ՄԹ Եվրոպայի հարցերով նախարարը հաջորդ շաբաթ նախատեսում է այցելել Հայաստան

19:03 Նոյեմբեր 14 2023
*
Քաղաքականություն
ՄԹ Եվրոպայի հարցերով նախարարը հաջորդ շաբաթ նախատեսում է այցելել Հայաստան

Բրիտանիան կընդլայնի Հայաստանի հետ կապերն առևտրի և անվտանգության ոլորտում՝ կառուցելով ավելի սերտ համագործակցություն և դիվերսիֆիկացնելով Հայաստանի տնտեսական հարաբերությունները: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հայաստանում բրիտանական դեսպանատան տարածած հաղորդագրությունից, Լոնդոնում կայացած միջոցառման ժամանակ ասել է ՄԹ Եվրոպայի հարցերով նախարարը ։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Լեո Դոքերթին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ ՄԹ-Հայաստան առաջին ռազմավարական երկխոսության ընթացքում այս հանձնառությունն է ստանձնել՝ հիմնվելով ընդհանուր շահերի շուրջ քննարկումների վրա:

«ՄԹ Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին առաջարկել է սերտացնել Հայաստանի հետ առևտրի և անվտանգության ոլորտում համագործակցությունը՝ օգնելու դիվերսիֆիկացնել Հայաստանի տնտեսությունն ու խթանել տարածաշրջանային անվտանգությունը։

Դոքերթին ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ուղիղ բանակցությունների հրատապ անհրաժեշտությունը՝ երկարաժամկետ խաղաղության և կայունության հասնելու համար:

Նա ողջունել է կառավարման և օրենքի գերակայության ոլորտներում շարունակական համագործակցությունը, որն օգնում է ամրապնդել Հայաստանի քաղաքական ու տնտեսական դիմակայունությունը»,- նշված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ:

Երկխոսությունից հետո ՄԹ Եվրոպայի հարցերով նախարարն ասել է․

«Իսկապես, դրական քննարկում ենք ունեցել ՄԹ – Հայաստան ռազմավարական երկխոսության առաջին հանդիպման ընթացքում: Կա զգալի դրական մղում և հնարավորություն՝ ամրապնդելու և խորացնելու մեր երկկողմ հարաբերությունները։ Մենք տեսնում ենք Հայաստանի կառավարության պատասխանատու և դրական մոտեցումը. դա դիրքորոշում է` միտված խաղաղության կառուցմանը և ցանկություն՝ զարգացնելու առևտրային կապերը ոչ միայն Միացյալ Թագավորության, այլև ողջ Կովկասի հետ: Մենք իսկապես կարևորում ենք Հայաստանի՝ որպես տարածաշրջանային պատասխանատու դերակատարի հետ ունեցած մեր հարաբերությունները»։

Տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձություններին անդրադառնալով՝ ՄԹ նախարարն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի՝ միջազգային միջնորդությամբ բանակցություններում արդյունավետ ներգրավման հրատապ անհրաժեշտությունը՝ խաղաղության պատմական համաձայնագրի հասնելու համար:

Սեպտեմբերին Միացյալ Թագավորությունը 1 մլն ֆունտ ստեռլինգ է տրամադրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ)՝ սատարելու Լեռնային Ղարաբաղում և լայն տարածաշրջանում ստեղծված իրավիճակին հումանիտար աջակցությանը:

ՄԹ Եվրոպայի հարցերով նախարարը վերահաստատել է Միացյալ Թագավորության հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի ժողովրդավարական և կառավարման բարեփոխումներին։

Այս ֆինանսական տարում Բրիտանիան 1,8 միլիոն ֆունտ ստեռլինգ է տրամադրել «Լավ կառավարման հիմնադրամի» (GGF) միջոցով Հայաստանում ֆինանսավորվող ծրագրերի համար, որոնք խթանում են ներառականությունը, նորարարությունը և տնտեսական աճը:

Նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ռազմավարական երկխոսությունը համընկել է Հայաստանի դեսպանության նոր՝ Լոնդոնի Փոլ-Մոլ պողոտայում գտնվող շենքի բացման հետ։ Նոր շենքը հնարավորություն կտա ընդլայնել դեսպանության ծառայությունները Միացյալ Թագավորության և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների ամրապնդմանը զուգընթաց:

Դոքերթին կշարունակի ռազմավարական երկխոսության թեմաների քննարկումը Երևանում՝ հաջորդ շաբաթ նախատեսվող իր այցի ընթացքում:

Հարակից նյութեր

Էրդողանը կոչ է արել Երևանին և Բաքվին որքան հնարավոր է շուտ ստորագրել խաղաղության պայմանագիր
Քաղաքականություն
21:09 Մայիս 08 2024
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս շուտ ստորագրվի, տարածաշրջանը պետք է կայունության հասնի, հայտարարել է Թուրքիայի նախագահ … ...
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Քաղաքականություն
21:05 Մայիս 08 2024
2024թ․ մայիսի 7–ին` ժամը 14։00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի գետնատնակում հայտնաբերվել է նույն զորամասի պայմանագրային … ...
Ավազակություն անչափահասի նկատմամբ՝ Լոռու մարզում․ կալանավորվել է նրա համադասարանցին
Քաղաքականություն
14:26 Մայիս 08 2024
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում կատարվում են քննչական և վարութային գործողություններ՝ … ...
Բագրատ սրբազանի խոսքով՝ մայիսի 9-ի հանրահավաքի կազմակերպիչը ինքը չէ, ինքը պարզապես քայլում է
Քաղաքականություն
14:12 Մայիս 08 2024
Այսօր՝ մայիսի 8-ին՝ քայլերթի ընթացքում, լրագրողի հարցին, թե Երևանում վաղը՝ ժամը քանիսի՞ն է նախատեսվում հանրահավաքը, Բագրատ սրբազանը պատասխանեց, որ հանրահավաքի … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test