«Մարդն ունի 3 հավատարիմ ընկեր՝ հին կինը, հին շունն ու աշխատած փողերը». Բենջամին Ֆրանկլինի 15 մտքերը, որոնք բացահայտում են մարդուն ու սովորեցնում ապրել

19:00 Փետրվար 13 2020
*
Արվեստ
«Մարդն ունի 3 հավատարիմ ընկեր՝ հին կինը, հին շունն ու աշխատած փողերը». Բենջամին Ֆրանկլինի 15 մտքերը, որոնք բացահայտում են մարդուն ու սովորեցնում ապրել

Բենջամին Ֆրանկլինը մեծ մտածող էր, ում պատկերը մինչև օրս դաջված է ոչ միայն ԱՄՆ բնակիչների, այլ նաև աշխարհի մարդկանց հիշողություններում։ Առաջարկում ենք ծանոթանալ նրա հանճարեղ 15 մտքերին, որոնք բացահայտում են մարդուն ու սովորեցնում են ապրել։

1. Այն, ինչ սկսվում է ատելությամբ, ավարտվում է ափսոսանքով։

2. Խելագարության երեք աստիճան կա՝ հավատալ, որ դու հանճար ես, բարձրաձայնել դա և հրաժարվել խոհուրդներից։

3. Այն մարդկանց, ովքեր երբեք խորհուրդներ չեն լսում, անհնար է օգնել։

4. Եթե ցանկանում եք իմանալ աղջկա թերությունները, նրա ընկերուհիների մոտ սկսեք գովաբանել նրան։

5. Այո՛, 3 հոգի կարող են գաղտնիք պահել, եթե նրանցից երկուսը մահացել են։

6. Եղբայրդ կարող է քեզ լավ ընկեր չլինել, բայց լավ ընկերը միշտ էլ եղբոր պես է։

7. Եթե անում ես այն, ինչ պետք չէ, ուրեմն հանդուրժիր այն, ինչ չես ուզում հանդուրժել։

8. Դեմոկրատիան այն է, երբ գայլն ու ոչխարները համաձայնեցնում են իրենց ճաշացանկը։ Ազատությունն այն է, երբ լավ զինված ոչխարները կասկածի տակ են դնում գայլերի որոշումը։

9. Կյանքում 3 բան է շատ դժվար տրվում՝ պողպատը կոտրելը, ադամանդը գունավորելն ու ինքդ քեզ ճանաչելը։

10. Սովորիր քո երեխաներին լռել, որովհետև խոսել նրանք այսպես թե այնպես սովորելու են։

11. Եթե դու ուզում ես հանգիստ քնել, ապա քո անկողին հետդ տար քո մաքուր խիղճը։

12. Շուտ պառկել քնելու ու շուտ արթնանալ․ ահա թե ինչն է մարդուն հարուստ ու առողջ դարձնում։

13. Մարդն ունի 3 հավատարիմ ընկեր՝ հին կինը, հին շունն ու աշխատած փողերը։

14. Ավելի լավ է գեղեցիկ գործ անել, քան գեղեցիկ խոսել։

15. Ընկերներ ընտրելիս մի՛ շտապեք, բայց նրանց փոխելիս առավել ևս շտապ որոշումներ մի կայացրեք։

Աղբյուրը՝ blognews.am

Հարակից նյութեր

Կոմիտասի մասին «Սողոմոնի երգերը» ֆիլմը հայտնվել է «Օսկարի» երկար ցանկում
Արվեստ
16:17 Հունվար 29 2021
Ռեժիսոր Արման Նշանյանի «Սողոմոնի երգերը» («Songs of Solomon») ֆիլմը ներառվել է «Օսկարի» երկար ցանկում։ Փետրվարի 9-ին կհայտարարվի 15 ֆիլմից բաղկացած … ...
«Ինքս արտասվել եմ նկարահանումներին, բայց մեր նպատակը դիտողից արցունքներ կորզելը չէ». Արշո Հարությունյան
Արվեստ
17:37 Հունվար 17 2021
Ավելի քան 68 անգամ բեմ բարձրացած «Հարսանիք թիկունքում» ներկայացումն էկրանավորվել է, հունվարի 28-ից այն արդեն հնարավոր կլինի դիտել բոլոր կինոթատրոններում. … ...
«Նեղություններից հետո պետք է կոփվենք». Աննա Էլբակյանը` իր 57-ամյակին թոռնիկների անակնկալի, անցած տարվա կորուստների մասին
Արվեստ
11:23 Սեպտեմբեր 07 2020
«Նեղություններից հետո պետք է կոփվենք». Աննա Էլբակյանը` իր 57-ամյակին թոռնիկների անակնկալի, երիտասարդ մնալու գաղտնիքի և անցած տարվա կորուստների մասին ...
«Այս աշխարհի խնդիրն այն է, որ դաստիարակված մարդիկ լի են կասկածներով, իսկ ապուշները՝ ինքնավստահությամբ». Չարլզ Բուկովսկի
Արվեստ
19:42 Հուլիս 05 2020
Բուկովսկին գրում էր՝ ոգեշնչվելով իր հայրենի քաղաքի՝ Լոս Անջելեսի սոցիալական, մշակութային և տնտեսական միջավայրից։ Նրա աշխատանքները արտացոլում են աղքատ ամերիկացիների … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test