Ֆատատո. հեքիաթներ արտադրող հայկական ընկերությունը

14:30 Օգոստոս 30 2017
*
Բիզնես
Ֆատատո. հեքիաթներ արտադրող հայկական ընկերությունը

Ֆատատո

Մոտ երկու տարի առաջ հայկական շուկա մուտք գործեց «Ֆատատո» ընկերությունը, որը, հիմնադիրների խոսքով, հեքիաթ և հեքիաթին բնորոշ էմոցիաներ է առաջարկում իր սպառողին: Խոսքն այն կավե տնակների մասին է, որոնք պատրաստվում են ամենատարբեր իրերի տեսքով՝ լուսամփոփներ, ժամացույցներ, ջերմաչափեր, մագնիսներ, տոնածառի խաղալիքներ, տարոսիկներ, ծաղկամաններ, խնայատուփեր և այլն: Իսկ ինչո՞ւ «Ֆատատո». քանի որ բառն իտալերենից թարգմանաբար նշանակում է հենց հեքիաթային աշխարհ:

Ներկայումս Ֆատատո ընկերությունը միակն է, որի ամբողջ տեսականին պատրաստված է կավից և վիտրաժային ապակիներից: Ընկերությունը համադրել է այս 2 նյութերը և ստացել հեքիաթային տնակի գաղափարը: «Ֆատատո»-ի կարևոր առանձնհատկությունն այն է, որ յուրաքանչյուր տնակից պատրաստվում է մեկ օրինակ, և դրանք երբեք չեն կրկնվում: Նույնիսկ պատվերի դեպքում տնակը որոշակի դետալներով տարբերվում է նախորդից:

Ֆատատոյի գաղափարը ծնվել է կազմակերպության հիմնադիր արվեստագետի՝ Էռնեստ Ոսկանյանի կողմից՝ հենց յուրօրինակ, առանձնահատուկ ու զարմանալի նվեր մատուցելու ցանկությունից ելնելով: Այնուհետև այդ գաղափարը կատարելագործվել է, ընդլայնվել և վերածվել բիզնես գործընթացի: Այժմ Ֆատատոն համարվում է ամենաջերմ նվերը, այսինքն՝ եթե նվիրում ես Ֆատատո, ուրեմն սիրում ես: Երբեմն մարդիկ այն կապում են նաև հաջողության հետ:

Ինչպե՞ս առաջացավ գաղափարը, և որո՞նք էին առաջին քայլերը

Ընկերության հիմնադիրներից Մարիամ Հակոբյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ Էռնեստի պատրաստած առաջին ֆատատոն հենց իր համար է նախատեսված եղել՝ որպես ծննդյան յուրահատուկ նվեր. «Մենք եկուսով ենք աշխատում. ես մարքեթինգով եմ զբաղվում, իսկ Էռնեստը մեր դիզայներն ու կերամիստն է: Մոտ երկու տարի առաջ, երբ ես որոշեցի կավագործության դասընթացների գնալ նրա մոտ, մենք սկսեցինք հետաքրքիր նախագծեր մշակել: Արդյունքն էլ եղավ այն, որ ծննդյանս տարեդարձին Էռնեստն ինձ սունկիկ-տնակ նվիրեց՝ վրան էլ վիտրաժային ապակիներ՝ իբրև յուրօրինակ ու հետաքրքիր նվեր: Հենց այդտեղից էլ առաջացավ գաղափարը. երբ տեսա այն, հասկացա, որ շատ մեծ պոտենցիալ ունեցող ապրանք է, և կարելի է այդ գաղափարն առաջ տանել:

Այդպիսով իմ առջև խնդիր էր դրված՝ ինչպե՞ս փաթեթավորել այդ ապրանքը: Նեյմինգը, բրենդինգն ամբողջությամբ իմ կողմից է արվել, դե իսկ տնակների հիմնական գաղափարը, ինչպես նշեցի, պատկանում է Էռնեստին»,- նշում է Մարիամը:

Նրա խոսքով՝ սկզբում միայն լուսամփոփներ են պատրաստել և այդ հարցում սահմաններ չեն դրել, այսինքն՝ դրանք կարող էին լինել կաղինի, կոշիկի, սնկի և այլնի տեսքով, միայն թե տնակ լիներ և արդյունքում լուսամփոփ ստացվեր: Շեշտը դրել են նրա վրա, որ տնակը հեքիաթային լինի, իր տեսքով հեքիաթ հիշեցնի. «Որոշ ժամանակ անց, երբ մեր գնորդներից մեկը մեզ առաջարկեց տարոսիկ-ֆատատոներ պատաստել իր հարսանիքի համար, մենք սկսեցինք նաև մեր մագնիս-ֆատատոների պատրաստումը: Հենց այդ ժամանակ էր նաև, որ իրագործեցինք մեր մյուս միտքը՝ տոնածառի խաղալիքների պատրաստումը: Արդյունքում ստացվեց մագնիսով տարոսիկներ, որոնց վրա էլ անցքեր էինք անում՝ հետագայում որպես տոնածառի խաղալիք օգտագործելու համար: Դրանից հետո Էռնեստը մտածեց ժամացույցների պատրաստման մասին: Այսինքն՝ այն, ինչ մենք պատրաստում ենք, սովորական հուշանվեր չէ. դրանք պետք է աշխատեն, պետք  որոշակի ֆունկցիա իրականացնեն, որևէ կերպ օգտագործվեն ու կիրառվեն առօրյայում»,- ասում է Մարիամը:

Ընկերության հիմնադիրներն իրենց ձեռքբերումներից են համարում այն, որ մոտ մեկ տարի առաջ սկսել են համագործակցությունը Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հետ.

«Փաստորեն նրանք դարձան մեր պաշտոնական ներկայացուցիչը, ու մենք որոշակի պարբերականությամբ իրենց մոտ վաճառքի ենք ներկայացնում մեր նոր տեսականին: Երբ սկսեցինք նրանց հետ համագործակցությունը, վաճառքի ծավալները միանգամից մեծացան, ինքներս էլ չէինք սպասում նման արդյունք, շատ էինք ուրախացել: Այնտեղի գնորդների մեծ մասը զբոսաշրջիկներ են, այսինքն՝ դա մեզ հնարավորություն է տալիս նաև նոր շուկա բացահայտելու»,- նկատում է Մարիամ Հակոբյանն ու հավելում, որ մինչ օրս նաև մի շարք ցուցահանդեսների են մասնակցել:

Ըստ նրա՝ ժամանակին կարծրատիպ կար, թե միայն աղջիկը կարող է տղային ֆատատո նվիրել, բայց ընկերության կողմից իրականացված մարքեթինգային քաղաքականության շնորհիվ կոտրվեց այդ կարծրատիպը, և մարդիկ հասկացան, որ ֆատատո կարող է նվիրել յուրաքանչյուրը՝ երեխան, կինը, ամուսինը, հայրը, աղջիկը և այլն. «Նույնիսկ եղավ դեպք, երբ հարսը սկեսրոջ համար գնեց»,- կեսկատակ-կեսլուրջ անկեղծացավ Մարիամը:

Ֆատատոյի պատրաստման ճանապարհը

Ինչպես պարզվեց, ֆատատո պատրաստելու համար հիմնականում անհրաժեշտ է կավ և ջնարակ, թեև Մարիամի պնդմամբ՝ առաջին հերթին անհրաժեշտ է երևակայություն, և պետք չէ այն սահմանների մեջ դնել. «Սկզբում մենք այդ կավը պատրաստում ենք, որոշ ժամանակ անց այն չորանում է, որից հետո թրծում ենք վառարանի մեջ: Միայն ձմռանն է ուշ չորանում, և դա որոշակի խնդիր է, իհարկե, քանի որ արագ չի ստացվում, երկար ժամանակ է պահանջվում: Այդ ամենից հետո միայն կավը պետք է ներկել ջնարակով: Վերջինս կերամիկայի համար նախատեսված հատուկ նյութ է, ապակուց է ստացվում: Այնուհետև նորից ենք թրծում, վերջում էլ արդեն լույսերն ու մեխանիզմներն ենք տեղադրում, և ֆատատոն պատրաստ է:

Գինը

Նշենք, որ «ֆատատո» ընկերության հիմնական արտադրանքը լուսամփոփն է: Դրա գինը 15 000 դրամից է սկսվում և մինչև օրս առավելագույն գինը եղել է 35 000 դրամը, թեև կարող է ավելի բարձր լինել՝ կախված մոդելից ու գաղափարից. «Օրինակ՝ մենք ունենք բեսթսելլերներ, որոնք կարող են ունենալ երեք վիտրաժ, բայց արժենալ 20 000-25 000 դրամ, քանի որ դրանց վրա աշխատանքն ավելի շատ է եղել: Եվ կան ֆատատոներ, որոնց գինը որոշելիս հաշվի է առնվում վիտրաժների քանակը, այսինքն՝ գնի հարցում յուրաքանչյուր դետալ կարևոր է: Հաշվի ենք առնում առաջին հերթին նյութածախսը, երկրորդը՝ աշխատանքը, և երրորդը՝ թե ինչ ծախսեր ենք մենք անում դրա մարքեթինգի, գովազդի վրա: Նշեմ նաև, որ ժամացույցների գինը 5500-10 000 դրամի սահմաններում է, ջերմաչափերը՝ 6000, մագնիսները՝ 1000-1500…»:

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում

Հարակից նյութեր

Շանգրի լա խաղատանը տուգանել են 55 մլն դրամ
Բիզնես
13:43 Սեպտեմբեր 08 2020
Շանգրի լա խաղատանը տուգանել են 55 մլն դրամ ...
«Խոշոր ներդնողների հետ բանակցություններ եմ սկսել, Հայաստանում իմ ապրանքի արտադրությամբ զբաղվելու համար»․ Քիմ Քարդաշյանի հարցազրույցը
Բիզնես
17:45 Հոկտեմբեր 08 2019
Ռեալիթի շոուների հայազգի աստղ Քիմ Քարդաշյանն այս օրերին Երևանում է և բոլորի ուշադրությունը պահում է իր անձի շուրջ: WCIT համաշխարհային … ...
«Անի» կաթնամթերքի գործարանը և «Անի» տաքսի-ընկերությունը պատկանում են բացառապես Մկրտչյանների ընտանիքին
Բիզնես
23:29 Սեպտեմբեր 06 2019
Վերջին շրջանում համացանցում շրջանառվում է մի տեսանյութ, որտեղ նշվում է, որ մեր ընկերությունները պատկանում են ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանցից … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test