«Նեղություններից հետո պետք է կոփվենք». Աննա Էլբակյանը` իր 57-ամյակին թոռնիկների անակնկալի, անցած տարվա կորուստների մասին

11:23 Սեպտեմբեր 07 2020
*
Մշակույթ
«Նեղություններից հետո պետք է կոփվենք». Աննա Էլբակյանը` իր 57-ամյակին թոռնիկների անակնկալի, անցած տարվա կորուստների մասին

«Նեղություններից հետո պետք է կոփվենք». Աննա Էլբակյանը` իր 57-ամյակին թոռնիկների անակնկալի, երիտասարդ մնալու գաղտնիքի և անցած տարվա կորուստների մասին

Tert.am Life-ը գրում է․ ՀՀ վաստակավոր արտիստ, դերասանուհի Աննա Էլբակյանն տոնում է  57-ամյակը: Tert.am Life-ն այդ առթիվ զրուցել է նրա հետ` օրվա, թոռնիկների անակնկալի, տարիքի, կորուստների մասին:

— Ինչպիսի՞ տրամադրությամբ եք արթնացել:

— Ես որոշել եմ, որ պետք է իմ ծննդյան օրերին լավ տրամադրություն ունենամ: Երբ այդ օրը տրամադրությունդ ընկնում է, նշանակում է դու շատ ես սիրում քո եսն ու կենտրոնացած ես սեփական անձիդ վրա: Իսկ ես չեմ ցանկանում կենտրոնանալ իմ անձի վրա: Այնպես որ, այսօր հրաշալի տրամադրություն ունեմ:

— Ինչպե՞ս եք տոնելու օրը:

— Կտոնեմ իմ սիրելի թատրոնում, քանի որ այսօր բացօթյա ներկայացում ունենք: Ես չեմ խաղում, բայց մեծ հաճույքով գնալու եմ դիտելու: Ովքեր ցանկանում են, կգան կշնորհավորեն:

— Անակնկալներ արդեն մատուցե՞լ են Ձեզ:

— Թոռնիկներս առավոտյան եկան, շնորհավորեցին: Իրենց ձեռքերով նվերներ էին պատրաստել` նկարների տեսքով: Ինձ համար դա է ամենաթանկ նվերը: Ավագ թոռնուհիս` Էլմին, շատ է մեծացել: Երեկ հայտնաբերեցինք, որ ներկայացման համար անցած տարի կարված կիսաշրջազգեստը ծնկներից է, իսկ անցած տարի շատ երկար էր: Մեծացան…

— Արդեն 57 տարեկան եք… ո՞րն է Ձեր երիտասարդության գաղտնիքը:

— 60-ից երեք եմ պակաս արդեն, բայց առավոտյան արթնանում եմ 3 տարեկանի զգացողությամբ: Ինձ թվում է` մայրս կգա ու կժպտա ինձ, հայրիկս կգա: Միայն թե  օրվա մեջ պետք է պայքարեմ, որ այդ զգացողությունն  ինձ մենակ չթողնի, հոգսերն ու առօրյան չաղտոտեն այդ երիտասարդությունը: Եթե մենք պաշտպանենք մեր սիրտը չներելուց, վիրավորվելուց, այլ հակառակը` ներելով, չվիրավորվելով լցնենք մեր սիրտը, այն չի ծերանա: Ժպտալ է պետք ոչ միայն արտաքնապես, այլև հոգեպես:

-Այսօր մարդկանց վախերն ու անհանգստությունները շատ են. ժպտալն այս դեպքում բա՞րդ չէ:

— Նեղությունները միայն սրբում ու ավելի փայլուն են դարձնում մարդուն, դրանք միշտ են լինելու, չարժե դրանց համար ինքդ քեզ կեղեքել ու ամեն օր մահանալ: Նեղություններից հետո պետք է կոփվենք, ավելի տոկուն, աշխարհի համար ներդրվող մարդ դառնանք: Պետք չէ վախենալ կորուստներից, հիվանդությունից: Ես ծանր հիվանդ մարդկանց եմ տեսել, ովքեր այդ ընթացքում դարձել են ավելի լավը, ձեռք են բերել խորը սիրտ:

Ես չեմ ասում, որ պետք է հիվանդ լինենք: Ուզում եմ առողջ լինենք, երկար կյանք լինի, չլինեն պատահարները, բայց դրանք անընդհատ լինում են: Հոգու երիտասարդությունը, ծաղկունքը, ներքին ուրախությունը դրանց հետ կապ չունեն: Ես տեսել եմ նաև երկար կյանք ունեցող, հարուստ մարդիկ, ովքեր երջանիկ չեն եղել: Հաճախ նրանք ավելի շատ բանի պակաս ունեն, քան այն մարդիկ, ովքեր չունեն ոչինչ, բայց ունեն մեծ սիրտ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Հարակից նյութեր

Կոմիտասի մասին «Սողոմոնի երգերը» ֆիլմը հայտնվել է «Օսկարի» երկար ցանկում
Մշակույթ
16:17 Հունվար 29 2021
Ռեժիսոր Արման Նշանյանի «Սողոմոնի երգերը» («Songs of Solomon») ֆիլմը ներառվել է «Օսկարի» երկար ցանկում։ Փետրվարի 9-ին կհայտարարվի 15 ֆիլմից բաղկացած … ...
«Ինքս արտասվել եմ նկարահանումներին, բայց մեր նպատակը դիտողից արցունքներ կորզելը չէ». Արշո Հարությունյան
Մշակույթ
17:37 Հունվար 17 2021
Ավելի քան 68 անգամ բեմ բարձրացած «Հարսանիք թիկունքում» ներկայացումն էկրանավորվել է, հունվարի 28-ից այն արդեն հնարավոր կլինի դիտել բոլոր կինոթատրոններում. … ...
«Այս աշխարհի խնդիրն այն է, որ դաստիարակված մարդիկ լի են կասկածներով, իսկ ապուշները՝ ինքնավստահությամբ». Չարլզ Բուկովսկի
Մշակույթ
19:42 Հուլիս 05 2020
Բուկովսկին գրում էր՝ ոգեշնչվելով իր հայրենի քաղաքի՝ Լոս Անջելեսի սոցիալական, մշակութային և տնտեսական միջավայրից։ Նրա աշխատանքները արտացոլում են աղքատ ամերիկացիների … ...
«Վառեմ-մարեմի բալկոնը»
Մշակույթ
18:01 Մայիս 04 2020
-Լուսը վառել եմ ու պտի վառեմ, ու էսօրվանից հետո էլ պտի վառեմ-մարեմ, վառեմ-մարեմ։ -Վառե՜, Վառե՜։ -Կվառեմ, հենց պտի վառեմ։ -Քու … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024
Փրկարարները դի են դուրս բերել ձորակից
Նորություններ
15:49 Ապրիլ 20 2024
Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա
Նորություններ
20:51 Ապրիլ 16 2024

Test