ՌԴ-ն կառուցում է «Հյուսիսային հոսք-2» գազամուղն Ուկրաինայից վրեժ լուծելու համար

13:40 Հունիս 26 2017
*
Բիզնես
ՌԴ-ն կառուցում է «Հյուսիսային հոսք-2» գազամուղն Ուկրաինայից վրեժ լուծելու համար

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը կառուցում է «Հյուսիսային հոսք-2» գազամուղը Կիևից վրեժ լուծելու համար՝ այդ թվում ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ վեճում «Նավթագազ»-ի օգտին Ստոկհոլմի արբիտրաժային դատարանի որոշման համար: ՌԴ-ն ցանկանում է կառուցել գազամուղը, որպեսզի «պատժի» Ուկրաինային՝ օգտագործելով գազի տարանցումը որպես քաղաքական և տնտեսական ճնշման գործիք: Այդ մասին Ուկրաինայի նախագահը հայտարարել է ուկրաինական լրատվամիջոցներին տված հարցազրույցում, հայտնում է zn.ua-ն:

Պորոշենկոն նշել է, որ նախագիծը չի հետապնդում տնտեսական կամ էներգետիկ նպատակներ, այլ չափազանց լուրջ վտանգ է Ուկրաինայի համար:

«Նպատակն է Ուկրաինային զրկել երկու միլիարդ դոլարից, որոնք նա ստանում է տարանցման համար: Դա Ստոկհոլմի համար վրեժ է, դա վրեժ է վճռական հակակոռուպցիոն բարեփոխումների համար»,- վստահ է նախագահը:

Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը հունիսի սկզբին հայտարարել էր, որ երկիրն անում է ամեն ինչ թույլ չտալու համար «Հյուսիսային հոսք-2»-ի կառուցումը, քանի որ գազամուղը «վտանգ է ներկայացնում ոչ միայն Ուկրաինայի, այլև այլ պետությունների ազգային անվտանգությանը»:

«Հյուսիսային հոսք -2» գազամուղը Բալթիկ ծովով Ռուսաստանից Գերմանիա գազամուղի նախագիծ է, որը «Հյուսիսային հոսք» գազամուղի ընդլայնումն է:

Աղբյուրը՝ tert.am

Հարակից նյութեր

Շանգրի լա խաղատանը տուգանել են 55 մլն դրամ
Բիզնես
13:43 Սեպտեմբեր 08 2020
Շանգրի լա խաղատանը տուգանել են 55 մլն դրամ ...
«Խոշոր ներդնողների հետ բանակցություններ եմ սկսել, Հայաստանում իմ ապրանքի արտադրությամբ զբաղվելու համար»․ Քիմ Քարդաշյանի հարցազրույցը
Բիզնես
17:45 Հոկտեմբեր 08 2019
Ռեալիթի շոուների հայազգի աստղ Քիմ Քարդաշյանն այս օրերին Երևանում է և բոլորի ուշադրությունը պահում է իր անձի շուրջ: WCIT համաշխարհային … ...
«Անի» կաթնամթերքի գործարանը և «Անի» տաքսի-ընկերությունը պատկանում են բացառապես Մկրտչյանների ընտանիքին
Բիզնես
23:29 Սեպտեմբեր 06 2019
Վերջին շրջանում համացանցում շրջանառվում է մի տեսանյութ, որտեղ նշվում է, որ մեր ընկերությունները պատկանում են ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանցից … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test