Հայաստանի և Հնդկաստանի միջև մեծ մշակութային կապ կա

13:30 Հունիս 22 2017
*
Արվեստ
Հայաստանի և Հնդկաստանի միջև մեծ մշակութային կապ կա

Հնդկաստանի Հանրապետության աջակցությամբ ՀՀ Վայոց ձորի մարզի 50 դպրոցում համակարգչային լաբորատորիաներ կհիմնվեն։

Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանն ասել է, որ Վայոց ձորի մարզի կրթական մեծ ծրագրի շրջանակում ստեղծվող լաբորատորիաների բյուջեն՝ 500.000 դոլար, ամբողջությամբ փոխանցել է Հնդկաստանի կառավարությունը։

«Մենք ապահովում ենք զարգացման աջակցությունը Հայաստանին կրթական մեծ ծրագրերի միջոցով և այժմ տեղադրելու ենք համակարգչային լաբորատորիաներ Վայոց ձորի 50 դպրոցում։ Նախկինում մենք նմանատիպ նախաձեռնություն ենք իրականացրել Տավուշի մարզի 72 դպրոցում։ Մենք նաև տեխնիկական աջակցություն ենք ցուցաբերել, ինչպես նաև տրամադրում ենք կրթաթոշակներ հայ ուսանողներին Հնդկաստանում սովորելու համար»,- ասաց Սանգվանը։

ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանատունը կազմակերպում է նաև մշակութային միջոցառումներ, ինչպես նաև տարին մեկ անգամ ցուցադրում է բոլիվուդյան ֆիլմեր։ Դեսպանի խոսքով՝ հայկական երեք ալիքներով ցուցադրվող հնդկական սերիալները, որոնք թարգմանված են հայերեն՝ ցույց են տալիս, որ Հայաստանի և Հնդկաստանի միջև մեծ մշակութային կապ կա։

«Երևանի պետական համալսարանում մենք ստեղծել ենք տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի բարձր որակի բացառիկ կենտրոն»,- նշեց Յոգեշվար Սանգվանը և հավելեց, որ միջազգային ասպարեզում Հայաստանն ու Հնդկաստանը շատ սերտ համագործակցում են։ Նրա խոսքով՝ Հայաստանը տասն անգամ միակողմանի աջակցել է Հնդկաստանին միջազգային ասպարեզում։

Աղբյուրը՝ 1in.am

Հարակից նյութեր

Կոմիտասի մասին «Սողոմոնի երգերը» ֆիլմը հայտնվել է «Օսկարի» երկար ցանկում
Արվեստ
16:17 Հունվար 29 2021
Ռեժիսոր Արման Նշանյանի «Սողոմոնի երգերը» («Songs of Solomon») ֆիլմը ներառվել է «Օսկարի» երկար ցանկում։ Փետրվարի 9-ին կհայտարարվի 15 ֆիլմից բաղկացած … ...
«Ինքս արտասվել եմ նկարահանումներին, բայց մեր նպատակը դիտողից արցունքներ կորզելը չէ». Արշո Հարությունյան
Արվեստ
17:37 Հունվար 17 2021
Ավելի քան 68 անգամ բեմ բարձրացած «Հարսանիք թիկունքում» ներկայացումն էկրանավորվել է, հունվարի 28-ից այն արդեն հնարավոր կլինի դիտել բոլոր կինոթատրոններում. … ...
«Նեղություններից հետո պետք է կոփվենք». Աննա Էլբակյանը` իր 57-ամյակին թոռնիկների անակնկալի, անցած տարվա կորուստների մասին
Արվեստ
11:23 Սեպտեմբեր 07 2020
«Նեղություններից հետո պետք է կոփվենք». Աննա Էլբակյանը` իր 57-ամյակին թոռնիկների անակնկալի, երիտասարդ մնալու գաղտնիքի և անցած տարվա կորուստների մասին ...
«Այս աշխարհի խնդիրն այն է, որ դաստիարակված մարդիկ լի են կասկածներով, իսկ ապուշները՝ ինքնավստահությամբ». Չարլզ Բուկովսկի
Արվեստ
19:42 Հուլիս 05 2020
Բուկովսկին գրում էր՝ ոգեշնչվելով իր հայրենի քաղաքի՝ Լոս Անջելեսի սոցիալական, մշակութային և տնտեսական միջավայրից։ Նրա աշխատանքները արտացոլում են աղքատ ամերիկացիների … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test