«Շատ թանկ զգեստներ կան, որոնք իմ ճաշակով չեն». Իրինա Այվազյանի ամենաթանկ ու ամենաէժան գնումները

19:09 Օգոստոս 27 2020
*
Նորաձևություն
«Շատ թանկ զգեստներ կան, որոնք իմ ճաշակով չեն». Իրինա Այվազյանի ամենաթանկ ու ամենաէժան գնումները

Հայտնի մարդկանց ոճն ու սիրելի իրերը ներկայացնող շարքի շրջանակում Tert.am Life-ը ներկայացնում է դերասանուհի Իրինա Այվազյանին:

Իրինայի խոսքով` առօրյայում կրում է հիմնականում սպորտային կոշիկներ ու լայն հագուստ:

«Իմ զգեստապահարանում գերակշռում են հուդիներն ու սպորտային կոշիկները: Մայրս անգամ բարկանում է, երբ նորն եմ գնում: Բարձրակրկունկներ նույնպես կրում եմ, բայց սպորտային կոշիկներն ավելի շատ եմ սիրում: Երկու տարի առաջ «Reebok»-ից սպորտային կոշիկ ունեի, որն այնքան կրեցի, մինչև մաշվեց: Ունեմ նաև մանուշակագույն հուդի, որը գնել եմ «Bershka» խանութից: Սկզբում այն արժեր մոտ 17 հազար դրամ, բայց ես ափսոսում էի այդքան գումար վճարել հուդիի համար: Սպասեցի, մինչև դարձավ 6900 դրամ ու գնեցի: Երկու օր հետո դարձավ 4900 դրամ, ես էլ զղջացի, որ ավելի թանկ եմ գնել»,-ասաց նա:

Իրինայի խոսքով` սիրում է խանութներ գնալ, օնլայն գնումներ չի սիրում, որովհետև սպասել չի սիրում: «Խանութների դեպքում էլ հեշտ եմ ընտրություն կատարում: Հիմնականում Հայաստանից եմ ձեռք բերում հագուստներս, բայց երբ արտերկիր եմ մեկնում, այնտեղից ևս գնումներ անում եմ»,-նշեց նա:

Խոսելով երեկոյան զգեստների մասին` Իրինան ասաց. «Ունեմ սև զգեստ, որը ձեռք եմ բերել «Kotton» խանութից` 39 հազար դրամով: Նաև տոնական կարմիր զգեստ ունեմ, որը հայկական արտադրության է, գնել էի հարսանիք գնալու համար, բայց գինը չեմ հիշում»:

Անդրադառնալով իր ամենաթանկ ու ամենաէժան գնումներին` դերասանուհին ընդգծեց, որ եթե իրեն ինչ-որ հագուստ շատ է դուր գալիս, կարող է գնել նաև թանկ գնով, բայց եթե նույնից կարող է նաև ավելի մատչելի տարբերակով ձեռք բերել, թանկը չի գնի:

«Ինձ համար գինն էական չէ: Շատ թանկ զգեստներ կան, որոնք իմ ճաշակով չեն: Կարծում եմ` ամեն ինչ կախված է համադրելուց: Կարող եմ 1000 դրամանոց բլուզը համադրել ինչ-որ կիսաշրջազգեստի հետ ու գեղեցիկ ստացվի: Պարտադիր չէ, որ զգեստն արժենա 100 հազար դրամ, նոր գեղեցիկ համարվի: Իմ գնած ամենաթանկ իրը երկարաճիթ աշնանային կոշիկներն են եղել, որոնք ձեռք եմ բերել 50 հազար դրամով, իսկ ամենաէժան գնումս բլուզ է եղել, որը գնել եմ 500 դրամով: Ընկերուհիս ասել էր, որ կա մի տեղ, որտեղ նման բլուզ են վաճառում, երկուսով գնեցինք»,-նշեց նա:

Իրինան նաև ասաց, որ մինիմալիստական ոճի սիրահար է, աքսեսուարներ հաճախ չի կրում: «Ունեմ ականջօղ, որը միշտ կրում եմ: Մատանիներ ևս սիրում եմ, բայց չեմ կրում ամեն օր: Նաև ակնոցների մեծ հավաքածու ունեմ, որոնք, կրկին, ամեն օր չեմ կրում: Գլխարկների սիրահար եմ, որոնց մի մասը գնել եմ, իսկ սև գլխարկս ընկերներիցս մեկինն էր, իրենից եմ վերցրել»:

Աղբյուրը՝ Tert.am Life

Հարակից նյութեր

Արտառոց դեպք․ Վարժեցված կատուն թմրանյութեր ու հեռախոսաքարտեր է տարել Սևանի գաղութ
Նորաձևություն
12:14 Սեպտեմբեր 20 2020
Արտառոց դեպք․ Վարժեցված կատուն թմրանյութեր ու հեռախոսաքարտեր է տարել Սևանի գաղութ ...
«Իմ ճանաչումը թույլ է տվել, որ մարդիկ աչք փակեն վիտիլինգոյի վրա ու տեսնեն ներքին արժեքներս». «Միսս աշխարհ Արմենիա 2019» Լիանա Ոսկերչյանը` նոր ֆոտոշարքի և իրեն ինքնավստահ ու կայացած զգալու մասին
Նորաձևություն
16:57 Օգոստոս 25 2020
«Միսս աշխարհ Արմենիա 2019» Լիանա Ոսկերչյանն օրերս նոր լուսանկարահանման է մասնակցել: Tert.am Life-ի հետ զրույցում Լիանան ասաց, որ լուսանկարների հեղինակն Ավետ … ...
Առնետի և դևի խառնուրդ. համացանցը քննարկում է Chanel-ի մոդելի արտաքինը
Նորաձևություն
21:28 Հուլիս 31 2020
Chanel նորաձևության տան նոր մոդել Մոլլի Բեյրը համացանցում առաջացրել է իրարանցում: Միջազգային ԶԼՄ-ները և օգտատերերը քննարկում են աղջկա ոչ ստանդարտ … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test