Ինչ փոփոխություններ են սպասվում «Ֆուլ հաուս 2»–ում և երբ է այն մեկնարկելու

21:00 Մայիս 21 2018
*
Նորաձևություն
Ինչ փոփոխություններ են սպասվում «Ֆուլ հաուս 2»–ում և երբ է այն մեկնարկելու

Հոկտեմբերից կմեկնարկի «Ֆուլ հաուս 2»  նախագիծը։ Ստեղծագործական թիմն արդեն հասցրել է հանգստանալ և վերադառնալ աշխատանքի։ Այս ընթացքում բուռն քննարկվում էր, թե դերասանական կազմից ովքեր են լինելու  «Ֆուլ հաուս 2»–ում, ովքեր` ոչ, ինչ զարգացումներ է ունենալու նախագիծը։

Tert.am Life–ը զրուցել է նախագծի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանի` Մենչի հետ և ստացել մի շարք հարցերի պարզաբանումները։

Այս օրերին կառուցվում է «Ֆուլ հաուսի» նոր տաղավարը, նախորդն այլևս գոյություն չունի։ «Ամբողջությամբ քանդել ենք նախորդ տաղավարն և կառուցում ենք նորը։ Բնակարանը կփոխարինվի Մուշեղի և Տամարայի առանձնատնով, սրճարանը` հյուրանոցով, որտեղ կլինեն նույն աշխատակիցներն ու նոր դերասաններ։ Մուշեղն արդեն դիրքով մարդ կլինի։ Բնականաբար, իրավիճակներն ու ինտրիգները փոխվում են։ Մի քանի գիծ կա, որի շուրջ կառուցում ենք նոր «Ֆուլ հաուսը»։ Կարծում եմ` լսարանին շատ հետաքրքիր կլինի, քանի որ կերպարներն արդեն սիրված են, նոր ինտրիգը ևս հետաքրքիր կլինի»,– ասաց Մենչը։

Պրոդյուսերից տեղեկացանք, որ սցենարական աշխատանքը կավարտեն հունիսի վերջին, նկարահանումները ծրագրում են օգոստոսի 20-ին։ «Ֆուլ հաուսը» եթերում կլինի հոկտեմբերից։

Նախորդ եթերաշրջանի ավարտին արտերկիր մեկնած սիրահար զույգը` Միհրան Ծառուկյանի և Արփի Գաբրիելյանի հերոսները` Արսենն ու Լիկան, կնկարահանվեն նոր եթերաշրջանում, սակայն ստեղծագործական թիմը մտածում է նրանց վերադարձը հետաքրքիր կազմակերպելու մասին։ «Մի քանի սյուժետային զարգացման մասին ենք մտածում։ Գուցե, Արփին վերադառնա, Միհրանի նկարահանումներն ինչ–որ փուլ դրսից լինեն, ոչ թե տաղավարից։ Շատ հետաքրքիր մի գիծ ենք մտածել, եթե կարողանանք իրականացնել, շատ լավ կլինի։ Առաջին իսկ սերիայից ներկա կլինի Մոսո Կարապետյանի կերպարը` Հրաչը։ Մոսոն որոշ ժամանակով կվերադառնա Հայաստան` հատուկ «Ֆուլ հաուսում» նկարահանելու համար, քանի որ սկայպով մասնակցությունը արդարացված չի լինում»,– նշեց Մենչը։

Այսպիսով` Միհրան Ծառուկյանը, Արփի Գաբրիելյանը, Գոռ Հակոբյանը, Մարջան Ավետիսյանը, Գրիգոր Դանիելյանը, Քրիստինա Եղոյանը, Գարիկ Սեփխանյանը, Մոսո Կարապետյանը կշարունակեն նկարահանվել նախագծի երկրորդ մասում։ Հիմնական կազմից չի նկարահանվի միայն Անի Երանյանը։

Չնայած այս ընթացքում ծավալված խոսակցություններին, թե Անիի և նախագծի անձնակազմի միջև խնդիրներ են եղել, Մենչը հավաստիացնում է` նման խնդիր չկա։ Նախագծից Անիի բացակայությունը պայմանավորված է նրա` Մոսկվայում բնակություն հաստատելով, որի մասին Անին բազմիցս խոսել է։ Դերասանուհին ամիսներ շարունակ Հայաստան էր գալիս «Ֆուլ հաուսի նկարահանումների համար և, անգամ, 1-2 օրվա համար կարող էր մեկնել Մոսկվա, ապա վերադառնալ Հայաստան։

 «Անին փորձում է գործունեություն ծավալել Մոսկվայում։ Խնդիրը կապված է զուտ իր ժամանակի հետ։ Մեր նկարահանումներն անկանոն գրաֆիկով են, իսկ նա Մոսկվայում կանոնավոր գրաֆիկով է աշխատում։ Անհեթեթ հայտարարություններ կան, թե մեր միջև վեճ կա։ Նման բան չկա։ Բոլորիս հարաբերությունները շատ լավ են Անիի հետ։ Չեմ կարծում` նախագծում լինել–չլինելը կարող է ազդել մարդկային հարաբերությունների վրա։ Անիի մարմնավորած Տաթևի կերպարը չի փոխարինվելու այլ դերասանով։ Պարզապես Տաթևի կերպարը բացակայելու է նախագծից։ Մյուս բոլոր դերասանները կլինեն նախագծում, թեև դեռ մշակում ենք, թե ով ինչ կարգավիճակում  կներկայանա»,– ասաց Մենչը։

 Մկրտիչ Արզումանյանի մասնակցությունը «Ֆուլ հաուս 2»–ում չի քննարկվել։ Մենչը նկատեց, որ նա եղել է 7–րդ եթերաշրջանի հատուկ հյուրը։ Մկոյի հետագա մասնակցությունը նա չի բացառում։ Պրոդյուսերից տեղեկացանք, որ սիթքոմում կլինեն 2-3 նոր դերասաններ, որոնց ով լինելը դեռևս քննարկման փուլում է։ Թեկնածուները հայտնի մարդիկ են, թե ոչ, Մենչը չի կարևորում. «Մենք առաջնայնությունը տալիս ենք ոչ թե հայտնի լինելուն, այլ դերասանների` կերպարներին համապատասխան լինելուն»։

«Ֆուլ հաուս 2»–ը կունենա նոր սաունդթրեք։ Երգը, գրեթե, պատրաստ է։ Նախագծում երգիչների պակաս չկա։ Թե ով կկատարի երգը, արդյոք այն հավաքակայան երգ կդառնա, Մենչը դեռևս չգիտի։ «Մեզ մոտ երբևէ խնդիր չի եղել, թե երգն ով կերգի։ Տարբերություն չկա։ Մենք չենք աշխատում, որպեսզի մեկի համար լավ լինի, մեկի համար` վատ։ Աշխատում ենք, որպեսզի նախագիծը լինի ստացված։ Հնարավոր է` բոլորը կատարեն երգը հնարավոր է` մի երգիչ ընտրվի»,– ասաց նա։

«Ֆուլ հաուսի» ներկայացումները ևս նոր կյանք կստանան։ Պրոդյուսերը հայտնեց, որ ներկայացումները կվերականգնվեն հաջորդ տարվանից։ «Փետրվարին արդեն հրավեր ունենք ԱՄՆ–ից։ Կլինեն համերգային շրջագայություններ Եվրոպայում, Ռուսաստանում։ Կունենանք համերգներ նաև Երևանում»,– եզրափակեց Մենչը։

Աղբյուրը՝ life.tert.am

Հարակից նյութեր

Արտառոց դեպք․ Վարժեցված կատուն թմրանյութեր ու հեռախոսաքարտեր է տարել Սևանի գաղութ
Նորաձևություն
12:14 Սեպտեմբեր 20 2020
Արտառոց դեպք․ Վարժեցված կատուն թմրանյութեր ու հեռախոսաքարտեր է տարել Սևանի գաղութ ...
«Շատ թանկ զգեստներ կան, որոնք իմ ճաշակով չեն». Իրինա Այվազյանի ամենաթանկ ու ամենաէժան գնումները
Նորաձևություն
19:09 Օգոստոս 27 2020
Հայտնի մարդկանց ոճն ու սիրելի իրերը ներկայացնող շարքի շրջանակում Tert.am Life-ը ներկայացնում է դերասանուհի Իրինա Այվազյանին: Իրինայի խոսքով` առօրյայում կրում է … ...
«Իմ ճանաչումը թույլ է տվել, որ մարդիկ աչք փակեն վիտիլինգոյի վրա ու տեսնեն ներքին արժեքներս». «Միսս աշխարհ Արմենիա 2019» Լիանա Ոսկերչյանը` նոր ֆոտոշարքի և իրեն ինքնավստահ ու կայացած զգալու մասին
Նորաձևություն
16:57 Օգոստոս 25 2020
«Միսս աշխարհ Արմենիա 2019» Լիանա Ոսկերչյանն օրերս նոր լուսանկարահանման է մասնակցել: Tert.am Life-ի հետ զրույցում Լիանան ասաց, որ լուսանկարների հեղինակն Ավետ … ...
Առնետի և դևի խառնուրդ. համացանցը քննարկում է Chanel-ի մոդելի արտաքինը
Նորաձևություն
21:28 Հուլիս 31 2020
Chanel նորաձևության տան նոր մոդել Մոլլի Բեյրը համացանցում առաջացրել է իրարանցում: Միջազգային ԶԼՄ-ները և օգտատերերը քննարկում են աղջկա ոչ ստանդարտ … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test