Տարեկան 200 մլն դոլարի ազատված շուկայում «ձուկ բռնելու» լավ հնարավորություններ կան. ՀՀ էկոնոմիկայի նախարար

11:34 Նոյեմբեր 29 2020
*
Տնտեսություն
Տարեկան 200 մլն դոլարի ազատված շուկայում «ձուկ բռնելու» լավ հնարավորություններ կան. ՀՀ էկոնոմիկայի նախարար

ՀՀ էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հրաշալի բիզնես հնարավորություններ

Գործընկերներ, գիտեք, որ հունվարի 1ից վեց ամսով արգելվելու է թուրքական ծագմամբ ապրանքների շատ լայն տեսականու ներմուծումը` առնվազն վեց ամսով։ Թուրքիայից ներմուծվող հիմնական խոշոր ապրանքնախմբերն են. hագուստ՝ 69.4 մլն ԱՄՆ դոլար, ցիտրուսային պտուղներ՝ 10.3 մլն ԱՄՆ դոլար, մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ (էլ. ջեռուցիչ, սառնարան և այլն)՝ 35.3 մլն ԱՄՆ դոլար, նավթ և նավթամթերք՝ 24.3 մլն ԱՄՆ դոլար, քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանք՝ 23.6 մլն ԱՄՆ դոլար, ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր՝ 21.6 մլն ԱՄՆ դոլար։ Ես իհարկե չեմ խրախուսում ցիտրուս աճեցնել, բայց ընդհանուր առմամբ տարեկան 200մլն դոլարի ազատված շուկայում «ձուկ բռնելու» լավ հնարավորություններ կան։

Ապրանքների մանրամասն ցանկը կարող եք գտնել հեռևյալ հղումով`

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

թիմը պատրաստ է տրամադրել ավելի մանրամասն տեղեկատվություն` օգնելու լրացնել այս բացը հայկական կամ բարեկամական ծագման ապրանքներով և… փող աշխատել:

Շնորհակալ կլինեմ այս գրառումով կիսվելու համար, ավելի շատ մարդկանց այս տեղեկությունը հասցնելու համար»։

Հարակից նյութեր

Մայիսի 10-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
Տնտեսություն
14:31 Մայիս 09 2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների … ...
Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել հանուն հաղթանակի իրենց կյանքը զոհաբերած նահատակների հիշատակին
Տնտեսություն
14:22 Մայիս 09 2024
Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և օրենսդիր ու գործադիր մարմնի անդամների ուղեկցությամբ … ...
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իսպանիայի ազգային գրադարանի տնօրեն Օսկար Առոյո Օրտեգային
Տնտեսություն
14:00 Մայիս 09 2024
Աշխատանքային այցով Մադրիդում գտնվող ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իսպանիայի ազգային գրադարանի տնօրեն Օսկար Առոյո Օրտեգային։ Վերջինիս ուղեկցությամբ Ժաննա … ...
Այսօր կայանալիք հավաքի մասնակիցներին և կազմակերպիչներին հորդորում ենք զերծ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողություններից. ՆԳՆ
Տնտեսություն
13:57 Մայիս 09 2024
ՀՀ Ներքին գործերի նախարարությունը հորդորում է խստորեն պահպանել հասարակական կարգը՝ հայտնելով. «ՆԳՆ ոստիկանությունը հետևողականորեն շարունակում և շարունակելու է իրականացնել օրենքով … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test