«Իմ ճանաչումը թույլ է տվել, որ մարդիկ աչք փակեն վիտիլինգոյի վրա ու տեսնեն ներքին արժեքներս». «Միսս աշխարհ Արմենիա 2019» Լիանա Ոսկերչյանը` նոր ֆոտոշարքի և իրեն ինքնավստահ ու կայացած զգալու մասին

16:57 Օգոստոս 25 2020
*
Նորաձևություն
«Իմ ճանաչումը թույլ է տվել, որ մարդիկ աչք փակեն վիտիլինգոյի վրա ու տեսնեն ներքին արժեքներս». «Միսս աշխարհ Արմենիա 2019» Լիանա Ոսկերչյանը` նոր ֆոտոշարքի և իրեն ինքնավստահ ու կայացած զգալու մասին

«Միսս աշխարհ Արմենիա 2019» Լիանա Ոսկերչյանն օրերս նոր լուսանկարահանման է մասնակցել: Tert.am Life-ի հետ զրույցում Լիանան ասաց, որ լուսանկարների հեղինակն Ավետ Ավագյանն է:

«Առաջարկն իր կողմից էր, բայց ես վաղուց ցանկություն ունեի առանց դիմահարդարման ֆոտոշարք ունենալ, քանի որ, ինչպես հայտնի է շատերին, ունեմ մաշկային խնդիր` վիտիլինգո: Ուզում էի ցույց տալ, որ գեղեցկությունը միայն դիմահարդարման մեջ չէ: Հասարակ ֆոտոշարք է` առանց շքեղ զգեստների: Ունեմ մի քանի լուսանկար, որտեղ պարզ երևում է վիտիլինգոն, ունեմ մի քանիսը, որտեղ դիմահարդարված եմ և թագով. դրանք արել ենք իմ պորտֆոլիոյի համար, քանի որ շուտով թագս փոխանցելու եմ հաջորդ գեղեցկուհուն»,-ասաց նա:

Համաճարակային իրավիճակով պայմանավորված` «Միսս աշխարհ Արմենիա 2020» մրցույթը հետաձգվում է: Ըստ Լիանայի` մոտ ժամանակներս, հնարավորության դեպքում, մրցույյթը կկազմակերպեն:

Լիանայի խոսքով` ցանկանում է կարծրատիպեր կոտրել, որովհետև իր տիտղոսը մեծ հարթակ է, արդեն լսարան ունի: «Ինքս էլ զգացել եմ հասարակության վերաբերմունքը, չեմ ուզում զգան ուրիշները: Երբ մոտ մեկ տարի առաջ ես բարձրաձայնեցի, որ վիտիլինգո ունեմ, դա շատ մեծ արձագանք ունեցավ: Շատ դեռահաս աղջիկներ կամ նրանց ծնողներն ինձ գրում էին ու ասում, որ ոգևորվել են իմ խոսքերից: Կային նաև մարդիկ, ովքեր չգիտեին, թե ինչ է վիտիլինգոն, բայց իմ` դրա մասին բարձրաձայնելուց հետո իմացել են, հետաքրքրվել: Շատ է եղել, երբ փորձել են ինձնից խուսափել, հետազոտող հայացքներ են ուղղել, հարցեր ու խորհուրդներ են տվել ինձ»,-ասաց նա:

Լիանան ընդգծեց, որ իր մաշկային խնդրի մասին բարձրաձայնելուց հետո բավականին փոփոխություններ կան թե՛ իր, թե՛ մարդկանց վերաբերմունքի մեջ:

«Ես ինձ ավելի ինքնավստահ ու կայացած եմ զգում, քանի որ իմ արած աշխատանքը կարևոր է: Հարցերը, միևնույն է, կան, բայց, քանի որ ինձ որպես գեղեցկուհի մարդիկ ճանաչում են, փողոցում շատ են մոտենում, գրկում: Այդ ճանաչումը, ինչ որ տեղ, թույլ է տվել` մարդիկ աչք փակեն վիտիլինգոյի վրա ու տեսնեն ներքին արժեքներս»:

Խոսելով իր ներկայիս զբաղվածության մասին` Լիանան ասաց. «Մոդելային գործունեությամբ այդքան չեմ զբաղվում, ուժերս կենտրոնացրել եմ բարեգործական գործունեության վրա: Նոր-Նորքում լսողության խնդիրներ ունեցող երեխաների դպրոց կա, ովքեր մասնագիտական կրթություն ստանալու խնդիր ունեն: Որոշել ենք քոլեջ բացել, որտեղ նրանք կստանան մասնագիտական կրթություն: Մոդելային գործակալություններից այս ընթացքում առաջարկներ ստացել եմ, բայց ինչ-որ բան խանգարել է դրանք ընդունել: Ինձ համար այս պահին կարևոր է բարեգործական ծրագիրը»:

Անդրադառնալով համալսարանի իր դասերին` Լիանան նշեց, որ Բրյուսովի անվան պետական  լեզվահասարակագիտական համալսարանը կավարտի երկու տարի անց: «Պետք է ասեմ, որ օնլայն դասերն ինձ հեշտ տրվեցին: Դասերն ավելի արագ էին անցնում, ավելորդ ժամանակ չէի ծախսում տնից դուրս գալու, դասամիջոցների վրա»:

Աղբյուրը՝ Tert.am Life

Հարակից նյութեր

Արտառոց դեպք․ Վարժեցված կատուն թմրանյութեր ու հեռախոսաքարտեր է տարել Սևանի գաղութ
Նորաձևություն
12:14 Սեպտեմբեր 20 2020
Արտառոց դեպք․ Վարժեցված կատուն թմրանյութեր ու հեռախոսաքարտեր է տարել Սևանի գաղութ ...
«Շատ թանկ զգեստներ կան, որոնք իմ ճաշակով չեն». Իրինա Այվազյանի ամենաթանկ ու ամենաէժան գնումները
Նորաձևություն
19:09 Օգոստոս 27 2020
Հայտնի մարդկանց ոճն ու սիրելի իրերը ներկայացնող շարքի շրջանակում Tert.am Life-ը ներկայացնում է դերասանուհի Իրինա Այվազյանին: Իրինայի խոսքով` առօրյայում կրում է … ...
Առնետի և դևի խառնուրդ. համացանցը քննարկում է Chanel-ի մոդելի արտաքինը
Նորաձևություն
21:28 Հուլիս 31 2020
Chanel նորաձևության տան նոր մոդել Մոլլի Բեյրը համացանցում առաջացրել է իրարանցում: Միջազգային ԶԼՄ-ները և օգտատերերը քննարկում են աղջկա ոչ ստանդարտ … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test