ՌԴ ԱԻՆ-ը քննարկում է Արցախ բեռներ տեղափոխելու համար երկաթուղային տրանսպորտ գործադրելու հարցը

13:39 Նոյեմբեր 28 2020
*
Հասարակություն
ՌԴ ԱԻՆ-ը քննարկում է Արցախ բեռներ տեղափոխելու համար երկաթուղային տրանսպորտ գործադրելու հարցը

Լեռնային Ղարաբաղի տուժած բնակչությանը օգնություն ցուցաբերելու շրջանակներում նոյեմբերի 27-ին Ռուսաստանի ԱԻՆ օպերատիվ խումբը Ստեփանակերտի վարչակազմի ներկայացուցիչների հետ համատեղ իրականացրել է շինանյութի բաշխումը և փոխանցումը բնակչությանը: ՌԴ ԱԻՆ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ փրկարարները շարունակում են նաև բնակելի տների վերականգնման աշխատանքները մինչև ձմռան սկիզբը:

«Ռուսաստանի ԱԻՆ-ի կողմից Լեռնային Ղարաբաղ բերված շինանյութի օգտագործմամբ առաջիկա օրերին առաջին 10 բազմաբնակարան շենքերը պատրաստ կլինեն վերաբնակեցման։ Բացի այդ, շինարարական նյութերը բաշխվում են մասնավոր տների բնակիչների շրջանում, որոնց նույնպես անհրաժեշտ է օգնություն վերականգնման համար:

Բացի այդ, փրկարարների խումբը սկսել է ուսումնասիրել անվնաս մնացած դպրոցները։ Փրկարարները հետազոտել են Ասկերանի շրջան Իվանյան գյուղի 200 աշակերտի համար նախատեսված միջնակարգ հանրակրթական դպրոցը։ Ռուսաստանի ԱԻՆ-ի աշխատակիցները գնահատել են դպրոցում ուսումնական տարվա մեկնարկին նախապատրաստվելու համար վթարավերականգնողական աշխատանքների ծավալը: Առաջին հերթին փրկարարներն օգնություն կցուցաբերեն ապակեպատման, ջեռուցման համակարգերի, ինչպես նաև դասասեղանների վերականգնման գործում: Նախատեսվում է, որ աշխատանքները կավարտվեն այս տարվա դեկտեմբերի 1-ին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ներկայում Ռուսաստանի ԱԻՆ-ում քննարկվում է նաև երկաթուղային տրանսպորտի գործարկմամբ լրացուցիչ հումանիտար օգնության փոխանցման համար երթուղու օպտիմալացման հարցը:

«Դա թույլ կտա ժամանակը տնտեսել բեռների փոխանցման համար  և, արդյունքում, կարագացնի տուժած շրջանների ենթակառուցվածքների վերականգնման գործընթացը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հարակից նյութեր

Հավաքների ազատությունը՝ ըստ Սահմանադրության
Հասարակություն
14:21 Մայիս 08 2024
Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի հավաքներին ազատորեն մասնակցելու և դրանք կազմակերպելու իրավունք: Սա սահմանված է Սահմանադրության 44-րդ հոդվածով՝ հավաքների … ...
Այսօր Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Ծաղկազարդը
Հասարակություն
18:33 Մարտ 24 2024
Այսօր Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Ծաղկազարդը: Այն նշվում է Սուրբ Հարության տոնից՝ Զատիկից մեկ շաբաթ առաջ և խորհրդանշում է … ...
Նորապսակներն ամուսնալուծվել են հարսանիքից 24 ժամ անց՝ տորթով կատակի պատճառով
Հասարակություն
19:41 Սեպտեմբեր 12 2023
Աղջիկն ամուսնուց բաժանվել է հարսանիքից 24 ժամ անց՝ ամուսնու՝ տորթի կտորներ նետելու չար կատակի պատճառով, գրում է Mirror-ը։ 27-ամյա աղջիկը … ...
Հեռուստաընկերությունն առաջարկում է արձակուրդների ընթացքում հայկական լրահոսին հետևելու լավագույն տարբերակը
Հասարակություն
17:00 Նոյեմբեր 06 2022
Աշխարհի ցանկացած կետում այս հավելվածի միջոցով կարող եք հետևել հայկական առաջատար հեռուստաալիքներին՝ Ձեր սմարթֆոններով ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test