80-րդ սերիայում ենք որոշել` Մելի՞ք, թե՞ Խորեն, Շուշաննա Թովմասյանի փոխարեն գլխավոր դերը պիտի խաղար Ժաննա Վելիցյանը. «Սիրուն Սոնայի» վերջին նկարահանումն ու 4 անհայտ փաստ ֆիլմի մասին

00:06 Հունիս 09 2020
*
Մեդիա
80-րդ սերիայում ենք որոշել` Մելի՞ք, թե՞ Խորեն, Շուշաննա Թովմասյանի փոխարեն գլխավոր դերը պիտի խաղար Ժաննա Վելիցյանը. «Սիրուն Սոնայի» վերջին նկարահանումն ու 4 անհայտ փաստ ֆիլմի մասին

«Սիրուն Սոնա» հեռուստասերիալը հունիսի 26-ին կավարտվի, ինչպես ի սկզբանե ասել էր նախագծի պրոդյուսեր Ելենա Արշակյանը։

Tert.am Life-ը ներկա է եղել սերիալի վերջին նկարահանմանը, որը, թիմի սովորության համաձայն, ավարտվել է տորթով ու միմյանց շնորհակալություն հայտնելով։ Ելենան վստահ է` եթե թիմում մի օղակ թույլ լինի, կտուժի ամբողջ նախագիծը։

Tert.am Life-ը ներկայացնում է նախագծի վերջին նկարահանման օրվա լուսանկարներն և մինչև այս անհայտ մնացած փաստերը նախագծի մասին։

Փաստ 1

«Սիրուն Սոնայի» նկարահանումները սկսելիս Ելենա Արշակյանը հայտնեց, որ վերջին օրը որոշել է փոխել գլխավոր հերոսուհու դերակատարին և ընտրել է Շուշաննան Թովմասյանին։ Վերջինս սցենարին ծանոթացել էր նկարահանման նախորդ գիշերը։ Այն ժամանակ նա չէր բացահայտել, բայց ի սկզբանե Շուշաննայի փոխարեն գլխավոր դերը պետք է խաղար Ժաննա Վելիցյանը։

«Նկարահանման հրապարակում Ժաննայի կողմից լարվածություն բացարձակ չի եղել, քանի որ պրոֆեսիոնալ դերասանուհի է։ Հակառակը` Շուշաննան ավելի լարված էր, քանի որ իրեն վատ էր զգում։ Շնորհակալ եմ Ժաննային, որ նկարահանման հրապարակում որևէ մեկը չի զգացել այդ փաստը» – ասաց Ելենան։

Ի սկզբանե որոշված չէր` Սոնայի սիրային գիծը կշարունակվի Մելիքի՞ (Նորայր Եղյան), Խորենի՞ (Էդգար Իգիթյան), թե՞ Բագրատի (Խոսրով Նալբանդյան) հետ։

«Այն, որ Բագրատը չի կարող հավակնել լինել Սոնայի կողքին, մեզ համար հստակացավ մոտավոր 20-րդ սերիայի կողմերը։ Մինչև 80-րդ սերիա մեզ համար անկանխատեսելի էր` Մելի՞ք, թե՞ Խորեն։ Ի սկզբանե գիտեինք միայն, որ Խորենն այս բնավորությունն ունի, Մելիքը` այս։ Բնավորությսւնները հստակ են, որովհետև եթե մենք չպատկերացնենք կերպարները, չենք կարող արդարացնել նրանց։ Իհարկե, ի սկզբանե կար գիծը այսպես կամ այնպես շարունակեելու հավանականություններ, սակայն հաճախ Անահիտն ինքն էլ 100 տոկոս չի իմանում` հերոսն իրեն ինչպես է պահելու»,- ասաց Ելենան։

Փաստ 3

Համավարակի շրջանում եղել է դերասան, որը չի ցանկացել գալ նկարահանման։

«Այս նկարահանումների մասին առանձին ֆիլմ կարելի է նկարել։ Ոչ մի օր եթերից դուրս չենք եկել, բայց համավարակի օրերին նկարահանումները շատ բարդ էին` սկսած նկարահաման վայր մոգոնելուց։ Եղել են դերասաններ, որոնք ասել են, որ չեն ուզում գալ նկարահանման, քանի որ տանը մեծեր ունեն։ Երկար զրուցել ենք խնդիրը լուծելու հանար։ Այդ մտահոգությունը նորմալ էր, բայց նկարահանումները դադարեցնել չէինք կարող»,- ասաց նա ու հավելեց, որ խստորեն հետևել են բոլոր կանոններին, քանի որ վարակակիր ունենալու դեպքում օրենքի ուժով պետք է դադարեցնեին նկարահանումները։ Բարեբախտաբար, ամբողջ ընթացում վարակակիր չեն ունեցել։

Փաստ 4

«Երբ ես ու Անահիտը նոր նախագիծ պիտի սկսենք, մի քանի օրով միասին մեկնում ենք որևէ հանգստի գոտի։ Այդ օրերի ընթացքում որոշում ենք` ինչ ենք անելու, ինչ գծեր ենք զարգացնելու։ Նույն Խորենի, Մելիքի, Բագրատի բնավորություններն այդ ժամանակ արդեն ունեինք, այլ հարց է, որ հստակ զարգացումը չէինք մշակել»,- պատմեց Ելենան։

Նրանց նոր նախագիծը չի ուշանա. «Վաղը մեկնում ենք հանգստի գոտի արդեն նոր նախագծի հիմքը դնելու։ Հիմա շատ բարդ ժամանակներ են, չգիտեմ` քասթինգն ինչպես ենք անելու, բայց եթե իրավիճակը թույլ տա, նախատեսում ենք նոր նախագիծ սկսել մինչև սեպտեմբեր»։












աղբյուրն՝ այստեղ

Հարակից նյութեր

Հայտնի մեմի նախատիպը հայտնաբերվել է 1950-ականների լուսանկարում
Մեդիա
20:32 Ապրիլ 27 2024
NickyPappagiorgio մականունով Reddit-ի օգտատերը ֆորումում տեղադրել է 1950-ականներին արված լուսանկար, որը կարելի է համարել ուշադրությունը շեղած տղայի մասին հայտնի մեմի … ...
«Հայաստանում թվային գովազդը էժան է և սա խնդիր է». Յանա Յանիկյան
Մեդիա
01:37 Ապրիլ 02 2024
Լրատվական կայքերում գովազդների տեղադրման կանոնները փոքր-ինչ փոխվել են։ Խոսքը մասնավորապես բաներային գովազդների մասին է։ Եթե 7-8 տարի առաջ բաների գովազդի … ...
Հավելվածներ, որոնք հնարավորություն են տալիս դիտել նորություններ և սերիալներ բջջային հավելվածների միջոցով
Մեդիա
18:30 Նոյեմբեր 30 2022
Հավելվածներ, որոնք հնարավորություն են տալիս դիտել նորություններ և սերիալներին բջջային հավելվածների միջոցով ...
«Շանթ» հեռուստաընկերությունը մեկնարկել է հատուկ առաջարկ երաժշտություն սիրողների համար՝ «Շանթ մյուզիք» (տեսանյութ)
Մեդիա
17:00 Նոյեմբեր 30 2022
Հայկական հեռուստաեթերում նեղ մասնագիտացված հեռուստաընկերություններ ստեղծելու առաջին լուրջ քայլերն են արվում: ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test