Կոմիտասի մասին «Սողոմոնի երգերը» ֆիլմը հայտնվել է «Օսկարի» երկար ցանկում

16:17 Հունվար 29 2021
*
Աշխարհ

Ռեժիսոր Արման Նշանյանի «Սողոմոնի երգերը» («Songs of Solomon») ֆիլմը ներառվել է «Օսկարի» երկար ցանկում։ Փետրվարի 9-ին կհայտարարվի 15 ֆիլմից բաղկացած կարճ ցանկը, որոնք հավակնում են մրցանակին։

Իրական իրադարձությունների հիման վրա հիմնված «Սողոմոնի երգերը» ֆիլմը պատմություն է մանկական ընկերության մասին, ուր ներխուժում է 1890-ականների Համիդյան ջարդերի սարսափը։ Երբ ամենուր սարսափելի նախապաշարմունքներ են, թրքուհին, վտանգելով իր ու ընտանիքի կյանքը, փրկում է իր լավագույն ընկերուհուն, որին հետապնդում են կրոնական համոզմունքների պատճառով։

Ժապավենն ընդգրկում է 1881թ․-ից մինչեւ 1915թթ. ընկած ժամանակահատվածը՝ տարի, երբ սկսվեց հայոց ցեղասպանությունը եւ որին թվագրվում է Կոմիտասի վերջին համերգը։ «Սողոմոնի երգերը» ֆիլմում նկարահանվել են Սամվել Թադեւոսյանը, Արեւիկ Գեւորգյանը, Տաթեւ Յովակիմյանը, Սոս Ջանիբեկյանը, Արման Նշանյանը, Արտաշես Ալեքսանյանը եւ Ժան Պիեր Նշանյանը։
Նյութի աղբյուր՝ News.am

Հարակից նյութեր

Նյու Յորքում ձերբակալվել է մոտ 300 ցուցարար ուսանող
Աշխարհ
18:46 Մայիս 01 2024
Նյու Յորքի ոստիկանությունը երեքշաբթի գիշերը ձերբակալել է մոտ 300 ուսանող ցուցարարի, մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է քաղաքի ոստիկանապետը: ԱՄՆ-ի մի … ...
Ստամբուլում ձերբակալվել է 210 ցուցարար
Աշխարհ
18:27 Մայիս 01 2024
Ստամբուլի ոստիկանությունը ձերբակալել է 210 մարդու, ովքեր փորձել են ներխուժել Թաքսիմի փակ հրապարակ և հարձակվել ոստիկանների վրա, X սոցիալական ցանցում … ...
Փարիզում մայիսմեկյան ցույցի մեկնարկից առաջ 15 մարդ է բերման ենթարկվել
Աշխարհ
18:08 Մայիս 01 2024
Փարիզում արհմիությունների մայիսմեկյան ցույցից առաջ ոստիկանությունը բերման է ենթարկել 15 մարդու։ Այս մասին հայտնել է Metropolitan Police պրեֆեկտուրան X-ում (նախկինում … ...
17-ամյա տղան դպրոցում դանակով հարձակվել է մարդկանց վրա
Աշխարհ
16:04 Մայիս 01 2024
Մեծ Բրիտանիայում 17-ամյա դեռահասը ձերբակալվել է Շեֆիլդում սպանության փորձ կատարելու կասկածանքով այն բանից հետո, երբ դպրոցում մի քանի մարդկանց վրա … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024
Փրկարարները դի են դուրս բերել ձորակից
Նորություններ
15:49 Ապրիլ 20 2024
Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա
Նորություններ
20:51 Ապրիլ 16 2024

Test