Իշխանությունը ձեռնամուխ է եղել մամուլի և խոսքի ազատության դեմ պայքարելու գործին. «Արմնյուզ»-ին և TV 5-ին դիմակի համար տուգանելը սկիզբն է առաջին արարի

13:58 Հուլիս 04 2020
*
Մեդիա
Իշխանությունը ձեռնամուխ է եղել մամուլի և խոսքի ազատության դեմ պայքարելու գործին. «Արմնյուզ»-ին և TV 5-ին դիմակի համար տուգանելը սկիզբն է առաջին արարի

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

Այս իշխանությունը, պարզվեց, մանր-մունր, վրեժխնդիր քայլերի մեծ վարպետ է: Սահմանադրականի 3 դատավորին տուն ուղարկելը կորոնավիրուսի դեմ պայքարից, երկրի տնտեսությունը զարգացնելու վեհ նպատակից բարձր դասող վարչա­խումբը հիմա էլ ձեռնամուխ է եղել թեթեւ կսմիթներով, փոքրիկ շանտաժնե­րով մամուլի եւ խոսքի ազատության դեմ պայքարելու գործին:

Երեկ իշխա­նական պատժիչ ջոկատն այցելել է երկու ընդդիմադիր հեռուստաընկերություններ՝ «Արմնյուզ» եւ TV 5: Ոչ, այս անգամ ոչ մեկին չեն կալանավորել, ոչ էլ չարաշահումների մեղադրանք են առաջադրել, ընդամենը դիմակներն են ստուգել եւ տուգանել: Բայց, մի շտա­պեք, սա սկիզբն է առաջին արարի՝ մենք դեռ շատ բաների ականատես կլինենք: Այս անգամ ընդամենը 10 հազար դրամով կտուգանեն, բայց ոստիկանական դեսանտը, հայտնվե­լով հեռուստատեսություններում, որո­շակի հոգեբանական ներգործություն կունենա լրագրողների վրա: Սա, այսպես ասած, նախազգուշական կրակոցն է, որով իշխանությունը զգուշացնում է՝ պատրաստվեք, սկսվում է:
Հընթացս Տնտեսական մրցակցության հանձնաժողովը ոչ թե իշխանական, այլ իշխանության հսկո­ղությունից դուրս գտնվող լրատվա­միջոցների ֆինանսական աղբյուր­ները եւ գովազդատուների դաշտը կուսումնասիրի: Հետո ուժի մեջ կմտնի «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքը: Ապա կանցնեն ՁԼՄ-ների օրենքին: Որտեղ ինչքան կկարողա­նան, ոտքը «գազին կդնեն»՝ օգտվելով կորոնավիրուսի վարակից ու արտա­կարգ դրությունից, նաեւ այն հանգա­մանքից, որ աշխարհը «խառն է», եւ եվրոպական կառույցներն աչք են փա­կում Հայաստանում տեղի ունեցող հա­կադեմոկրատական գործընթացների վրա: Եվ եթե մենք փորձենք մեր իրա­վունքները պաշտպանել դատական կարգով, «վեթինգի» ու «զտումների» վախի գործոնը կաշխատի, ու դատարաններում մեր շահերը պաշտպանողներ այլեւս չեն լինի:

Հարակից նյութեր

Հայտնի մեմի նախատիպը հայտնաբերվել է 1950-ականների լուսանկարում
Մեդիա
20:32 Ապրիլ 27 2024
NickyPappagiorgio մականունով Reddit-ի օգտատերը ֆորումում տեղադրել է 1950-ականներին արված լուսանկար, որը կարելի է համարել ուշադրությունը շեղած տղայի մասին հայտնի մեմի … ...
«Հայաստանում թվային գովազդը էժան է և սա խնդիր է». Յանա Յանիկյան
Մեդիա
01:37 Ապրիլ 02 2024
Լրատվական կայքերում գովազդների տեղադրման կանոնները փոքր-ինչ փոխվել են։ Խոսքը մասնավորապես բաներային գովազդների մասին է։ Եթե 7-8 տարի առաջ բաների գովազդի … ...
Հավելվածներ, որոնք հնարավորություն են տալիս դիտել նորություններ և սերիալներ բջջային հավելվածների միջոցով
Մեդիա
18:30 Նոյեմբեր 30 2022
Հավելվածներ, որոնք հնարավորություն են տալիս դիտել նորություններ և սերիալներին բջջային հավելվածների միջոցով ...
«Շանթ» հեռուստաընկերությունը մեկնարկել է հատուկ առաջարկ երաժշտություն սիրողների համար՝ «Շանթ մյուզիք» (տեսանյութ)
Մեդիա
17:00 Նոյեմբեր 30 2022
Հայկական հեռուստաեթերում նեղ մասնագիտացված հեռուստաընկերություններ ստեղծելու առաջին լուրջ քայլերն են արվում: ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test