Միշտ ինչ-որ բան արեք. Կյանքը սիրում է նրանց, ովքեր միշտ գործողության մեջ են

23:52 Մայիս 04 2020
*
Արա ինքդ
Միշտ ինչ-որ բան արեք. Կյանքը սիրում է նրանց, ովքեր միշտ գործողության մեջ են

Ամենօրյա մոտիվացիա Իրինա Խակամադայից

1. Միշտ ինչ-որ բան արեք: Կյանքը սիրում է նրանց, ովքեր միշտ գործողության մեջ են և ովքեր միշտ հույսն իրենց վրա են դնում: Հավատացեք, այդ ժամանակ կյանքը ձեզ կնվիրի նոր գաղափարներ, էներգիա և ինտուիցիա:

2. Եղեք ձեր սեփական կյանքի առաջնորդը: Կարելի է սովորել ընկերություն ղեկավարել, բայց ավելի կարևոր է սեփական կյանքը կառավարելու և ղեկավարելու հմտությունը: Մեր գլխավոր խնդիրն այն է, որ չենք ուզում մեր սեփական կյանքի համար պատասխանատվություն կրել: Շատերն ասում են, թե համակարգն այն չէ, երկիրը երկիր չէ, մթնոլորտը դրական չէ, հույս չկա: Սրանք բոլորը պատասխանատվությունից խուսափելու փորձեր են:

3. Եթե մարդն օժտված է ինքնաիրացման ներքին էներգիայով և պատրաստ է իր կյանքի համար կռիվ տալ, ապա նա փոխում է նաև մթնոլորտն իր շուրջը: Մենք այսօր ապագայի նկատմամբ հավատ չունենք, և այդ պատճառով էլ չենք զգում ապագայի շունչը:

Նա, ով կարողանում է փոխել իր կյանքը, երբ ուզում է, ով կարողանում է ռիսկի գնալ, հաշվարկել այդ ռիսկերը, ով ամենասարսափելի աղետի ժամանակ անգամ իր շուրջն ամեն ինչ ու բոլորին չի անիծում ու մեղադրում, այլ վերցնում և ինքն է ամեն ինչ անում, նա անպայման հաջողության կհասնի:

4. Քո սեփական խաղը խաղալը վախենալու բան է, երբեմն՝ նաև ցավոտ և բարդ, սակայն այն աննկարագրելի փորձառություն է տալիս: Եվ դա բոլորովին այլ էներգիա է, իսկ էներգիան այսօր միակ պահանջարկ ունեցող, բայց դեֆիցիտ աղբյուրն է:

Աղբյուրը՝ blognews.am

Հարակից նյութեր

Երեք ընկերուհիներով որոշեցին կաշվե սև ներքնազգեստով դիմավորել իրենց սիրելիներին
Արա ինքդ
21:10 Ապրիլ 28 2020
Երեք ընկերուհիներով որոշեցին կաշվե սև ներքնազգեստով դիմավորել իրենց սիրելիներին։ Հանդիպում են երեք ընկերուհիներ, նրանից մեկն արդեն 5 տարի է ամուսնացած է, … ...
Հիվանդանոցները սկսել են քիչ հարկ վճարել և դուրս են եկել հարկատուների ցանկից
Արա ինքդ
14:00 Նոյեմբեր 16 2018
«Ժողովուրդ» թերթը գրում է ...
Հայուհու պատրաստած ձեռագործ տիկնիկները՝ վարչապետի և իր տիկնոջ կերպարներով (Տեսանյութ)
Արա ինքդ
18:15 Հունիս 01 2018
Հայուհու պատրաստած ձեռագործ տիկնիկները՝ վարչապետի և իր տիկնոջ կերպարներով (Տեսանյութ) ...
Պատրաստեք կոնֆետի տուփեր երեխաների հետ միասին (տեսանյութ)
Արա ինքդ
16:00 Մարտ 04 2018
Պատրաստեք կոնֆետի տուփեր երեխաների հետ միասին (տեսանյութ) ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test