«Շանթ» հեռուստաընկերությունը մեկնարկել է հատուկ առաջարկ երաժշտություն սիրողների համար՝ «Շանթ մյուզիք» (տեսանյութ)

17:00 Նոյեմբեր 30 2022
*
Նորություններ
«Շանթ» հեռուստաընկերությունը մեկնարկել է հատուկ առաջարկ երաժշտություն սիրողների համար՝ «Շանթ մյուզիք» (տեսանյութ)

Հայկական հեռուստաեթերում նեղ մասնագիտացված հեռուստաալիքների ձևավորման գործընթացը շարունակվում է: Մասնավորապես, ինչպես տեղեկանում ենք «Շանթ» հեռուստաընկերության պաշտոնական էջից, հեռուստաընկերությունն իր լսարանին արդեն առաջարկում է երաժշտական ուղղվածություն ունեցող նոր ալիք՝ «Շանթ մյուզիքը»:

Ինչպես տեղեկանում ենք նոր հեռուստաալիքի մասին պատմող հոլովակներից, «Շանթ մյուզիքը» մեկ միասնական հարթակ է երաժշտասեր հեռուստադիտողների համար:  Այն իր լսարանին մատուցում է բացառապես հայկական երգեր. ալիքի լսարանը սահմանափակում չունի, ներկայացվում է բազմաժանր արտադրանք՝ ընդգրկելով հեռուստաընկերության ողջ գործունեության ընթացքում հեռարձակված նախագծերը:

«Ժողովրդական երգիչ», «Դուդուկի ընտրյալներ» նախագծերը, որոնք մի քանի եթերաշրջան շարունակ հեռուստադիտողին են ներկայացրել ժողովրդական երգն ու երաժշտությունը,  այժմ կարելի է վերհիշել «Շանթ մյուզիք»-ի եթերում: Նկատենք, որ սրանք հայկական հեռուստաեթերի այն նախագծերից են, որոնք շատ կարճ ժամականում հասցրին սիրվել հեռուստադիտողի կողմից՝ մի դեպքում ժողովրդական երգերը մատուցելով ժողովրդական ոճով ու մոդեռն գործիքավորմամբ, իսկ մյուս դեպքում՝ դուդուկը հեռուստադիտողին ներկայացնելով նոր մատուցմամբ:

«Շանթ մյուզիք»-ի էջում կարելի է վերհիշել նաև հեռուստաընկերության 2 այլ վարկանշային նախագծեր ևս՝ «Պրեմիերա» և «Արենա Live»:

Նկատենք, որ այս հարթակը ծառայում է նաև որպես արխիվ՝ հետահայացք գցելու հայկական շոուբեզնեսի այն արտիստների անցած ճանապարհին, որոնք իրենց մասնագիտական առաջին քայլերն արել են հեռուստաընկերության նախագծերից որևէ մեկում:

Այդօրինակ հեռուստանախագծերում բացահայտվել են հայկական շոուբիզնեսի արտիստներից՝ Սոնա Ռուբենյանը, Սրբուհի Սարգսյանը, Արաքսյա Ամիրխանյանը, Լենա Ղազարյանը, Սևակ Ամրոյանը, Միհրան Ծառուկյանը, Լիլիթ Հովհաննիսյանը, Իվետա Մուկուչյանը, Հայկ Պետրոսյանը, Աստղիկ Սաֆարյանը, Սուսաննա Պետրոսյանը, Սուրեն Առուստամյանը…

Ի դեպ, ալիքի էջում տեղադրվող տեսանյութերն ակնհայտ ցույց են տալիս արտիստների էվոլյուցիան. նրանցից, ոմանք հավատարիմ են մնացել իրենց մեկնարկին, մյուսներն էլ շեղել են իրենց հետաքրքրությունները դեպի այլ ժանրեր:

Հավելենք, որ բացի հին ու սիրված նախագծերից ու կատարումներից, հեռուստաընկերությունը ներկայացնում է նաև պրեմիերաներ, նոր կատարումներ: Առանձնացված են հատուկ ժամեր պարասերների համար, համերգներ, պարային նախագծեր: Հեռուստաալիքն անդրադառնում է նաև արտասահմանում ապրող ու աշխատող արտիստների աշխատանքներին, ովքեր ստեղծագործում են փոփ, ռոք, ջազ և այլ ժանրերում:

Հեռուստաալիքն արդեն իսկ հասանելի է բոլորին՝ «Շանթ Պրեմիում»-ի արբանյակային փաթեթում և ARM TVs հավելվածի միջոցով:

ArenaNews.am

Հարակից նյութեր

Հայտնի մեմի նախատիպը հայտնաբերվել է 1950-ականների լուսանկարում
Նորություններ
20:32 Ապրիլ 27 2024
NickyPappagiorgio մականունով Reddit-ի օգտատերը ֆորումում տեղադրել է 1950-ականներին արված լուսանկար, որը կարելի է համարել ուշադրությունը շեղած տղայի մասին հայտնի մեմի … ...
«Հայաստանում թվային գովազդը էժան է և սա խնդիր է». Յանա Յանիկյան
Նորություններ
01:37 Ապրիլ 02 2024
Լրատվական կայքերում գովազդների տեղադրման կանոնները փոքր-ինչ փոխվել են։ Խոսքը մասնավորապես բաներային գովազդների մասին է։ Եթե 7-8 տարի առաջ բաների գովազդի … ...
Հավելվածներ, որոնք հնարավորություն են տալիս դիտել նորություններ և սերիալներ բջջային հավելվածների միջոցով
Նորություններ
18:30 Նոյեմբեր 30 2022
Հավելվածներ, որոնք հնարավորություն են տալիս դիտել նորություններ և սերիալներին բջջային հավելվածների միջոցով ...
ARENA էքսկլյուզիվ. «Շանթ Պրեմիումը» և «Շանթ  Մյուզիքը» գրպանում. հարկավոր է միայն բեռնել դեռևս անվճար հավելվածը (տեսանյութ)
Նորություններ
17:00 Նոյեմբեր 22 2022
Եթե ունեք ինտերնետ, հեռախոս կամ պլանշետ և որևէ հաղորդում դիտելու ցանկություն, ապա դա այլևս հասանելի է ցանկացած պահի և ցանկացած վայրում: ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test