Հանրային ՀԸ-ն 2019-ին չի պահպանել բազմակարծությունն ու միակողմանի լրատվություն է ներկայացրել․ «Մեդիա պաշտպան»

20:15 Հունիս 17 2020
*
Մեդիա
Հանրային ՀԸ-ն 2019-ին չի պահպանել բազմակարծությունն ու միակողմանի լրատվություն է ներկայացրել․ «Մեդիա պաշտպան»

Հունիսի 17-ին ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը ԱԺ֊ում ներկայացրել է «Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2019 թվականի գործունեության մասին» տարեկան հաղորդումը և պատասխանել է պատգամավորների հարցերին։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոոր Անի Սամսոնյանն, անդրադառնալով զեկույցին, նշել է, որ Հ1-ի հաղորդումներին իշխանության ներկայացուցիչներին հրավիրել են 42 անգամ, ընդդիմությանը՝ 4-5։ Տիգրան Հակոբյանն, ի պատասխան, ասել է՝ գուցե այս տարի է իրավիճակը վատթարացել և հավելել է, որ, ըստ իրենց, 2019 թվականին Հանրային հեռուստաընկերությունը անաչառությունը պահել է։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը թե՛ 2019 թվականին, թե՛ 2020 թվականին բազմիցս նշել է Հանրային հեռուստաընկերության կողմից թույլ տրված սխալները։ Հանրային հեռուստաընկերությունը շատ անգամ քննարկվող թեման բազմակողմանի չի ներկայացրել և ավելի շատ իշխանական քարոզչամեքենայի տպավորություն է թողել։

Ներկայացնենք «Մեդիա պաշտպան» նախաձեռնության մշտադիտարկման 2019 թվականի միայն մայիս ամսվա արդյունքում հայտնաբերված խախտումները՝ հղումներով։

Գովերգել իշխանություններին, ջախջախել ընդդիմադիրներին (2019թ, մայիսի 3)

Ո՞վ է խաբուսիկ հետաքննության պատվիրատուն. ինչու՞ էր Հ1-ն անդրադարձել (2019թ, մայիսի 6)

Կանխակալ քարոզչությունը նաև անձնական դիրքորոշում է (2019թ, մայիսի 11)

«Պետրոս Ղազարյանը ևս մեկ անգամ իր հավատարմության երդումն է տալիս իշխանություններին». Աղասի Ենոքյան (2019 թվական մայիսի 13)

Հավասարակշռության պահպանման պատրա՞նք (2019 թ, մայիսի 15)

«Մեդիա Պաշտպան»-ը հորդորում է լրատվամիջոցներին և լրագրողներին քաղաքական և իրավական գնահատականներ չհնչեցնել (2019թ, մայիսի 22)

Հակադիր կողմի տեսակետը՝ անաչառ լրագրության կանոն(2019 թ, մայիսի 24)

«Լուրեր»-ում դժգոհություն է հասունանում (2019 թ, Մայիսի 29)

Այսքան խախտում հայտնաբերվել է միայն մեկ ամսում։ Գուցե ՀՌՀ֊ում անաչառության մասին այլ պատկերացումներ ունեն, բայց Հանրային հեռուստաընկերությունը 2019 թվականին չի պահպանել բազմակարծությունն ու միակողմանի լրատվություն է ներկայացրել:

Աղբյուրը՝ blognews.am

Հարակից նյութեր

Հայտնի մեմի նախատիպը հայտնաբերվել է 1950-ականների լուսանկարում
Մեդիա
20:32 Ապրիլ 27 2024
NickyPappagiorgio մականունով Reddit-ի օգտատերը ֆորումում տեղադրել է 1950-ականներին արված լուսանկար, որը կարելի է համարել ուշադրությունը շեղած տղայի մասին հայտնի մեմի … ...
«Հայաստանում թվային գովազդը էժան է և սա խնդիր է». Յանա Յանիկյան
Մեդիա
01:37 Ապրիլ 02 2024
Լրատվական կայքերում գովազդների տեղադրման կանոնները փոքր-ինչ փոխվել են։ Խոսքը մասնավորապես բաներային գովազդների մասին է։ Եթե 7-8 տարի առաջ բաների գովազդի … ...
Հավելվածներ, որոնք հնարավորություն են տալիս դիտել նորություններ և սերիալներ բջջային հավելվածների միջոցով
Մեդիա
18:30 Նոյեմբեր 30 2022
Հավելվածներ, որոնք հնարավորություն են տալիս դիտել նորություններ և սերիալներին բջջային հավելվածների միջոցով ...
«Շանթ» հեռուստաընկերությունը մեկնարկել է հատուկ առաջարկ երաժշտություն սիրողների համար՝ «Շանթ մյուզիք» (տեսանյութ)
Մեդիա
17:00 Նոյեմբեր 30 2022
Հայկական հեռուստաեթերում նեղ մասնագիտացված հեռուստաընկերություններ ստեղծելու առաջին լուրջ քայլերն են արվում: ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test