Հավելվածներ, որոնք հնարավորություն են տալիս դիտել նորություններ և սերիալներ բջջային հավելվածների միջոցով

18:30 Նոյեմբեր 30 2022
*
Գիտություն/Տեխնիկա
Հավելվածներ, որոնք հնարավորություն են տալիս դիտել նորություններ և սերիալներ բջջային հավելվածների միջոցով

Քաղաքական վերջին իրադարձությունները եկան ապացուցելու, որ օնլայն մեդիան պատրաստ է հավասարը հավասարի պես մրցել ավանդական ԶԼՄ-ների հետ: Հիմա արդեն տեղեկատվությունը բոլորի գրպանում է. հարկավոր է ընդամենը դառնալ դրա կրողը՝ բեռնել ու հետևել:

Տեղեկատվությունն ստանդարտից դուրս ներկայացնելու և մրցունակության մեջ մնալու համար հեռուստաընկերություններն օգտագործում են նորագույն տեխնոլոգիական միջոցներ: Սրա վառ օրինակն, իհարկե, հավելվածներն են, որոնք հաստատուն քայլերով մուտք են գործում հայկական իրականություն:

Հավելվածներից մի քանիսը ոչ միայն համապատասխանում են միջազգային լավագույն չափանիշներին, այլ նաև կարող են օգտակար լինել թիրախային ամենատարբեր լսարանների համար։

BeeTV

BeeTV  հեռուստատեսային հավելվածն, օրինակ, հնարավորություն է տալիս կտրվել էկրաններից և հեռախոսների, պլանշետների կամ շարժական այլ սարքերի միջոցով մեկ հարթակում հետևել միանգամից մի քանի տասնյակ հեռուստաալիքների:

Այս առաջարկն իրականացվում է Beeline օպերատորի միջոցով, որն իր բաժանորդներին առաջարկում է 10-ից 100 հեռուստաալիք՝ կախված նրանից, թե ինչ սակագնային փաթեթից են նրանք օգտվում և ամսական որքան գումար են վճարում:

BeeTV բջջային հավելվածը հասանելի է բացառապես Belline-ի բաժանորդների համար, iOS 7.0 և Android 4.1 օպերացիոն համակարգերով աշխատող բոլոր սմարթֆոնների և պլանշետների համար:

Հավելվածը հասանելի է ինչպես App Store-ում, այնպես էլ՝ Google Play-ում:

ARM TVs

Հավելվածներից հաջորդն ARM TVs-ն է, որը արտասահմանյան հեռուտաալիքներ ներառելու փոխարեն, առաջարկում է մեկ հարթակում հետևել տեղական 8 հեռուստաալիքի, որից 4-ը Շանթ Պրեմիում HD ալիքներն են, մյուսները՝ հայկական վարկանշային այլ ալիքներ:

Հավելվածն առաջարկում է հետևել բոլոր հաղորդումներին HD որակով, հնարավորություն է տալիս օգտվել եռօրյա Catch up հրահանգից:

Ի դեպ, այս հավելվածի գործարկման համար չկա օպերատորների որևէ սահմանափակում. կարելի է դառնալ հավելվածի բաժանորդ անկախ բջջային օպերատորի ընտրությունից: Բացի դա, այն հասանելի է աշխարհի բոլոր անկյուններում:

Հավելվածը հասանելի է ինչպես App Store-ում, այնպես էլ՝ Google Play-ում: Հավելվածն առայժմ գործում է անվճար սկզբունքով:

Mediaroom

Mediaroom հեռուստատեսային հավելվածը Ucom օպերատորի կանխավճարային բաժանորդներին առաջարկում է նվազագույնը 53 արտասահմանյան և տեղական ալիքներ:

Հավելվածն առաջարկում է նաև՝

  • Catch up-ի 2 օրյա հնարավորություն
  • Հաղորդումների էլեկտրոնային ցանկ:
Հավելվածը հասանելի է ինչպես App Store-ում, այնպես էլ՝ Google Play-ում:

Հավելվածից օգտվելու համար  անհրաժեշտ է դառնալ այն գործարկող Ucom օպերատորի փաթեթներից որևէ մեկի բաժանորդ, ամսական կատարել համապատասխան վճարումներ և  օգտվել հավելվածից:

1TV Armenia

Բջջային հավելվածով հաղորդումներ, սերիալներ դիտելու և  նորություններին հետևելու տարբերակ առաջարկում է նաև Հանրային հեռուստաընկերույթունը:

Լրահոս, տեսանյութեր, տեքստային նորություններ, հաղորդումներ, ինչպես նաև ուղիղ եթերի հնարավորություն– սրանք այն գործառույթներն են, որոնցից կօգտվեք հավելվածը ներբեռնելու դեպքում:

Նշենք, որ հեռուստաընկերության հավելվածն ի տարբերություն մյուս հավելվածների, ներառում է միայն Առաջին ալիքը:

Հավելվածը կարող եք ներբեռնել ինչպես App Store, այնպես էլ Google Play տիրույթներից:

«Ազատություն» RFE/RL

Լրատվություն և հաղորդումներ դիտելու համար արդյունավետ հարթակ է նաև «Ազատություն» ռադիոկայանի բազմալեզու բջջային հավելվածը: Այս հավելվածը ևս նախորդի պես ներառում է բացառապես մեկ առաջարկ և չի ներառում այլ ռադիոկայաններ կամ հեռուստաընկերություններ:

Հավելվածը բաղկացած է 3 հիմնական բաժնից՝ աուդիո, վիդեո և լուրեր:

Այստեղ բաժանորդներին հնարավորություն է տրվում ստեղծել անհատակացաված լրահոս. այսինքն՝ բաժանորդը կարող է ընտրել այն ենթաբաժիններն ու տարածաշրջանները, որտեղից ստացվող լուրերն ու տեղեկատվությունն իր համար ամենից հետաքրքիր են ու առաջնահերթ:

Հավելվածը հասանելի է ինչպես App Store,  այնպես էլ Google Play տիրույթներում:

ArenaNews.am

Հարակից նյութեր

Հեռուստաընկերությունն առաջարկում է արձակուրդների ընթացքում հայկական լրահոսին հետևելու լավագույն տարբերակը
Գիտություն/Տեխնիկա
17:00 Նոյեմբեր 06 2022
Աշխարհի ցանկացած կետում այս հավելվածի միջոցով կարող եք հետևել հայկական առաջատար հեռուստաալիքներին՝ Ձեր սմարթֆոններով ...
Apple-ն առաջին անգամ ցուցադրել է iPhone 14 սերիայի նոր սմարթֆոնները
Գիտություն/Տեխնիկա
15:14 Սեպտեմբեր 08 2022
Ամերիկյան Apple ընկերությունն առաջին անգամ պաշտոնապես ցուցադրել է սմարթֆոնների նոր շարքը ՝ iPhone 14 և iPhone 14 Max։ Նորույթներն առաջին … ...
DigiWeek2021 միջոցառումների շրջանակում անցկացվում է DigiТec Expo 2021-ը
Գիտություն/Տեխնիկա
17:46 Հոկտեմբեր 31 2021
DigiWeek2021 միջոցառումների շրջանակում անցկացվում է DigiТec Expo 2021-ը: Այդ մասին հայտնում է Կառավարության ֆեյսբուքյան էջը։ «Մարզահամերգային համալիրում ներկայացված են հայկական … ...
Ցուկերբերգը հայտնել է Facebook ընկերության նոր անունը
Գիտություն/Տեխնիկա
19:01 Հոկտեմբեր 29 2021
Facebook ընկերությունը անունը կփոխարինի Meta-ով, հայտնել է ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգը: «Այսօրվանից մենք կոչվելու ենք Meta»,- հայտարարել է Ցուկերբերգը: Նա … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test