածներին

14:28 Հունիս 08 2017
*
Հասարակություն
Արցախի նախագահը պարգևատրել է բուհը գերազանցությամբ ավարտածներին

Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում հունիսի 8-ին տեղի է ունեցել Արցախի պետական համալսարանի մի խումբ դասախոսների պետական պարգեւներով պարգեւատրման եւ բուհը գերազանցությամբ ավարտած ուսանողներին դիպլոմների եւ պարգեւների հանձնման հանդիսավոր արարողությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Իր ելույթում Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ Արցախում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում կրթության ու գիտության ոլորտներին, հավելելով, որ խելացի ու ժամանակակից երիտասարդներ դաստիարակելը մեր պետության գերխնդիրներից է, որի լուծման ուղղությամբ իրականացվում են բազմաթիվ ծրագրեր, եւ այդ աշխատանքը կրելու է շարունակական բնույթ: «Վստահ եղեք` ձեր ստացած կրթությունը կօգնի դառնալ լավ մասնագետներ, զբաղվել սիրած աշխատանքով եւ արժանի ներդրում ունենալ ձեզ շրջապատող իրականության մեջ»,- շրջանավարտներին ուղղված իր խոսքում նշել է Բակո Սահակյանը:

Միջոցառմանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք:

 Աղբյուր՝ past.am

Հարակից նյութեր

Հավաքների ազատությունը՝ ըստ Սահմանադրության
Հասարակություն
14:21 Մայիս 08 2024
Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի հավաքներին ազատորեն մասնակցելու և դրանք կազմակերպելու իրավունք: Սա սահմանված է Սահմանադրության 44-րդ հոդվածով՝ հավաքների … ...
Այսօր Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Ծաղկազարդը
Հասարակություն
18:33 Մարտ 24 2024
Այսօր Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Ծաղկազարդը: Այն նշվում է Սուրբ Հարության տոնից՝ Զատիկից մեկ շաբաթ առաջ և խորհրդանշում է … ...
Նորապսակներն ամուսնալուծվել են հարսանիքից 24 ժամ անց՝ տորթով կատակի պատճառով
Հասարակություն
19:41 Սեպտեմբեր 12 2023
Աղջիկն ամուսնուց բաժանվել է հարսանիքից 24 ժամ անց՝ ամուսնու՝ տորթի կտորներ նետելու չար կատակի պատճառով, գրում է Mirror-ը։ 27-ամյա աղջիկը … ...
Հեռուստաընկերությունն առաջարկում է արձակուրդների ընթացքում հայկական լրահոսին հետևելու լավագույն տարբերակը
Հասարակություն
17:00 Նոյեմբեր 06 2022
Աշխարհի ցանկացած կետում այս հավելվածի միջոցով կարող եք հետևել հայկական առաջատար հեռուստաալիքներին՝ Ձեր սմարթֆոններով ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test