Այսօր Քրուզը ֆիթնեսի համաշխարհային համբավ վայելող մարզիչ է, իսկ նրա գրքերը «New York Times»-ի բեսթսելերների ցանկում են։
«3 ժամ» դիետան արդեն օգնել է միլիոնավոր մարդկանց։
Ժամային սննդակարգ
Խորխե Քրուզի սննդակարգը երեք կարևոր օրենքներ է պարունակում։
- Ուտել ավելի շուտ, քան արթնանալուց մեկ ժամ հետո։
- Օրվա ընթացքում ուտել երեք ժամ ընդմիջումներով։
- Չուտել քնելուց երեք ժամ առաջ։Եռաժամ սննդակարգը նախատեսում է նախաճաշ, լանչ, ճաշ, կեսօրի սնունդ և ընթրիք։ Լավ էֆեկտի հասնելու համար պետք է օրվա ընթացքում առնվազն ութ բաժակ ջուր խմել։
Սուրճ կարելի է խմել, բայց ամեն բաժակ սուրճի հետ պետք է երկու բաժակ ջուր խմել՝ ջրազրկումից խուսափելու համար։ Թույլատրվում է նույնիսկ ֆաստֆուդի և քաղցր բատոնների կամ թխվածքաբլիթների օգտագործումը։
Այս սննդակարգում սպիտակուցները պետք է ստանալ ճարպերի և ածխաջրերիհետ միասին, կարելի է համադրել միրգն ու բանջարեղենը։
Ճաշացանկի օրինակ
Նախաճաշ
Պանրով և ապուխտով ձվածեղ, մի կտոր հաց, թարմ մրգեր։
Լանչ
Բատոն։
Ճաշ
Միս և բրինձ, թարմ բանջարեղենով աղցան։
Ընթրիք
Սաղմոն և բրինձ, թարմ բանջարեղեն։
Օրական սննդի չափաբաժինը չպետք է գերազանցի 1500 կալորիան։
Հեղինակի խոսքերով՝ այս դիետան պահպանելու դեպքում մարդիկ շաբաթական մեկ կիլոգրամ են կորցնում։ Սննդակարգը տևում է 28 օր, բայց այն կարելի է կրկնել։
Այս սննդակարգը ակնթարթային արդյունք չի տալիս և նախատեսված է այն մարդկանց համար, որոնք որոշել են նիհարել և առողջ լինել դանդաղ, բայց հաստատուն քայլերով։