Ովքեր են Հանրային հեռուստաընկերության տնօրենի հավանական թեկնածուները. մի մասը հաստատում են, մի մասը՝ չեն մեկնաբանում

12:42 Մայիս 15 2020
*
Մեդիա
Ովքեր են Հանրային հեռուստաընկերության տնօրենի հավանական թեկնածուները. մի մասը հաստատում են, մի մասը՝ չեն մեկնաբանում

«Հայկական ժամանակի» տեղեկություններով Հանրային հեռուստաընկերության տնօրենի թափուր պաշտոնի առաջիկայում հայտարարվելիք  մրցույթին մասնակցել են պատրաստվում մի քանի թեկնածուներ, նաեւ ՀՀ վարչապետի աշխատակազմի հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանն ու ռեժիսոր Ստեփան Մարտիրոսյանը:

Հովհաննես Մովսիսյանը «Ազատություն» ռադիոկայանի նախկին լրագրողներից է, «Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար է նշանակվել 2018 թվականին: Նա մեր տեղեկությունը չցանկացավ մեկնաբանել, սակայն նաեւ չհերքեց: «Այս պահին մեկնաբանություն չունեմ, դեռ հայտարարված մրցույթ չկա»,- ասաց նա:

Կինոյի եւ հեռուստատեսության ռեժիսոր Ստեփան Մարտիրոսյանը ՀԺ-ի հետ զրույցում հաստատեց մրցույթին մասնակցելու մտադրությունը՝ հավելելով. «Եթե այդ մրցույթը կա ու ձեւական բնույթ չի կրելու, ապա՝ այո»:

Ռեժիսորը նաեւ հայտնեց, որ արդեն կետ առ կետ գրել է կառավարման նախնական պլանը: «Լինելով կինոյի ու հեռուստատեսության ասպարեզում ծնված, մեծացած մարդ՝ այո, ունեմ նման ցանկություն: Հանրայինի հիմնադիրներից մեկը նաեւ իմ պապիկն է եղել՝ Ստեփան Մարտիրոսյանը: Նա օպերատոր էր: Հենց առաջին եթերի մասնակիցներից է, Նառա Շլեպչյանի հետ միասին»,- ասաց նա: Մարտիրոսյանը նաեւ նկատեց՝ տեսնելով ե՛ւ լավը ե՛ւ վատը, ուզում է վերադարձնել աշխատանքի մեջ հին ռոմանտիզմն ու Էնտուզիազմը, որն այսօր չի տեսնում գրեթե ոչ մի հեռուստաընկերությունում: «Ինձ համար Հանրայինը միշտ կմնա «Հ1», իսկ ժամանակին այն եղել է իսկապես նվիրյալների ալիք: Երբ ասում են երկրորդ տուն՝ Հ1-ն եմ պատկերացնում, ժամանակին աշխատել եմ, եւ այն երկրորդ տան պես է եղել»,- ասաց նա:

Ստեփան Մարիրոսյանը նաեւ նկատեց՝ ուզում է, որ Հանրայինի աշխատողները բոլորից տարբերվեն, գլուխները բարձր պահեն՝ մտքում ունենալով, որ իրենք մի մեծ ու ամբողջական մեխանիզմի մասն են կազմում: «Հ1-ի աշխատողը պիտի նորմալ ապրի, գործից հետո չգնա ուրիշ գործ անի՝ հարսանիք կամ այլ խնջույք նկարի: Հ1-ի եւ ցանկացած ալիքի աշխատակիցները՝ վարարոդներից սկսած, պիտի տարբերվեն, թե իրենց հագուկապով, թե վարքով ու խոսքով: «Բեսեդկայի» ժարգոնը գոնե այդ տիույթում պիտի տեղ չունենա»,- ասաց նա:

Ստեփան Մարտիրոսյանը 2000-ականների սկզբին է աշխատել Հանրայինում, սակայն, երբ 2008-2009 թվականներին կրկին ցանկացել է Հանրային հեռուսանըկերությունում աշխատանքի մտնել, չի ստացվել: Ըստ նա՝ այնտեղ նշանակված տնօրենները միշտ իրենց «մարդկանց» են տարել. «Այն ժամանակվա տնօրենը Գագիկ Բունիաթյանն էր, երբ գնացի, ինձ հարց տվեց՝ դու ու՞մ թիմից ես, ես էլ ասեցի՝ Հ1-ի: Արդեն պարզ էր՝ չէի ընդունվել: Չեմ ուզում այնտեղ հիմա էլ լինի Պետրոսի կամ Վալոդի թիմ, ուզում եմ այն մի մեծ ընտանիք լինի»:

Այս պահին Հանրային հեռուստաընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է Արմեն Սարգսյանը: Մինչեւ այս նա զբաղեցնում էր Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական հարցերով տնօրենի տեղակալի պաշտոնը։ Սարգսյանն էլ ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց՝ երբ հրապարակվեն թափուր պաշտոնի մրցույթի պայմանները, տեսնի՝ համապատասխանում է, որոշում կկայացնի՝ մասնակցե՞լ դրան, թե չէ:

Արմեն Սարգսյանը Հանրայինի տնօրենի պաշտոնակատար է նշանակվել այն բանից հետո, երբ Խորհուրդը ժողով էր արել եւ ընդունել արդեն նախկին տնօրեն Մարգարիտա Գրիգորյանի ազատման դիմումը:

Հիշեցնենք՝ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը ապրիլի 20-ին պաշտոնական հայտարարություն էր արել, որով տեղեկացրել էր, որ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Գրիգորյանը ազատման դիմում էր գրել այն բանից հետո, երբ Հայաստանի մի շարք հեռուստաալիքներով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հղած ուղերձից առաջ կատարված նախապատրաստական աշխատանքների կադրերը հայտնվել էին համացանցում: Կադրերը, որտեղ ՀՀ վարչապետը հազում եւ ջուր է խմում, մոնտաժվել, ապա կրկնություններով ու ռաբիս երաժշտության համակցությամբ տարածվել էին համացանցում: Անմիջական հեռարձակում ապահովել էր Հանրայինը:

Աղբյուրը՝ armtimes.com

Հարակից նյութեր

Հայտնի մեմի նախատիպը հայտնաբերվել է 1950-ականների լուսանկարում
Մեդիա
20:32 Ապրիլ 27 2024
NickyPappagiorgio մականունով Reddit-ի օգտատերը ֆորումում տեղադրել է 1950-ականներին արված լուսանկար, որը կարելի է համարել ուշադրությունը շեղած տղայի մասին հայտնի մեմի … ...
«Հայաստանում թվային գովազդը էժան է և սա խնդիր է». Յանա Յանիկյան
Մեդիա
01:37 Ապրիլ 02 2024
Լրատվական կայքերում գովազդների տեղադրման կանոնները փոքր-ինչ փոխվել են։ Խոսքը մասնավորապես բաներային գովազդների մասին է։ Եթե 7-8 տարի առաջ բաների գովազդի … ...
Հավելվածներ, որոնք հնարավորություն են տալիս դիտել նորություններ և սերիալներ բջջային հավելվածների միջոցով
Մեդիա
18:30 Նոյեմբեր 30 2022
Հավելվածներ, որոնք հնարավորություն են տալիս դիտել նորություններ և սերիալներին բջջային հավելվածների միջոցով ...
«Շանթ» հեռուստաընկերությունը մեկնարկել է հատուկ առաջարկ երաժշտություն սիրողների համար՝ «Շանթ մյուզիք» (տեսանյութ)
Մեդիա
17:00 Նոյեմբեր 30 2022
Հայկական հեռուստաեթերում նեղ մասնագիտացված հեռուստաընկերություններ ստեղծելու առաջին լուրջ քայլերն են արվում: ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test