Ջորջ Քլունին մեկ միլիարդ դոլարով վաճառել է բիզնեսը

10:45 Հունիս 22 2017
*
Գործնական
Ջորջ Քլունին մեկ միլիարդ դոլարով վաճառել է բիզնեսը

 

Ջորջ Քլունին մեկ միլիարդ դոլարով վաճառել է իր բիզնեսը, գրում է EOnline-ը:

Դերասանը, Սինդի Քրոուֆորդի ամուսինն ու Մայք Մելդմանը վաճառել են թեքիլայի իրենց՝ Casamigos ապրանքանիշը։

Ապրանքանիշը գնել է բրիտանական Diageo ընկերությունը։

 

Ապրանքանիշն արագությամբ ճանաչում ձեռք բերեց աստղերի շրջանում։ Միայն այն, որ Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը Բահամյան կղզիներում այդ թեքիլան խմելով են նշել ռեփերի ծննդյան տարեդարձը, շատ բանի մասին է խոսում։

Թեքիլայի ապրանքանիշն ընկերները հիմնել են չորս տարի առաջ՝ Սինդի Քրոուֆորդի ամուսին Ռենդի Գերբերը, Մայք Մելդմանն ու Ջորջ Քլունին։ 
«Եթե չորս տարի առաջ հարցնեիք՝ արդյոք մեկ միլիարդ եկամուտով ընկերություն ունեք, մենք բացասական պատասխան կտայինք։ Դա արտացոլում է մեր ընկերությանը Diageo-ի հավատը։ Սակայն մենք չենք հեռանում. դեռ Casamigos-ի մի մասը կլինենք՝ սկսած այսօրվա երեկոյից»,– ասել է Քլունին։

 
Աղբյուրը՝ news.am

Հարակից նյութեր

Շանգրի լա խաղատանը տուգանել են 55 մլն դրամ
Գործնական
13:43 Սեպտեմբեր 08 2020
Շանգրի լա խաղատանը տուգանել են 55 մլն դրամ ...
«Խոշոր ներդնողների հետ բանակցություններ եմ սկսել, Հայաստանում իմ ապրանքի արտադրությամբ զբաղվելու համար»․ Քիմ Քարդաշյանի հարցազրույցը
Գործնական
17:45 Հոկտեմբեր 08 2019
Ռեալիթի շոուների հայազգի աստղ Քիմ Քարդաշյանն այս օրերին Երևանում է և բոլորի ուշադրությունը պահում է իր անձի շուրջ: WCIT համաշխարհային … ...
«Անի» կաթնամթերքի գործարանը և «Անի» տաքսի-ընկերությունը պատկանում են բացառապես Մկրտչյանների ընտանիքին
Գործնական
23:29 Սեպտեմբեր 06 2019
Վերջին շրջանում համացանցում շրջանառվում է մի տեսանյութ, որտեղ նշվում է, որ մեր ընկերությունները պատկանում են ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանցից … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test