«Քրեական հեղինակությունները նույնպես մարդ, անձնավորություններ են». Օսիպյան

17:45 Հունիս 21 2018
*
Նորաձևություն
«Քրեական հեղինակությունները նույնպես մարդ, անձնավորություններ են». Օսիպյան

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանից Hraparak.am-ը հետաքրքրվեց՝ Վանո Սիրադեղյանի փո՞րձն են կրկնում՝ «գողականների» մասով։

Դա ո՞րն է։

-Նա էլ գողականներին չէր սիրում, «ռեյդ արեց» գողականների նկատմամբ, բոլորին լարեց Հայաստանից։

Հարգելիներս, մեր խնդիրը որևէ մեկին լարելը չէ Հայաստանից, այդ Ձեր ասած էդ գողական կոչեցյալները․․․

-Քրեական հեղինակությունները, այդպես են ասում նաև։

Այ, քրեական հեղինակությունները, չէ՞, իրենք էլ են նույնպես մարդ, անձնավորություններ, իրենք էլ են ՀՀ քաղաքացիներ, նույնպես ունեն իրավունքներ և պարտականություններ։ Անկախ ամեն ինչից՝ ցանկացած ոք Հայաստանի Հանրապետությունում պետք ենթարկվի օրենքին։

-Վանո Սիրադեղյանը դրանով մտավ պատմության մեջ, մարդիկ մինչև հիմա հիշում են, որ նա քրեական տարրերին չեզոքացրեց, ասաց՝ ես եմ երկրի թիվ մեկ գողը։ Ձեր մոտեցումը ո՞րն է։

Մեր մոտեցումը հետևյալն է՝ օրենքի առջև բոլորը հավասար են։

-Դո՞ւք էլ կմնաք պատմության մեջ այս հարցում։

Պատմության մե՞ջ․․․ Բայց չեմ հասկանում իմաստը պատմության․․․ Բոլորս էլ՝ մենք էլ, Դուք էլ, ներկայիս կյանքն արդեն պատմություն է։

-Վովա Գասպարյանի օրոք գողականները լայն արտոնություններ ունեին, նույնիսկ ասում էին՝ իրեն էին դիմում, որ կարողանան գալ Հայաստան, ազատ տեղաշարժվել։ Նրա թիկնազորի պետ Արշակ Հակոբյանը, ըստ տեղեկությունների, լայն կապեր ուներ քրեական աշխարհի հետ։

Հայաստանի Հանրապետության դռները բաց են բոլկոր քաղաքացիների համար, բայց օրենքը գերակա է մեր երկրում, պետք ա բոլորը հարգեն։

-Իսկ Վովա Գասպարյանը արտոնություններ տվե՞լ էր գողականներին։

Արտոնությունների մասին Դուք կարող եք հարցնել նախորդներին՝ արդյոք եղե՞լ են արտոնություն, թե՝ ոչ։ Ես այդ ոլորտում չեմ եղել, տեղեկացված չեմ եղել։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Աղբյուրը՝  hraparak.am

Հարակից նյութեր

Արտառոց դեպք․ Վարժեցված կատուն թմրանյութեր ու հեռախոսաքարտեր է տարել Սևանի գաղութ
Նորաձևություն
12:14 Սեպտեմբեր 20 2020
Արտառոց դեպք․ Վարժեցված կատուն թմրանյութեր ու հեռախոսաքարտեր է տարել Սևանի գաղութ ...
«Շատ թանկ զգեստներ կան, որոնք իմ ճաշակով չեն». Իրինա Այվազյանի ամենաթանկ ու ամենաէժան գնումները
Նորաձևություն
19:09 Օգոստոս 27 2020
Հայտնի մարդկանց ոճն ու սիրելի իրերը ներկայացնող շարքի շրջանակում Tert.am Life-ը ներկայացնում է դերասանուհի Իրինա Այվազյանին: Իրինայի խոսքով` առօրյայում կրում է … ...
«Իմ ճանաչումը թույլ է տվել, որ մարդիկ աչք փակեն վիտիլինգոյի վրա ու տեսնեն ներքին արժեքներս». «Միսս աշխարհ Արմենիա 2019» Լիանա Ոսկերչյանը` նոր ֆոտոշարքի և իրեն ինքնավստահ ու կայացած զգալու մասին
Նորաձևություն
16:57 Օգոստոս 25 2020
«Միսս աշխարհ Արմենիա 2019» Լիանա Ոսկերչյանն օրերս նոր լուսանկարահանման է մասնակցել: Tert.am Life-ի հետ զրույցում Լիանան ասաց, որ լուսանկարների հեղինակն Ավետ … ...
Առնետի և դևի խառնուրդ. համացանցը քննարկում է Chanel-ի մոդելի արտաքինը
Նորաձևություն
21:28 Հուլիս 31 2020
Chanel նորաձևության տան նոր մոդել Մոլլի Բեյրը համացանցում առաջացրել է իրարանցում: Միջազգային ԶԼՄ-ները և օգտատերերը քննարկում են աղջկա ոչ ստանդարտ … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test