«Լոռի TV»-ի գլխավոր խմբագիր Նարինե Ավետիսյանի վրա հարձակում է տեղի ունեցել՝ ոլորել են թևերը, գցել գետնին

21:04 Սեպտեմբեր 23 2020
*
Մեդիա
«Լոռի TV»-ի գլխավոր խմբագիր Նարինե Ավետիսյանի վրա հարձակում է տեղի ունեցել՝ ոլորել են թևերը, գցել գետնին

Վրդովմունքով և հիասթափությամբ տեղեկացանք, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Սուսաննա Գզոգյան) վճռել է «Լոռի TV» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Նարինե Ավետիսյանի նկատմամբ ֆիզիկական բռնություն կիրառելու քրեական գործով մեղադրվող անձանցից որևէ մեկին պատասխանատվության չենթարկել։

Հիշեցնենք, որ դեռ 2017թ. սեպտեմբերի 28-ին Նարինե Ավետիսյանը, տեղեկություն ստանալով, որ հորդառատ անձրևի պայմաններում Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից կամրջի վրա ասֆալտապատում է իրականացվում, մեկնել է այդ վայր՝ լուսաբանելու կատարվող աշխատանքները: Նկարահանումների պահին «Շինպլյուս» շինարարական կազմակերպության ղեկավար Տիգրան Նազարյանն իր աշխատակիցների հետ հարձակվել է Նարինե Ավետիսյանի վրա, ոլորել թևերը, նրան գցել գետնին ու խլել հեռախոսը՝ ջնջելով արված լուսանկարները։

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործը մեղադրական եզրակացությամբ դատարան է մտել 2018թ․ փետրվարի 23-ին, և 2,5 տարի ձգվող դատաքննությունից հետո, օգոստոսի 24-ին կայացված վճռով՝ Տիգրան Նազարյանը ճանաչվել է անպարտ և արդարացվել՝ հանցավոր արարքին նրա մասնակցությունն ապացուցված չլինելու հիմքով: Իսկ կազմակերպության աշխատակից Վրեժ Խաչատրյանն ազատվել է քրեական պատասխանատվությունից` վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով։

Թեև Լոռու մարզի դատախազությունը մեղադրական եզրակացությունների մեջ հստակ նկարագրել էր կատարվածը, դատարանն անտեսել է դա և պատիժ չի նշանակել ամբաստանյալներին։ Միանգամայն անհասկանալի և անընդունելի է նաև այն, թե ինչու է բավականին պարզ գործն այսքան ձգձգվել․ գուցե հենց այն նկատառումով, որպեսզի կիրառվի վաղեմության ժամկե՞տը։

Այս վճռով, ըստ էության, ոչ միայն արդարացվում է լրագրողի վրա հարձակում գործած անձը, այլև «կանաչ լույս» է վառվում ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ նոր բռնությունների համար և հաստատվում անպատժելիության մթնոլորտ։

Հաշվի առնելով դատավճռի ակնհայտ կողմնակալությունն ու անարդարությունը, մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, պահանջում ենք․

ՀՀ դատական իշխանության Էթիկայի և կարգապահական հանձնաժողովից և Արդարադատության նախարարից՝ ուսումնասիրել տվյալ դատական գործը և դատավոր Սուսաննա Գզոգյանի կողմից նյութական կամ դատավարական իրավունքի նորմի դիտավորությամբ կամ անփութությամբ խախտում կատարած լինելու դեպքում հարուցել կարգապահական վարույթ,

Վերաքննիչ քրեական դատարանից՝ բեկանել առաջին ատյանի վճիռը, ապահովել գործի համակողմանի ու անաչառ քննություն և պատասխանատվության ենթարկել լրագրողի նկատմամբ բռնություն կիրառողներին։

Հարակից նյութեր

Հայտնի մեմի նախատիպը հայտնաբերվել է 1950-ականների լուսանկարում
Մեդիա
20:32 Ապրիլ 27 2024
NickyPappagiorgio մականունով Reddit-ի օգտատերը ֆորումում տեղադրել է 1950-ականներին արված լուսանկար, որը կարելի է համարել ուշադրությունը շեղած տղայի մասին հայտնի մեմի … ...
«Հայաստանում թվային գովազդը էժան է և սա խնդիր է». Յանա Յանիկյան
Մեդիա
01:37 Ապրիլ 02 2024
Լրատվական կայքերում գովազդների տեղադրման կանոնները փոքր-ինչ փոխվել են։ Խոսքը մասնավորապես բաներային գովազդների մասին է։ Եթե 7-8 տարի առաջ բաների գովազդի … ...
Հավելվածներ, որոնք հնարավորություն են տալիս դիտել նորություններ և սերիալներ բջջային հավելվածների միջոցով
Մեդիա
18:30 Նոյեմբեր 30 2022
Հավելվածներ, որոնք հնարավորություն են տալիս դիտել նորություններ և սերիալներին բջջային հավելվածների միջոցով ...
«Շանթ» հեռուստաընկերությունը մեկնարկել է հատուկ առաջարկ երաժշտություն սիրողների համար՝ «Շանթ մյուզիք» (տեսանյութ)
Մեդիա
17:00 Նոյեմբեր 30 2022
Հայկական հեռուստաեթերում նեղ մասնագիտացված հեռուստաընկերություններ ստեղծելու առաջին լուրջ քայլերն են արվում: ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test