«Մեր գործն ուղիղ կապ ունի բիզնեսմենի գումարի հետ…Մեկ օր, մի քանի ժամ ուշացնելը հարկային ոլորտում չի ներվում». Accounting Time-ի տնօրենն՝ առաջարկվող ծառայությունների մասին

10:40 Սեպտեմբեր 04 2019
*
Գործնական
«Մեր գործն ուղիղ կապ ունի բիզնեսմենի գումարի հետ…Մեկ օր, մի քանի ժամ ուշացնելը հարկային ոլորտում չի ներվում». Accounting Time-ի տնօրենն՝ առաջարկվող ծառայությունների մասին

Օրենքի չիմացությունն ու անտեղյակությունը պատասխանատվությունից չի ազատում, իսկ երբ հարցը հարկային դաշտում է, հետևանքների ծանրությունը կրկնապատկվում է: Սա շատ լավ գիտի հաշվապահական ծառայություններ մատուցող ցանկացած ընկերություն, պարզապես որոշները հետևում են այս սկզբունքին, որոշները՝ ոչ այնքան: 2015 թվականից Հայաստանում գործող Accounting Time հաշվապահական ընկերության տնօրենի՝ Արթուր Գասպարյանի հետ մեր զրույցը պտտվում է «պատասխանատվություն» բառի շուրջ. Ճշգրիտ ժամկետներ, պարտաճանաչ աշխատանք ու փորձառու թիմ՝ այն, ինչին հավատարիմ է ընկերությունն ու  առաջարկում է իր հաճախորդներին.

«Ցանկացած բիզնես հիմնելիս պետք է հասկանալ, թե ինչ հաշվապահական քաղաքականություն ես վարելու՝ ինչ հարկեր ես վճարելու, ինչ հաշվետվություններ պետք է ներկայացնես, ինչ հարկային բեռ է քեզ սպասում: ՀՀ օրենսդրությանը, հարկային պարտավորություններին չտիրապետելը բիզնեսին կարող է լուրջ խնդիրների առաջ կանգնեցնել: Այս հարցում մենք գործատուներին առաջարկվում ենք ամենաօպտիմալ տարբերակները, որոնք առավել հարմար ու շահեկան են տվյալ բիզնեսի համար»,-մեզ հետ զրույցում պատմում է Արթուրն ու հավելում՝ իրենց վստահում են նախ և առաջ չափազանց պարտաճանաչ գործելաոճի համար.

«Այսօր և հաշվապահներն են շատ, և հաշվապահական կազմակերպությունները, բայց ծանոթ-բարեկամն այս գործում չի աշխատում: Ինչքան էլ ես Ձեր բարեկամը լինեմ, դուք Ձեր բիզնեսն ինձ վստահեք, եթե մի օր, օրինակ՝ սխալ հաշվետվություն ներկայացնեմ, այն անդառնալի հետևանքներ կարող է ունենալ: Այսինքն՝ մեր գործն ուղիղ կապ ունի բիզնեսմենի գումարի հետ, ինչը շատ պատասխանատու աշխատանք է: Հաշվապահական ընկերության ցանկացած սխալ կարող է հարվածել անմիջապես բիզնեսին, քանի որ դրա հետևանքները, վնասները առաջնահերթ  տվյալ կազմակերպությունն է կրում»:

Չնայած սրան, Արթուրի խոսքով,  իրենք այլ  սկզբունքով են աշխատում. ընկերության ցանկացած բացթողման համար, պատասխանատվությունը կրում են հենց իրենք. «Բարեբախտաբար մինչ օրս չի եղել մի դեպք, երբ մենք որևէ բացթողում անենք ու դրանից որևէ մեկը տուժի: Բայց  միևնույն է, հասկանում ենք՝ անգամ չնչին թերացումը կարող է նույնիսկ ամենափոքր բիզնեսին կանգնեցնել միլիոնավոր դրամների տույժերի առաջ»,-նշում է Արթուրը:

Այս սկզբունքով աշխատելն է, որ Accounting Time-ին ապահովել է  հարյուրից ավելի գործընկերներով: Ամեն ինչ կախված է պատասխանատվության, հստակ ժամկետներում աշխատելու կարողության հետ՝ մեկ օր, մի քանի ժամ ուշացնելն այս ոլորտում չի ներվում:

Account Time ընկերությանը հաշվապահության վարումը վստահել են ամենատարբեր ոլորտի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Mezzo production,  Dragon Garden, «Ծիածան» ներկերի գործարան և իրենց ոլորտում այլ հայտնի ու առաջատար կազմակերպություններ, որոնց հաշվապահական ընկերությունը շնորհակալ է վստահության համար։

Արթուրի խոսքով՝ գործընկերների հետ կապն ընկերությունը միշտ է պահում՝ հասանելի են ու պատրաստակամ օգնել ցանկացած հարցում: Բացի այդ, բիզնեսում նորեկներին էլ պատրաստ են անվճար խորհրդատվություն տալ՝ սկսած մեկնարկային հարցերից՝ ինչ պետք է անել, ինչ է սպասվում՝ ինչ հարկեր, հաշվետվություններ:

«Մեզ դիմող գործատուների 90 տոկոսը մեզ մոտ են եկել այլ ընկերությունների վատ  վարած հաշվապահության հետևանքով: Մնացած 10 տոկոսն, ըստ իս, եկել են հաճախորդների մեկը մյուսին խորհուրդ տալու շնորհիվ: Իրենք գիտեն, որ միշտ պատրաստ ենք կիսվել ոլորտում մեր տիրապետած ինֆորմացիայով ու փորձով»:

Accounting Time-ի աշխատակազմում շուրջ 2 տասնյակ մանագետներ են, որոնց Արթուրը շնորհակալ է բարեխիղճ աշխատանքի համար։ Նրա խոսքով՝ ամենօրյա թիմային աշխատանքի միջոցով նրանք խնայում են գործատուների ժամանակն ու տալիս առավելագույն արդյունք:

HotNews.am

Հարակից նյութեր

Շանգրի լա խաղատանը տուգանել են 55 մլն դրամ
Գործնական
13:43 Սեպտեմբեր 08 2020
Շանգրի լա խաղատանը տուգանել են 55 մլն դրամ ...
«Խոշոր ներդնողների հետ բանակցություններ եմ սկսել, Հայաստանում իմ ապրանքի արտադրությամբ զբաղվելու համար»․ Քիմ Քարդաշյանի հարցազրույցը
Գործնական
17:45 Հոկտեմբեր 08 2019
Ռեալիթի շոուների հայազգի աստղ Քիմ Քարդաշյանն այս օրերին Երևանում է և բոլորի ուշադրությունը պահում է իր անձի շուրջ: WCIT համաշխարհային … ...
«Անի» կաթնամթերքի գործարանը և «Անի» տաքսի-ընկերությունը պատկանում են բացառապես Մկրտչյանների ընտանիքին
Գործնական
23:29 Սեպտեմբեր 06 2019
Վերջին շրջանում համացանցում շրջանառվում է մի տեսանյութ, որտեղ նշվում է, որ մեր ընկերությունները պատկանում են ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանցից … ...
Բիզնես ոլորտում բացը լրացվում է. նոր հարթակ՝ Media Club, որտեղ կարող եք լսել, քննարկել ու կիսվել Ձեր բիզնեսի հաջողված օրինակներով, խնդիրներով ու հեռանկարներով (Տեսանյութ)
Գործնական
15:56 Օգոստոս 30 2019
Բիզնես ոլորտում բացը լրացվում է. նոր հարթակ՝ Media Club, որտեղ կարող եք լսել, քննարկել ու կիսվել բիզնեսի հաջողված օրինակներով, խնդիրներով ու հեռանկարներով (Տեսանյութ) ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Փրկարարները դի են դուրս բերել ձորակից
Նորություններ
15:49 Ապրիլ 20 2024
Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա
Նորություններ
20:51 Ապրիլ 16 2024
Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կժամանի Հայաստան
Նորություններ
11:09 Ապրիլ 14 2024
Վանաձորում կարիճը 16-ամյա աղջկա է խայթել
Նորություններ
11:04 Ապրիլ 14 2024

Test