Ի՞նչ է սթրեսը և ինչ հետևանքների է հանգեցնում. պարզաբանում են մասնագետները

21:30 Հոկտեմբեր 22 2019
*
Ապրելակերպ
Ի՞նչ է սթրեսը և ինչ հետևանքների է հանգեցնում. պարզաբանում են  մասնագետները

Գիտություն հոգու, գիտակցության ու վարքի մասին կամ պարզապես մեկ բառով՝ հոգեբանություն: 21-րդ դարում, երբ սթրեսներն ու դեպրեսիան իսկական չարիք են դարձել, հոգեբանի մասնագիտությունն էլ աշխարհում ամենապահանջված մասնագիտությունների տասնյակում է տեղ գտել:

«Հոգեբանին դիմում են նրա համար, որ հետո հոգեբույժին չդիմեն, և հոգեբանին դիմելը շատ նորմալ երևույթ է ամբողջ աշխարհում, մարդիկ ունեն իրենց ատամնաբույժը, իրենց ընտանեկան բժիշկը և հոգեբանը»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի համահիմնադիր Խաչատուր Գասպարյանը:

Խաչատուր Գասպարյանն արդեն 30 տասնյակից ավելի տարիներ է՝ զբաղվում է հոգեբանությամբ: 10 տարի առաջ դարձավ նաև «Ինթրա» հոգեբանական կենտրոնի համահիմնադիրը։ Հիմնադրման հոբելյանի առիթով բեմադրվել է պիես կենտրոնի այցելուների պատմությունների հիման վրա:

Ըստ առողջապահության համակարգի գործունեության գնահատման 2016 թ. զեկույցի՝ Հայաստանի բնակչության 40 տոկոսը թեթև դեպրեսիվ վիճակում է, 2․9 տոկոսը՝ միջին, իսկ ծանր դեպրեսիայի տարածվածությունը կազմում է 0․1 տոկոս։ Սթրեսի ախտանշանները տարբեր են՝ հոգնածությունից, դյուրագրգիռ վիճակից մինչև քնի խանգարումներ:

«Մենք շատ հաճախ էներգիա ենք ծախսում բաների վրա, որ մեր վերահսկողությունից դուրս է, և դրանից բան չի փոխվում, բացի այն, որ մեր նյարդային բջիջներն են քայքայվում: Գոնե, եթե սովորենք դա մի կողմ դնել, սթրեսները կքչանան, մարդիկ պետք է նաև ուշադիր լինեն սթրեսներին: Երբ ատամը ցավում է, գնում ենք բժշկի, իսկ սթրեսներին ուշադրություն չեն դարձնում»,- ասում է «Ինթրա» հոգեկան առողջության  կենտրոնի տնօրեն Մելինե Թովմասյանը:

Ցանկացած մարդ իր կյանքի ընթացքում վաղ թե ուշ հանդիպում է այնպիսի դժվարությունների, որոնք չի կարողանում ինքնուրույն հաղթահարել: Մշտական սթրեսի պատճառով մարդկանց գրեթե 80%-ը վաստակում է հիվանդություն, որը կոչվում է քրոնիկ հոգնածության համախտանիշ:

Անգլիացի մասնագետները կազմել են «սթրեսի սանդղակ» ավելի քան 150 տարբեր մասնագիտությունների համար: Հանքափորներն այս մասշտաբով գրավում են առաջին տեղը, նրանց «ռիսկի ցուցիչը»՝ 8․3 բալ: Նրանց հաջորդում են ոստիկանության ծառայողները, շինարարներն ու լրագրողները, դերասանները, քաղաքական և հասարակական գործիչները, բժիշկներն ու ավտոբուսի վարորդները: Իսկ առավել հանգիստ աշխատանքը, պարզվում է, գրադարանների և թանգարանների անձնակազմինն է։

 

shantnews.am

Հարակից նյութեր

Որ միրգը կարող է արդյունավետ լինել ճաղատացման դեմ պայքարում
Ապրելակերպ
15:00 Սեպտեմբեր 24 2020
Որ միրգը կարող է արդյունավետ լինել ճաղատացման դեմ պայքարում ...
Սիրուն Մինասը` բոտեքսի միֆերի և հակացուցումների մասին
Ապրելակերպ
22:19 Սեպտեմբեր 22 2020
Սիրուն Մինասը` բոտեքսի միֆերի և հակացուցումների մասին ...
Որ մթերքներն են անփոխարինելի նիհարողների համար
Ապրելակերպ
22:03 Սեպտեմբեր 19 2020
Որ մթերքներն են անփոխարինելի նիհարողների համար ...
Արքայադուստր Դիանան լվացվում էր օրական 60 անգամ. ո՞րն էր պատճառը
Ապրելակերպ
13:44 Սեպտեմբեր 12 2020
Արքայադուստր Դիանան լվացվում էր օրական 60 անգամ. ո՞րն էր պատճառը ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test