«Դիմակն ինքնին սարսափելի չէ, սարսափելին այն է, որ դիմակի տակ մի ուրիշ դիմակ էլ է լինում»․ Լեոնիդ Ենգիբարյան

10:51 Մարտ 04 2020
*
Արվեստ
«Դիմակն ինքնին սարսափելի չէ, սարսափելին այն է, որ դիմակի տակ մի ուրիշ դիմակ էլ է լինում»․ Լեոնիդ Ենգիբարյան

«Դիմակն ինքնին սարսափելի չէ, սարսափելին այն է, որ դիմակի տակ մի ուրիշ դիմակ էլ է լինում»․ Լեոնիդ Ենգիբարյան

Կրկեսի հայ մեծանուն դերասան, մնջկատակ, ժողովրդական արտիստ Լեոնիդ Ենգիբարյան իր կյանքի ընթացքում ստեղծել է կատակերգական տեսարաններ, բազմազան կերպարներ ու իրավիճակներ, կիրառել բարդ հնարքներ, որոնք ցուցադրել է նաև կրկեսում։

1964 թվականին Պրահայում տեղի ունեցած ծաղրածուների միջազգային մրցույթում Ենգիբարյանն արժանանում է առաջին մրցանակի՝ Է. Բասի անվան գավաթին։

1960-ական թվականների վերջերը ամենահաջողն էին Ենգիբարյանի ստեղծագործական կենսագրության մեջ։ Նա հաջողութամբ հյուրախաղերով հանդես է գալիս ինչպես ԽՍՀՄ-ում, այնպես էլ նրա սահմաններից դուրս (Ռումինիա, Լեհաստան, Չեխոսլովակիա)։

Կրկեսից բացի հանդես է գալիս էստրադայում «Մնջախաղի երեկոներով»։ Բացի այդ գրում է փայլուն արձակ ստեղծագործություններ։

Լեոնիդ Ենգիբարյան

Bavnews.am-ը ձեզ է ներկայացնում Լեոնիդ Ենգիբարյանի ամենահայտնի մտքերը, որոնք ասվել են իր ապրած տարիներին։

1. «Չի կարելի բարձր պաշտոններ վստահել հումորից զուրկ մարդկանց»:

2. «Սերն այդպիսին է՝  եկար, տեսար, հանձնվեցիր»:

3. «Հենց այնպես մարդուն պետք չէ վիրավորել, քանի որ դա շատ, շատ վտանգավոր է: Իսկ եթե նա Մոցա՞րտն է, և դեռ չի հասցրել ոչինչ ստեղծել: Դուք կվիրավորեք նրան, և նա ոչինչ չի գրի: Չի գրի մեկը, չի գրի մյուսը, և աշխարհում ավելի քիչ գեղեցիկ երաժշտություն կլինի, ավելի քիչ լուսավոր մտքեր և հետևաբար՝ ավելի քիչ լավ մարդիկ կլինեն»:

4. «Ես կմեռնեմ, եթե ոչ ոք չասի, որ սիրում է ինձ»:

5. ««Ոչ» ասելու համար ավելի մեծ տաղանդ է պետք, քան «այո» ասելու համար»:

6. «Միայն դռներն ու պատերն են, որ անառիկ են լինում, իսկ պատուհանները միշտ էլ մի քիչ դավաճան են լինում»:

7. «Դիմակն ինքնին սարսափելի չէ, սարսափելին այն է, որ դիմակի տակ մի ուրիշ դիմակ էլ է լինում»:

8. «Նրանք, ում սիրում են, միշտ այնքան արտակարգ են, արտասովոր ու չտեսնված»:

9. «Չգիտեմ, թե ինչպես եմ ապրելու: Ձեր աշխարհում ես չկարողացա ապրել, իսկ իմ աշխարհում ես ամբողջովին միայնակ եմ»:

10. «Հանդիսատեսը կնոջ պես է: Երբ պահանջում է սիրաշահել իրեն, երբ հիստերիա է բարձրացնում ու անկանխատեսելի քմահաճույքներ է առաջ մղում, նմանվում է այն միակ, ցանկալի ու տանջամահ անող էակին, որը լիակատար տնօրինում է պոետի սիրտը»:

Աղբյուրը՝ Bavnews.am

Հարակից նյութեր

Կոմիտասի մասին «Սողոմոնի երգերը» ֆիլմը հայտնվել է «Օսկարի» երկար ցանկում
Արվեստ
16:17 Հունվար 29 2021
Ռեժիսոր Արման Նշանյանի «Սողոմոնի երգերը» («Songs of Solomon») ֆիլմը ներառվել է «Օսկարի» երկար ցանկում։ Փետրվարի 9-ին կհայտարարվի 15 ֆիլմից բաղկացած … ...
«Ինքս արտասվել եմ նկարահանումներին, բայց մեր նպատակը դիտողից արցունքներ կորզելը չէ». Արշո Հարությունյան
Արվեստ
17:37 Հունվար 17 2021
Ավելի քան 68 անգամ բեմ բարձրացած «Հարսանիք թիկունքում» ներկայացումն էկրանավորվել է, հունվարի 28-ից այն արդեն հնարավոր կլինի դիտել բոլոր կինոթատրոններում. … ...
«Նեղություններից հետո պետք է կոփվենք». Աննա Էլբակյանը` իր 57-ամյակին թոռնիկների անակնկալի, անցած տարվա կորուստների մասին
Արվեստ
11:23 Սեպտեմբեր 07 2020
«Նեղություններից հետո պետք է կոփվենք». Աննա Էլբակյանը` իր 57-ամյակին թոռնիկների անակնկալի, երիտասարդ մնալու գաղտնիքի և անցած տարվա կորուստների մասին ...
«Այս աշխարհի խնդիրն այն է, որ դաստիարակված մարդիկ լի են կասկածներով, իսկ ապուշները՝ ինքնավստահությամբ». Չարլզ Բուկովսկի
Արվեստ
19:42 Հուլիս 05 2020
Բուկովսկին գրում էր՝ ոգեշնչվելով իր հայրենի քաղաքի՝ Լոս Անջելեսի սոցիալական, մշակութային և տնտեսական միջավայրից։ Նրա աշխատանքները արտացոլում են աղքատ ամերիկացիների … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test