«Խոշոր ներդնողների հետ բանակցություններ եմ սկսել, Հայաստանում իմ ապրանքի արտադրությամբ զբաղվելու համար»․ Քիմ Քարդաշյանի հարցազրույցը

17:45 Հոկտեմբեր 08 2019
*
Գործնական
«Խոշոր ներդնողների հետ բանակցություններ եմ սկսել, Հայաստանում իմ ապրանքի արտադրությամբ զբաղվելու համար»․ Քիմ Քարդաշյանի հարցազրույցը

Ռեալիթի շոուների հայազգի աստղ Քիմ Քարդաշյանն այս օրերին Երևանում է և բոլորի ուշադրությունը պահում է իր անձի շուրջ: WCIT համաշխարհային համաժողովի ժամանակ նա ելույթ ունեցավ՝ պատմելով, թե ինչ դեր ունեն տեղեկատվական տեխնոլոգիաներն իր կյանքում: Քիմը խոսեց նաև Հայաստան այցի մասին՝ խոստանալով, որ առաջիկայում մեծ նորություններ կլինեն կապված մեր երկրի հետ:

Ելույթից հետո Քիմը հանդիպեց հայաստանյան մի քանի լրատվամիջոցի՝ այդ թվում՝ Tert.am Life–ի ներկայացուցիչների հետ և պատասխանեց հարցերին: Ելույթի ժամանակ Քիմը նշեց, որ Երևանի փողոցներով քայլելիս շատ է ոգեշնչվել և մտահղացել է հայկական ծաղիկների բույրով օծանելիք ստեղծել: Ավելի վաղ ռեալիթի շոուների աստղը հայտարարել էր, որ Հայաստանում կհիմնի իր SKIMS ապրանքանիշի արտադրությունը:

Tert.am Life-ի հարցին՝ նպատակ ունի՞ արդյոք իր կոսմետիկ միջոցների և մյուս բրենդների բիզնեսը ևս հիմնել Հայաստանում, նա պատասխանեց, որ հույս ունի, որ դա իր մոտ կհաջողվի:

«Հուսով եմ՝ այո: Ես ծրագրեր ունեմ իմ կոսմետիկ միջոցները ներկայացնել միջազգային հանրությանը: Դա իմ երազանքն է, ուստի՝ ուրախ եմ այս ուղևորության համար, որի շրջանակում այս ուղղությամբ քննարկումներ են տեղի ունենում հայաստանյան խոշոր ներդրողների հետ: Ուրախ եմ այստեղ գալու հնարավորության համար»,- ասաց նա։

Քիմն առաջիկայում մի շարք նորություններ է խոստանում կապված Հայաստանի հետ: Նա  նշեց, որ արդեն իսկ բանակցություններ է վարում Հայաստանի խոշոր ներդնողների հետ իր SKIMS ապրանքանիշի արտադրության համար գործարան գտնելու նպատակով:

«Ինձ համար հաճելի է հայկական ընկերությունների հետ համագործակցությունը: Իմ երազանքն է Հայաստանում բացել shapeware-ի (կիպ ներքնահագուստի) իմ արտադրամասը: Հիմա բանակցություններ եմ վարում հայաստանյան խոշոր ներդրողների հետ՝ shapeware-ի գործարան գտնելու համար: Փորձում եմ հասկանալ, թե ինչ գործարաններ կան, որտեղ կարող եմ զբաղվել իմ ապրանքի արտադրությամբ: Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ: Իրականում ես այսօր հանդիպում ունեմ, որի ընթացքում քննարկելու ենք այդ թեման»,- պատմեց նա:

Քիմը միշտ խոսում է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին: Հարցին՝ այդ թեմայով զրույց ունեցե՞լ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, նա պատասխանեց. «Ես միշտ եմ խոսում այդ մասին, խոսել եմ նաև Սպիտակ տանը: Այդ մասին առանձին զրույց չեմ ունեցել ԱՄՆ նախագահի հետ, բայց պարբերաբար առանձնազրույցներ եմ ունեցել Սպիտակ տան պաշտոնյաների հետ: Դա իմ նպատակն է և չեմ դադարի պայքարել Հայոց ցեղասպանության ճանաչման համար»:

Սոցցանցերը, որպես կարևորագույն գործիք օգտագործող աստղից, հետաքրքրվեցին նաև, թե ինչ կարծիք ունի Հայաստանի վարչապետի՝ Նիկոլ Փաշինյանի սոցցանցային ակտիվության մասին:

«Կարծում եմ՝ նրա ակտիվությունը սոցցանցերում կարող է արդյունավետ լինել: Մարդկանց շրջանում սոցցանցերը մեծ տարածում ունեն, ուրեմն՝ ինչու ոչ: Հաճելի է սոցցանցերում ունենալ քաղաքական գործիչներ, որոնց հետ մարդիկ կարող են անմիջականորեն հաղորդակցվել, ուստի ՝այն կարող է նաև արդյունավետ լինել»,- ասաց նա:

Քիմի կյանքը հիմնականում էկրանների առաջ է անցնում: Այսպիսով՝ հանրային են դառնում նաև նրա ընտանիքի անդամները, այդ թվում՝ մանկահասակ երեխաները, որոնց, երբեմն, կարելի է նկատել: Ռեալիթի շոուների աստղը նկատեց, որ իր կյանքի մեծ մասն անցել է բնականոն հունով՝ առանց փառքի: Կյանքի ներկայիս ռիթմում Քիմն առաջնային է համարում երեխաների դաստիարակությունը:

«Երեխաներս իրենց զարմիկների շրջապատում նրանք բնականոն մանկություն ունեն: Նրանք չափազանց հնազանդ երեխաներ են, որոնք դեռևս պատկերացում չունեն այս ամենի մասին: Ես հպարտ եմ երեխաներիս լավ դաստիարակությամբ: Ես ականատես եմ եղել, թե ինչպես են անվտանգությամբ ու հարստությամբ շրջապատված իմ ընկերները հիանալի անհատներ դարձել: Իմ նպատակն է մեծացնել բարի, կարգապահ երեխաների, ինչն առայժմ այդպես էլ կա: Դրա համար ես չափազանց հպարտ եմ: Ցանկանում եմ նրանց դաստիարակել որպես հիանալի անհատներ, ուստի՝ այդ ուղղությամբ պետք է մեծ ճիգեր գործադրեմ: Ես ու քույրերս՝ բոլորս, նույն պատկերացումն ունենք այս հարցի մասին: Գիտենք, որ դժվար է լինելու, բայց մեծ հաճույքով ու համատեղ ուժերով մեծացնում ենք մեր երեխաներին: Դուք կզարմանաք, թե որքան կարգապահ ու չարաճճի երեխաներ են նրանք»,- ժպիտով ասաց Քիմը:

Ի դեպ, Քիմը Հայաստանում է ավագ քրոջ՝ Քորթնի Քարդաշյանի հետ։ Նրանք հասցրեց Հայաստանում մկրտել նաև իրենց երեխաներին:

Հարակից նյութեր

Շանգրի լա խաղատանը տուգանել են 55 մլն դրամ
Գործնական
13:43 Սեպտեմբեր 08 2020
Շանգրի լա խաղատանը տուգանել են 55 մլն դրամ ...
«Անի» կաթնամթերքի գործարանը և «Անի» տաքսի-ընկերությունը պատկանում են բացառապես Մկրտչյանների ընտանիքին
Գործնական
23:29 Սեպտեմբեր 06 2019
Վերջին շրջանում համացանցում շրջանառվում է մի տեսանյութ, որտեղ նշվում է, որ մեր ընկերությունները պատկանում են ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանցից … ...
Բիզնես ոլորտում բացը լրացվում է. նոր հարթակ՝ Media Club, որտեղ կարող եք լսել, քննարկել ու կիսվել Ձեր բիզնեսի հաջողված օրինակներով, խնդիրներով ու հեռանկարներով (Տեսանյութ)
Գործնական
15:56 Օգոստոս 30 2019
Բիզնես ոլորտում բացը լրացվում է. նոր հարթակ՝ Media Club, որտեղ կարող եք լսել, քննարկել ու կիսվել բիզնեսի հաջողված օրինակներով, խնդիրներով ու հեռանկարներով (Տեսանյութ) ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Փրկարարները դի են դուրս բերել ձորակից
Նորություններ
15:49 Ապրիլ 20 2024
Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա
Նորություններ
20:51 Ապրիլ 16 2024
Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կժամանի Հայաստան
Նորություններ
11:09 Ապրիլ 14 2024
Վանաձորում կարիճը 16-ամյա աղջկա է խայթել
Նորություններ
11:04 Ապրիլ 14 2024

Test