2022 թվականին Երևանում կբացվի Hard Rock Cafe

22:19 Դեկտեմբեր 07 2021
*
Ժամանց
2022 թվականին Երևանում կբացվի Hard Rock Cafe

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (ԱՆԻՖ) պաշտոնապես հայտնել է «Ֆուդ Ռեփաբլիք» ընկերության հետ համատեղ ծրագրով Hard Rock Cafe բրենդի Երեւան մուտքի մասին:

Օրերս «Ֆուդ Ռեփաբլիք»-ի հիմնադիր տնօրեն Արսեն Հովհաննիսյանը Hard Rock International ընկերության հետ ստորագրել է Ֆրանչայզինգի պայմանագիրը, հայտնում է gastrovino.mediamax.am-ը։

ԱՆԻֆ-ը ծրագրին մասնակցում է COVID-19-ի տնտեսական հետեւանքների մեղմացման նպատակով ստեղծված դուստր ընկերության հակաճգնաժամային ֆոնդի ծրագրերի շրջանակներում։

ԱՆԻՖ-ի եւ «Ֆուդ Ռեփաբլիք»- ի միջեւ պայմանագիրը կնքել են ԱՆԻՖ-ի «Ձեռնարկատեր + Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ տնօրեն Բելլա Մանուկյանը եւ «Ֆուդ Ռեփաբլիք» ընկերության տնօրեն Արսեն Հովհաննիսյանը։

Hard Rock Cafe Yerevan-ի բացումը Երեւանում նախատեսվում է 2022 թվականի երկրորդ եռամսյակում:

«Համաշխարհային ճանաչում ունեցող նման ընկերության ֆրանչայզի բացումը Երեւանում ոչ միայն լավ նվեր կլինի հայ սպառողի եւ մայրաքաղաքի հյուրերի համար, այլեւ նոր խթան կհանդիսանա սպասարկման ոլորտի զարգացման գործում՝ նոր չափանիշներ սահմանելով երաժշտական ժամանցի, բիզնեսի եւ սպասարկման որակի կառավարման ոլորտներում։ Ռոքի ավանդույթներն իրենց տունը կվերագտնեն Հայաստանում։ Ուրախ կլինենք Երեւանը դարձնել նոր գրավիչ կետ Hard Rock Cafe-ի բոլոր սիրահարների համար», – ասել է Արսեն Հովհաննիսյանը:

ԱՆԻՖ-ի տնօրեն Դավիթ Փափազյանը գոհունակություն է հայտնել նման հանրաճանաչ բրենդի՝ Հայաստան մուտք գործելու առիթով.

«Վստահ ենք, որ պետական աջակցությունն առավել արդյունավետ է, երբ բիզնեսն ինքն ունի ընդլայնման, նոր նախաձեռնության տեսլական եւ պատրաստակամություն։ Մեր գործընկերների փորձն ու աշխարհահռչակ բրենդի ներկայությունը մայրաքաղաքում ոչ միայն հաջող բիզնես ծրագիր կդառնա, այլեւ կնպաստի Երեւանի տուրիստական գրավչությանը»։

ԱՆԻՖ-ը համաֆինանսավորում է ծրագիրը՝ 48% մասնակցության չափով։

Հարակից նյութեր

Արթուր Ալեքսանյանը լավագույնն է. UWW
Ժամանց
16:40 Մարտ 16 2024
Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիան (UWW) թարմացրել է հունահռոմեական ոճի ըմբիշների դասակարգման աղյուսակները՝ ըստ քաշային կարգերի: Սլավիկ Գալստյանը 67 կգ քաշային կարգում … ...
Media Systems ընկերությունը նշեց իր 10-ամյակը
Ժամանց
00:01 Մարտ 24 2023
Մարտի 21֊ին Մեդիա Սիսթեմս գովազդային ընկերությունը նշում էր իր գործունեության տասնամյակը։ « 2013 թվականին Երևանում հիմնադրվեց Media Systems ընկերությունը։ Ընկերությունը … ...
Bugatti-ի վարորդը զարգացրել է 417կմ/ժ արագությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ժամանց
20:25 Հունվար 23 2022
Չեխ գործարար Ռադիմ Պասերը YouTube-ում հրապարակել է գերմանական ավտոճանապարհով Bugatti Chiron-ով էքստրեմալ տեսանյութ: Թարմ կադրերում ուղևորությունը ֆիքսված է ամբողջությամբ՝ մեկնարկի … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test