Ի՞նչ է գրում միջազգային մամուլն Արցախում ծավալված ռազմական գործողությունների մասին

19:15 Սեպտեմբեր 27 2020
*
Մեդիա
Ի՞նչ է գրում միջազգային մամուլն Արցախում ծավալված ռազմական գործողությունների մասին

Արցախա-ադրեջանական շփման գծում իրավիճակի սրմանը հետևում են արտասահմանյան առաջատար լրատվամիջոցները։

Associated Press

Associated Press լրատվական գործակալությունը գրում է, որ Լեռնային Ղարաբաղի շրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև մարտեր են ընթանում։ Գործակալությունը վկայակոչում է ՀՀ ՊՆ տրամադրած տեղեկություններն այն մասին, որ հայկական կողմը 2 ադրբեբջանական ուղղաթիռ և 3 տանկ է խոցել։ Գործակալությունը նաև նշում է, որ Ադրբեջանի ՊՆ-ն հերքել է հայկական ուժերի կողմից իր ուղղաթիռների և տանկերի խոցման մասին տեղեկությունները։ Associated Press-ը հայտնում է, որ ըստ հայկական կողմի՝ նախահարձակ են եղել ադրբեջանցիները, իսկ ադրբեջանցիները պնդում են հակառակը։

BBC

BBC-ն գրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև բախում է տեղի ունեցել «վիճելի Լեռնային Ղարաբաղի շրջանի» համար։ Լրատվամիջոցը նշում է, որ ըստ հայկական կողմի՝ Ադրբեջանն օդային և հրետանային հարձակում է սկսել։ Հայաստանում ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք է հայտարարվել այն բանից հետո, երբ նույնն արել են Լեռնային Ղարաբաղի իշխանությունները։ Լրատվամիջոցը նշում է, որ Ադրբեջանի պնդմամբ՝ Բաքուն պատասխանել է առաջնագծի ողջ երկայնքով իրականացված ռմբակոծությանը։ BBC-ն հաղորդում է, թե երկու կողմերն էլ ունեն զոհեր քաղաքացիական բնակչության շրջանում։

Reuters

Reuters լրատվական գործակալությունը գրում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև մարտեր են ընթանում Լեռային Ղարաբաղի համար։ Գործակալությունը հաղորդում է, որ Հայաստանը ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք է հայտարարել այն բանից հետո, երբ Լեռնային Ղարաբաղի շրջանում մարտեր են սկսվել, որոնց հետևանքով երկու կողմն էլ մարդկային կորուստներ է կրել։

Reuters-ը հաղորդում է, որ Լեռնային Ղարաբաղում նույնպես ռազմական դրություն է հայտարարվել և զորահավաք սկսվել բախումներից հետո, որոնց մեջ կողմերը մեղադրում են մեկը մյուսին։

Գործակալությունը հաղորդում է, որ Ռուսաստանի արտգործնախարարությունը, որը տասնամյակների հակամարտության ընթացքում միջնորդի դեր է կատարել, կողմերին հորդորել է անմիջապես դադարեցնել կրակը և բանակցություններ սկսել։

Reuters-ի փոխանցմամբ՝ հակամարտությունը մտահոգել է արևմտյան և տարածաշրջանային երկրներին մասամբ այն պատճառով, որ այն կարող է անկայունություն ստեղծել Հարավային Կովկասում, որը որպես միջանցք է ծառայում համաշխարհային շուկա նավթի և գազի տեղափոխման համար։

The Guardian

The Guardian պարբերականը նույնպես նշում է, որ Ադրբեջանի հետ մարտերից հետո Հայաստանը ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք է հայտարարել։ Պարբերականի փոխանցմամբ՝ «Հայաստանն ու Ադրբեջանն օդային և հրետանային հարվածներ են հասցրել վիճելի շրջանում՝ Լեռնային Ղարաբաղում, իսկ Ադրբեջանը հայտարարել է, որ պատասխանել է հայկական կողմի ռմբակոծությանը»։

The Guardian-ը գրում է, որ Հայաստանի Մարդու իրավունքների հարցերով զբաղվող կազմակերպությունների տվյալներով՝ ադրեջանական ռմբակոծության հետևանքով 1 կին և 1 երեխա է սպանվել։ Պարբերականը նաև հայտնում է, որ Բաքվի իշխանությունները հայտնել են քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի և 6 վիրավորի մասին, իսկ Լեռնային Ղարաբաղը հայտնել է 10 զինվորականի մահվան մասին։

The Guardian-ը նաև գրում է, որ Թուրքիան ամուր մշակութային և տնտեսական կապեր ունի Ադրբեջանի հետ և հայտարարել է, որ Բաքվի կողքին կլինի ցանկացած հակամարտությունում։

TASS

Արցախում տիրող իրավիճակի մասին Ռուսական TASS լրատվական գործակալությունն օնլայն ռեպորտաժ է վարում և անմիջապես հաղորդում է թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի իշխանությունների կողմից տրամադրվող պաշտոնական տեղեկությունների, ինչպես նաև ստեղծված իրավիճակին տարբեր պետությունների արձագանքի մասին։

Գործակալությունը հայտնում է, որ Երևանը հերքել է Լեռնային Ղարաբաղում 6 բնակավայր գրավելու մասին Բաքվի հայտարարությունները՝ դա անվանելով ադրբեջանական հերթական սադրանք։

Գործակալությունը նաև հրապարակել է Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացրած տեսանյութը, որտեղ հայկական կողմը խոցում է ադրբեջանական մարտական տեխնիկա։

РИА Новости

РИА Новости լրատվական գործակալությունը նույնպես մանրամասն ներկայացնում է Արցախում տիրող իրավիճակը։ Գործակալությունը հաղորդում է, որ Ռուսաստանի դաշնային խորհուրդը պատրաստ է միանալ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման ջանքերին: РИА Новости-ն նաև տեղեկացնում է, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ղարաբաղում ստեղծված իրավիճակը քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ։

Առաջնագծում տիրող իրավիճակին հետևում են նաև քաթարյան Al Jazeera լրատվական ցանցը, իրանական IRNA գործակալությունը, իսպանական El Pais, ֆրանսիական France 24 պարբերականները և այլ լրատվամիջոցներ։

shantnews.am

Հարակից նյութեր

Հայտնի մեմի նախատիպը հայտնաբերվել է 1950-ականների լուսանկարում
Մեդիա
20:32 Ապրիլ 27 2024
NickyPappagiorgio մականունով Reddit-ի օգտատերը ֆորումում տեղադրել է 1950-ականներին արված լուսանկար, որը կարելի է համարել ուշադրությունը շեղած տղայի մասին հայտնի մեմի … ...
«Հայաստանում թվային գովազդը էժան է և սա խնդիր է». Յանա Յանիկյան
Մեդիա
01:37 Ապրիլ 02 2024
Լրատվական կայքերում գովազդների տեղադրման կանոնները փոքր-ինչ փոխվել են։ Խոսքը մասնավորապես բաներային գովազդների մասին է։ Եթե 7-8 տարի առաջ բաների գովազդի … ...
Հավելվածներ, որոնք հնարավորություն են տալիս դիտել նորություններ և սերիալներ բջջային հավելվածների միջոցով
Մեդիա
18:30 Նոյեմբեր 30 2022
Հավելվածներ, որոնք հնարավորություն են տալիս դիտել նորություններ և սերիալներին բջջային հավելվածների միջոցով ...
«Շանթ» հեռուստաընկերությունը մեկնարկել է հատուկ առաջարկ երաժշտություն սիրողների համար՝ «Շանթ մյուզիք» (տեսանյութ)
Մեդիա
17:00 Նոյեմբեր 30 2022
Հայկական հեռուստաեթերում նեղ մասնագիտացված հեռուստաընկերություններ ստեղծելու առաջին լուրջ քայլերն են արվում: ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test