Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ

16:36 Ապրիլ 24 2024
*
Նորություններ
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ

Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախասրահում ապրիլի 23-ին կազմակերպվել է միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Ուրուգվայում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից, միջոցառմանը ներկա են գտնվել երկրի նախագահ Լուիս Լակաժե Պոուն, արտաքին հարաբերությունների նախարար Օմար Պագանինին, Ուրուգվայի արտաքին գործերի փոխքարտուղար Նիկոլաս Ալբերտոնին, մի շարք այլ նախարարներ և խորհրդարանականներ, քաղաքական-հասարակական գործիչներ, դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Մարիամ Գևորգյանը, Ուրուգվայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Հակոբ Արքեպիսկոպոս Գլնճյանը, հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ:

Բացման ելույթով հանդես է եկել Ներկայացուցիչների պալատի նախագահ Անա Օլիվերան:Դատապարտելով Հայոց ցեղասպանությունն իրագործողներին և հանգամանորեն ներկայացնելով մի շարք պատմական փաստեր, այդ թվում՝ Ուրուգվայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի մանրամասները, Անա Օլիվերան նաև անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնի տեղահանմանը՝ հավելելով, որ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների պատճառով Հայաստանի սահմանին տիրող լարվածությունն ու անորոշությունը շարունակվում են:

‹‹Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ: Բայց նա այդ պայքարում մենակ չէ, որովհետև միջազգայինը հանրությունը կլինի նրա կողքին: Հայերն աշխարհի ոչ մի ծայրում չեն կորցրել իրենց ինքնությունը››,-նշել է Անա Օլիվերան:

Ելույթի ընթացքում Անա Օլիվերան ցուցադրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Կորնիձոր տեղափոխված երեխայի կողմից արված նկարներ, որոնցում ծաղիկներ և տուն էին պատկերված:

‹‹Եթե այդքան վայրագություններ տեսնելուց հետո երեխան դեռ ունակ է սա նկարել, դա նշանակում է, որ հայերը չեն դադարելու պայքարել, իսկ մենք չենք լքելու հայ ժողովրդին››,-եզրափակել է իր ելույթը Անա Օլիվերան:

Միջոցառման շրջանակներում տեսաուղերձներով են հանդես եկել Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն և Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն:

Հարակից նյութեր

Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Մայիսի 5-ին, ժամը 13:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիմեոն Երևանցու փողոցի տներից մեկի արտաքին պատը … ...
«Ես ձեզ չեմ ասելու, որ ես ձեզ սիրում եմ կամ խոնարհվում եմ»․ Բագրատ Սրբազանը՝ աջակիցներին
Նորություններ
20:15 Մայիս 05 2024
«Ես ձեզ չեմ ասելու, որ ես ձեզ սիրում եմ կամ խոնարհվում եմ, ես ձեզ ասում եմ, որ դուք ամենա, ամենա, … ...
Հայտնի են դարձել ԵՄ բյուջե ներդրումներ կատարած առաջատար երկրները
Նորություններ
20:13 Մայիս 05 2024
2000 թվականի սկզբից ի վեր Եվրամիության 11 պետությունների ներդրումներն ապահովել են բյուջեի եկամուտների երեք քառորդը, ընդ որում, ամենամեծ ներդրումները կատարվել … ...
Ինտենսիվ անձրևներ․ եղանակը՝ առաջիկա օրերին
Նորություններ
14:33 Մայիս 04 2024
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևանում մայիսի 4-ին կեսօրից հետո, 5-8-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024
Փրկարարները դի են դուրս բերել ձորակից
Նորություններ
15:49 Ապրիլ 20 2024
Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա
Նորություններ
20:51 Ապրիլ 16 2024

Test