Ինչու՞ են ճապոնացի ամուսինները քնում տարբեր ննջարաններում

23:09 Օգոստոս 23 2020
*
Ապրելակերպ
Ինչու՞ են ճապոնացի ամուսինները քնում տարբեր ննջարաններում

Ճապոնիայում որոշակի խնդիրներ կան բնակտարածքի հետ կապված: Ամեն դեպքում, թեև այդ պետությոնը գերզարգացած է, սակայն հեշտ չէ, համաձայնեք, 126 մլն մարդու մի քանի կղզու վրա ապահովել  բնակտարածքով: Ու դրանով հանդերձ, ճապոնացի ամուսինները հաճախ նախընտրում են քնել առանձին սենյակներում: Մեզ համար դա տարօրինակ է, սակայն  հարսանիքից  հետո շատ զույգեր անմիջապես տեղավորվում են առանձին մահճակալներում: Ճապոնացիներն ունեն դրա պրագմատիկ բացատրությունը: Նախ անվիճելի է, որ ժամանակի ընթացքում ամուսինների միջև կիրքը մարում է: Ճապոնացիները սկսում են ամուսնուն վերաբերվել հարգանքով  ու կարծես  հարազատ  մարդու, որի հետ պազապես ունեն շատ ընդհանրություններ:

Բացի այդ, ճապոնացիները հայտնի են նաև որպես մոլի աշխատասերներ: Հաճախ ամուսնու և կնոջ աշխատանքի ծանրաբռնվածությունը ու գրաֆիկները շատ տարբեր են լինում, ու որպեսզի չխանգարեն միմյանց՝ շուտ կամ շատ  ուշ քնելով, նրանք քնում են տարբեր սենյակներում, պարզապես մյուսի քունը չխանգարելու համար:

Հաշվի առնեք նաև այն, որ միայնակ քնելու դեպքում չեն խանգարի մյուսի խռմփոցը կամ ոտքով հարվածները: Նաև սիրելիի հանգիստ քուն ունենալու իրավունքը հարգելով են ճապոնացիները գերադասում առանձին մահճակալներ ու առանձին ննջարաններ: Դա պարզապես հարգանք է ուրիշի առողջության ու հարմարավետության նկատմամբ: Հետագայում արդեն ի հայտ է գալիս առանձին քնելու ևս մեկ պատճառ: Բանն այն է, որ ճապոնացի մայրերը գերադասում են քնել երեխաների հետ:

Հայրերին մնում է ընտրել՝ միանա՞լ նրանց, թե՞ քնել առանձին: Հաճախ նրանք ընտրում են երկրորդ տարբերակը: Այժմ գիտնականներն ապացուցված են համարում, որ փոքր տարիքում ծնողների հետ քնելը օգտակար է երեխայի համար: Եվ այս բոլոր փաստարկները համադրելով՝ ամեն դեպքում երկակի զգացումներ են առաջանում. ի վերջո, ճի՞շտ են ճապոնացիները, թե՞ ոչ, քնե՞լ միասին ու նույն մահճակալում, թե՞ ոչ:

Աղբյուրը՝ shantnews.am

Հարակից նյութեր

Որ միրգը կարող է արդյունավետ լինել ճաղատացման դեմ պայքարում
Ապրելակերպ
15:00 Սեպտեմբեր 24 2020
Որ միրգը կարող է արդյունավետ լինել ճաղատացման դեմ պայքարում ...
Սիրուն Մինասը` բոտեքսի միֆերի և հակացուցումների մասին
Ապրելակերպ
22:19 Սեպտեմբեր 22 2020
Սիրուն Մինասը` բոտեքսի միֆերի և հակացուցումների մասին ...
Որ մթերքներն են անփոխարինելի նիհարողների համար
Ապրելակերպ
22:03 Սեպտեմբեր 19 2020
Որ մթերքներն են անփոխարինելի նիհարողների համար ...
Արքայադուստր Դիանան լվացվում էր օրական 60 անգամ. ո՞րն էր պատճառը
Ապրելակերպ
13:44 Սեպտեմբեր 12 2020
Արքայադուստր Դիանան լվացվում էր օրական 60 անգամ. ո՞րն էր պատճառը ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test