Թուրքիան սննդամթերք է մատակարարում Քաթարին

12:43 Հունիս 21 2017
*
Գործնական
Թուրքիան սննդամթերք է մատակարարում Քաթարին

Թուրքիան սկսել է ջուր և սննդամթերք մատակարարել Քաթարին ոչ միայն օդային, այլև ցամաքային և ծովային ճանապարհով։ Այդ մասին ասել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչին, գրում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը:

«Մեզնից հիմնականում կաթնամթերք ու հավկիթ են ուզել: Արդեն 4 հազար տոննա բեռով նավը ճանապարհին է: Իսկ 11 հազար տոննա տարողությամբ ևս մեկ բեռնատար նավ Քաթար կուղղվի շատ շուտով: Հիմա էլ սկսել ենք բեռնատարներով առաքումը: Այն ժամանակ, երբ բոլորը տատանվում էին Քաթարի հարցում, մենք այնտեղ էինք: Այսուհետ էլ Թուրքիան Քաթարի կողքին է լինելու, դա այլևս անհրաժեշտություն է», – ասել է Զեյբեկչին:
Հայտնի է, որ մինչ այս պահը Թուրքիան 90 ինքնաթիռ սնունդ է մատակարարել Քաթարին:
Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիան, Եմենը, Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Լիբիան, Մալդիվներն ու Բահրեյնը խզել են Քաթարի հետ դիվանագիտական կապերը: Բացի այդ, Քաթարը հեռացվել է Սաուդյան Արաբիայի գլխավորած և Եմենում գրոհայինների դեմ կռվող կոալիցիայից: Քաթարի դեմ արշավին միացել են նաև այլ երկրներ։

Աղբյուրը՝ tert.am

Հարակից նյութեր

Շանգրի լա խաղատանը տուգանել են 55 մլն դրամ
Գործնական
13:43 Սեպտեմբեր 08 2020
Շանգրի լա խաղատանը տուգանել են 55 մլն դրամ ...
«Խոշոր ներդնողների հետ բանակցություններ եմ սկսել, Հայաստանում իմ ապրանքի արտադրությամբ զբաղվելու համար»․ Քիմ Քարդաշյանի հարցազրույցը
Գործնական
17:45 Հոկտեմբեր 08 2019
Ռեալիթի շոուների հայազգի աստղ Քիմ Քարդաշյանն այս օրերին Երևանում է և բոլորի ուշադրությունը պահում է իր անձի շուրջ: WCIT համաշխարհային … ...
«Անի» կաթնամթերքի գործարանը և «Անի» տաքսի-ընկերությունը պատկանում են բացառապես Մկրտչյանների ընտանիքին
Գործնական
23:29 Սեպտեմբեր 06 2019
Վերջին շրջանում համացանցում շրջանառվում է մի տեսանյութ, որտեղ նշվում է, որ մեր ընկերությունները պատկանում են ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանցից … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test