Հայտնի մարքեթոլոգ Իգոր Մաննը Երևանում սեմինար անցկացրեց

11:35 Հունիս 13 2017
*
Բիզնես
Հայտնի մարքեթոլոգ Իգոր Մաննը Երևանում սեմինար անցկացրեց

Ռուս հայտնի մարքեթոլոգ Իգոր Մաննը հունիսի 10-ին Երևանում «ББДДЧ-պարզ մարքեթինգ մեծ արդյունքների համար» թեմայով սեմինար անցկացրեց: Նրան արդեն երկրորդ անգամ Հայաստան է հրավիրում Sarajyan Trainings-ը: Կազմակերպության համահիմնադիր, տնօրեն Լուսինե Վարդանյանի տեղեկացմամբ՝ այս անգամ գրանցվել է 200-ից ավելի մասնակից: Դա կրկնակի անգամ ավելի շատ է նախորդ տարվա սեմինարի հետ համեմատած:
«Ձեռք բարձրացրեք, թե ովքե՞ր են եղել իմ նախորդ սեմինարին (50-ից ավելի բարձրացված ձեռքեր): Արդեն երկրպագուների բանակ է հավաքվում»,-  կատակեց Մաննը:
Նախորդ սեմինարի մասնակիցներին ավելացել էին մի շարք խոշոր կազմակերպություններ, փոքր բիզնեսներ, շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, մեդիա ոլորտի ընկերություններ և այլն:  Շատ ընկերություններ մասնակցում են թիմերով: 
Այս սեմինարի բովանդակությամբ դեռևս գրքեր չկան: Իսկ հաճախորդներին վերադարձնելու թեման կարելի է գտնել միայն Իգոր Մաննի մոտ: Ռուսալեզու այլ թրեյնինգներ ու գրքեր չկան սրա մասին: 
Բիզնես-թրեյներ, կորպորատիվ և բաց ծրագրերի հեղինակ Իգոր Մաննը, որը Ամերիկյան մարքեթոլոգների ասոցիացիայի անդամ միակ ռուս մարքեթոլոգն է, սեմինարը վարում էր բավականին ինտերակտիվ՝ հարց ու պատասխանով, առաջադրանքներով: Հիմնական թեմաներն էին. ինչպես պետք է նոր հաճախորդներ ձեռք բերել, ինչպես պահել հներին, ինչպես հաճախորդների հետ մաքսիմալ արդյունավետ աշխատել: Վերջին հարցի պատասխանը հենց ББДДЧ տեխնոլոգիան է՝ ավելի շատ, ավելի արագ, ավելի թանկ, երկարատև, ավելի հաճախ:

Իգորը Մաննը նշեց, որ մարքեթինգը պետք է աշխատի երեք հիմնական ուղղությունների վրա՝ շուկա հանել նոր բրենդ, մեծացնել ընկերության ճանաչելիությունը և ամենակարևորը՝ մեծացնել վաճառքը:

Սեմինարը հագեցած էր անձնական փորձից բերվող օրինակներով: «Մի հետաքրքիր դեպք պատմեմ «ավելի շատ» կետի հետ կապված: Ես Մոսկվայում ունեմ նախընտրելի սրճարաններ, բայց անընդհատ փորձում եմ գտնել նորերը: Մտնում եմ առավոտյան նոր սրճարան և ասում եմ՝ սուրճ, 15 րոպեից բերում են մեկ սուրճ: Ես այն խմեցի և սպասում եմ, մատուցողն անգամ իմ կողմ չի նայում: Երբ մտնում եմ իմ սիրելի սրճարան և ասում՝ սուրճ, հարցնում են՝ երևի մե՞ծ, ես ասում եմ՝ այո: Խմում եմ սուրճը, հարցնում են՝ կրկնե՞լ, ասում եմ՝ այո: Մյուս հարցը՝ ուզո՞ւմ եք նախաճաշել, ասում եմ՝ այո, այժմ պատրաստ եմ: Եվ սա ճիշտ մոտեցում է ավելի շատ վաճառելու համար»,– ասաց նա:

Սեմինարն իր մասնակիցների քանակով աննախադեպ էր ոչ միայն Sarajyan Trainings-ի, այլև ընդհանրապես Հայաստանի համար: Լուսինե Վարդանյանի խոսքով՝ նման արդյունք գրանցել հնարավոր եղավ երկու կարևոր փաստի շնորհիվ. թիմի պրոֆեսիոնալ, նվիրված աշխատանքը և սեփական տեսլականի հանդեպ անմնացորդ հավատը: Sarajyan Trainings-ը շարունակելու է հայկական բիզնես միջավայրի զարգացմանն ուղղված թրեյնինգերի, միջոցառումների կազմակերպումը:  
Լուսինե Վարդանյանը նշեց, որ իրենք կազմակերպում են նաև միջազգային լավագույն բիզնես միջոցառումներին մասնակցել ցանկացողների համար: Դրանց թվում է Մոսկվայում անցկացվող Synergy Global Forum-ը, Թոնի Ռոբբինսի թրեյնինգներն աշխարհի տարբեր քաղաքներում և այլն: Իսկ օնլայն ուսման կողմնակիցներին առաջարկում են լավագույն մասնագետների օնլայն պրակտիկումներ: 




Աղբյուրը՝ tert.am

Հարակից նյութեր

Շանգրի լա խաղատանը տուգանել են 55 մլն դրամ
Բիզնես
13:43 Սեպտեմբեր 08 2020
Շանգրի լա խաղատանը տուգանել են 55 մլն դրամ ...
«Խոշոր ներդնողների հետ բանակցություններ եմ սկսել, Հայաստանում իմ ապրանքի արտադրությամբ զբաղվելու համար»․ Քիմ Քարդաշյանի հարցազրույցը
Բիզնես
17:45 Հոկտեմբեր 08 2019
Ռեալիթի շոուների հայազգի աստղ Քիմ Քարդաշյանն այս օրերին Երևանում է և բոլորի ուշադրությունը պահում է իր անձի շուրջ: WCIT համաշխարհային … ...
«Անի» կաթնամթերքի գործարանը և «Անի» տաքսի-ընկերությունը պատկանում են բացառապես Մկրտչյանների ընտանիքին
Բիզնես
23:29 Սեպտեմբեր 06 2019
Վերջին շրջանում համացանցում շրջանառվում է մի տեսանյութ, որտեղ նշվում է, որ մեր ընկերությունները պատկանում են ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանցից … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test