Նախատեսվում է զբոսաշրջիկների թիվը հասցնել 3 միլիոնի

11:38 Հունիս 28 2017
*
Բիզնես
Նախատեսվում է զբոսաշրջիկների թիվը հասցնել 3 միլիոնի

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը բարձր նշաձող է սահմանել՝ ներգնա տուրիզմի մասով զբոսաշրջիկների թիվը հասցնել 3 միլիոնի: Այս մասին ԱԺ-ում 2016թ.-ի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը: 
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ մեխանիզմներով է նախարարությունը պատրաստվում իրականացնել այդքան մարդու հոսքը դեպի Հայաստան: 
«Այս պահին կա 1.2 միլիոնի հոսք: 3 միլիոնը անիրատեսական չէ՞, և ի՞նչ միջոցառումներ են արվում այս ուղղությամբ: Ինչպե՞ս եք նախատեսում դրանից 1.5 միլիոնը սփյուռքահայերի հոսք ապահովել: Այդ ի՞նչ հատուկ միջոցառում պետք է անեք, որ սփյուռքահայեր գան», – հարցրեց պատգամավորը: 
Փոխնախարարը պատասխանեց, որ զբոսաշրջիկներին ներգրավելու համար նախատեսվում է տարեկան 20 ծրագիր իրականացնել:  
«Տարեկան ծրագրերի քննարկման ժամանակ վերջնական արդյունքները կերևան, բայց արդեն իսկ կան 20-ից ավելի տարատեսակ միջոցառումներ, որոնք միտված են ներգնա տուրիզմի աճին»,-հավելեց փոխնախարարը:

Աղբյուրը՝ tert.am

 

Հարակից նյութեր

Շանգրի լա խաղատանը տուգանել են 55 մլն դրամ
Բիզնես
13:43 Սեպտեմբեր 08 2020
Շանգրի լա խաղատանը տուգանել են 55 մլն դրամ ...
«Խոշոր ներդնողների հետ բանակցություններ եմ սկսել, Հայաստանում իմ ապրանքի արտադրությամբ զբաղվելու համար»․ Քիմ Քարդաշյանի հարցազրույցը
Բիզնես
17:45 Հոկտեմբեր 08 2019
Ռեալիթի շոուների հայազգի աստղ Քիմ Քարդաշյանն այս օրերին Երևանում է և բոլորի ուշադրությունը պահում է իր անձի շուրջ: WCIT համաշխարհային … ...
«Անի» կաթնամթերքի գործարանը և «Անի» տաքսի-ընկերությունը պատկանում են բացառապես Մկրտչյանների ընտանիքին
Բիզնես
23:29 Սեպտեմբեր 06 2019
Վերջին շրջանում համացանցում շրջանառվում է մի տեսանյութ, որտեղ նշվում է, որ մեր ընկերությունները պատկանում են ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանցից … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test