Երևան– Սևան մայրուղու հայտնի քանդակները կվերադառնան իրենց երբեմնի տեղերը

20:00 Հունվար 18 2020
*
Արվեստ
Երևան– Սևան մայրուղու հայտնի քանդակները կվերադառնան իրենց երբեմնի տեղերը

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարությունն ավարտել է Երևան-Սևան մայրուղու հարևանությամբ նախկինում տեղադրված երկու քանդակների`Խաչատուր Հակոբյանի «Արձագանքի» ու  Դավիթ Բեջանյանի «Անվերջության ժապավենի» վերականգնման նախագծահաշվարկային աշխատանքները։

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։

«Շուտով կմեկնարկեն դրանց վերականգնման ու վերատեղադրման աշխատանքներն իրականացնելու մրցույթները,– հայտնում է մարզպետը։

Ի դեպ, մրցույթը ենթադրում է ոչ միայն արձանների վերականգնում ու վերատեղադրում, այլև դրանց հարակից տարածքների բարեկարգում, պատվանդանների վերակառուցում,  տարածքների գիշերային լուսավորության ապահովում։

«Լիահույս եմ՝ գարնանամուտին արդեն առարկայական առաջընթաց կգրանցենք այս ուղղությամբ, թեպետ տարածքներից մեկի տնօրինման հետ կապված խնդիրներ ունենք, որոնք այս պահին վիճարկվում են դատական կարգով»,– գրում է Պետրոսյանը։

Հիշեցնենք` Երևան–Սևան մայրուղուն հարող տարածքներում տեղադրված երկու հայտնի քանդակների վերականգնման համար ՀՀ կառավարությունը 2019թ–ի մայիսին 30-ին ավելի քան 9 մլն դրամ էր հատկացրել։Կառավարության այս որոշումից հետո երկու արձանները հանվեցին իրենց պատվանդաններից ու տեղափոխվեցին անվտանգ վայր` մինչև վերականգնումն էլ ավելի չթալանվելու համար։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Հարակից նյութեր

Կոմիտասի մասին «Սողոմոնի երգերը» ֆիլմը հայտնվել է «Օսկարի» երկար ցանկում
Արվեստ
16:17 Հունվար 29 2021
Ռեժիսոր Արման Նշանյանի «Սողոմոնի երգերը» («Songs of Solomon») ֆիլմը ներառվել է «Օսկարի» երկար ցանկում։ Փետրվարի 9-ին կհայտարարվի 15 ֆիլմից բաղկացած … ...
«Ինքս արտասվել եմ նկարահանումներին, բայց մեր նպատակը դիտողից արցունքներ կորզելը չէ». Արշո Հարությունյան
Արվեստ
17:37 Հունվար 17 2021
Ավելի քան 68 անգամ բեմ բարձրացած «Հարսանիք թիկունքում» ներկայացումն էկրանավորվել է, հունվարի 28-ից այն արդեն հնարավոր կլինի դիտել բոլոր կինոթատրոններում. … ...
«Նեղություններից հետո պետք է կոփվենք». Աննա Էլբակյանը` իր 57-ամյակին թոռնիկների անակնկալի, անցած տարվա կորուստների մասին
Արվեստ
11:23 Սեպտեմբեր 07 2020
«Նեղություններից հետո պետք է կոփվենք». Աննա Էլբակյանը` իր 57-ամյակին թոռնիկների անակնկալի, երիտասարդ մնալու գաղտնիքի և անցած տարվա կորուստների մասին ...
«Այս աշխարհի խնդիրն այն է, որ դաստիարակված մարդիկ լի են կասկածներով, իսկ ապուշները՝ ինքնավստահությամբ». Չարլզ Բուկովսկի
Արվեստ
19:42 Հուլիս 05 2020
Բուկովսկին գրում էր՝ ոգեշնչվելով իր հայրենի քաղաքի՝ Լոս Անջելեսի սոցիալական, մշակութային և տնտեսական միջավայրից։ Նրա աշխատանքները արտացոլում են աղքատ ամերիկացիների … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test