Հայ դիզայներ Լիանա Սարգսյանը, որը հայտնի է իր «Էլսի Ֆեյշն» ապրանքանիշով, Երևանի հայտնի հյուրանոցներից մեկում առաջին անգամ ներկայացրեց իր նոր «Աշուն–ձմեռ 2020» հավաքածուից մի նմուշ։
Դիզայների խոսքով` բոլորը հետաքրքրված էին «Գարուն–ամառ 2020» հավաքածուով, այդ պատճառով էլ որոշեց ամփոփիչ ցուցահանդես կազմակերպել։
Ցուցադրությանը ներկայացված էին նաև ասեղնագործ բարձրորակ պայուսակներ, որոնց դիզայները Օլեսյա Սախրոն է, որը ևս մասնակցել է աշխարհի տարբեր երկրներում մի շարք ցուցահանդեսների։
Լիանա Սարգսյանի «Գարուն-Ամառ 2020» հավաքածուի ցուցանմուշներից
Ցուցադրված էր նաև «Արտույտ» շարֆերի բրենդը։ Այն ստեղծվել է հայկական արվեստն աշխարհում ճանաչելի դարձնելու համար։ Բրենդի ներկայացուցիչները համագործակցում են հայ ժամանակակից նկարիչների և թանգարանների հետ՝ ստեղծելով սահմանափակ քանակի բարձրորակ մետաքսյա շարֆեր։
2016 թվականից «Արտույտն» անընդմեջ ցուցադրվում է Միլանի նորաձևության շաբաթվա ընթացքում։