Հնդկական սերիալների դրական կողմերի մասին

08:05 Հուլիս 07 2017
*
Արվեստ
Հնդկական սերիալների դրական կողմերի մասին

Աշխարհում միլիոնավոր վատ մարդիկ կան, որոնք համապատասխանում են վատի հանրահայտ բնորոշիչներին։

Ինչի՞ նման կլինի, եթե նրանց դաստիարակելու կամ պատժելու փոխարեն կոչ անենք ամբողջ մարդկությանը բնաջնջել։

Այս համեմատությունն արեցի, երբ լսեցի սերիալներն արգելելու պահանջով ստորագրահավաքի մասին։

Ընդհանուր առմամբ` արդար պահանջ է, մտահոգության կիզակետում մեր նկարագիրը պահպանելն է։ Մեր նկարագիրն ահավոր արագությամբ այլակերպվում է, մեր հարստությունը հարկավոր է փրկել։

Բայց ինչպես հասկացա`խոսքը ոչ թե անմակարդակ սերիալները, այլանդակություն ու անբարոյականություն տարածող սերիալները, տարբեր երկրների կինոարտադրանքն անշնորհքաբար տեղայնացնող, հակազգային սերիալներն արգելելու մասին է, այլ այն ամենը, ինչը սերիալ է կոչվում։

Սա առնվազն միամտություն է։ Սերիալը ժամանակակից մարդու հետաքրքրություններում որոշակի տեղ է գրավում, մակարդակով նկարահանված սերալները կարող են այդ հետաքրքրությունները դրականորեն ուղղորդել և ծառայեցնել երկրների ու ազգերի շահերին։

Հնդկական սերիալները, որոնք մենք համարում ենք ձանձրալի ու պարզունակ, Հնդկաստանում շատ հստակ նպատակների են ուղղված` իրենց ազգային արժեքները պահպանելուն, ընտանեկան ավանդույթները սերնդեսերունդ փոխանցելուն, արդարություն ու ազնվություն քարոզելուն։

Նրանց «Ին՞չ կոչել այս սերը» սերիալը ցուցադրվել է 60-ից ավելի երկրներում և մեծ խանդավառություն առաջացրել։ Առաջին հայացքից դա սիրո հուզիչ պատմություն է, որը ներկայացվել է դերասանական հիանալի խաղով, բեմադրական հմտությամբ, երաժշտական նուրբ հյուսվածքով և որն առաջնային տեղ է հատկացրել ազգային արժեքները հարգելուն։

Սակայն կա այս սերիալի համամարդկային նշանակությունը ևս, որն անմիջապես չի զգացվում։ Սերիալը նկարահանվել է 2011-ին, երբ ամբողջ աշխարհը խռովված էր և հիմա էլ խռովված է իսլամական ակաբեկչական ալիքներով, աննախադեպ դաժանությունները մարդկությանն անասելի տագնապի են մատնել։

1,2 մլրդ բնակչությամբ Հնդկաստանում մոտ 180 միլիոն մահմեդական կա, և այդ երկիրը չէր կարող չմտահոգվել նշյալ խնդրով։ Ներհասարակական հաշտության հասնելու համար սերիալի հեղինակները ցուցադրական ոչինչ չեն արել` նրանք միայն քարոզում են իրենց հինդուական կրոնը` ի դեմս Կրիշնայի պաշտամունքի։

Հնդիկները Կրիշնային համարում են Քրիստոսի նախօրինակը, նա բարության, արդարության, առաքինության ու սիրո մարմնավորումն է։ Եվ սերիալի գլխավոր հերոսը, ով սկզբում Աստված ու ավանդույթ չէր ճանաչում` ի վերջո մտնում է տաճար, հաղթահարում է իր գոռոզությունն ու մեծամոլությունը։ Ֆիլմաշարի ամբողջ ընթացքում տարբեր ձայներով ու գործիքավորմամբ հնչում է գլխավոր երգը` Ռաբբավե, Ռաբբավե` Աստված իմ, Աստված իմ։

Համաշխարհային հիթ համարվող այս սերիալը, ինչպես նաև կորեական սերիալները, մտածելու տեղիք են տալիս։

Իսկ մենք ազգային խնդիրներ չունե՞նք, մեր տարածաշրջա՞նը չի բռնության փոթորկոտ օջախներին հարևանում, մեր ընտանիքնե՞րը չեն անառակության պատճառով փլուզվում, մեր հոգինե՞րը չեն վայրի քարոզչությունից դառնում կամ հայրենատյաց, կամ անտարբեր։

Ուրեմն սերալները ոչ թե պետք է արգելել, այլ դրանց ազգային-բարոյական շունչ տալ, իսկ դրսից վերցնել բռնությունից ու այլանդակություններից զերծ ֆիլմերը։

Եթե մենք ասպարեզում կարող ու հայրենասեր ուժեր չունենք` հենց այդպես էլ ասեք։ Թեև ավելի լավ կլինի սկսել այդ ուժերին մեր մեջ փնտրել։ Վիթխարի գրականություն ունենք, արվեստագետների հսկա փաղանգ, հրապարակված ծրագրեր…

Համասփյուռ հայության մեջ անպայման տաղանդավոր գլուխներ կգտնվեն։ Դժվարությունը հասկանում եմ` ընտրությունն է… Դե գոնե մեկ անգամ, թեկուզ որպես փորձարարություն` ընտրենք արժանիներին, ոչ թե ծանոթներին, յուրայիններին, սիրուհիներին, որդյակներին ու դստրիկներին։

Ըստ որում ես չգիտեմ, թե սերիալներն արգելողները դրանց փոխարեն ինչ են առաջարկելու։ Միգուցե «կրնկի վրա բաց լուսամուտնե՞ր»` անխտիր բոլոր ՀՏ ալիքներում…

Այդ դեպքում թող բարի լինեն` արգելման արժանի սերիալների ու պատուհաններից դիտվող խայտառակ կերպարների տարբերությունները մանրամասնորեն նշել։ 

Հրաչուհի Փալանդուզյան

Աղբյուրը՝ magaghat.am

Հարակից նյութեր

Կոմիտասի մասին «Սողոմոնի երգերը» ֆիլմը հայտնվել է «Օսկարի» երկար ցանկում
Արվեստ
16:17 Հունվար 29 2021
Ռեժիսոր Արման Նշանյանի «Սողոմոնի երգերը» («Songs of Solomon») ֆիլմը ներառվել է «Օսկարի» երկար ցանկում։ Փետրվարի 9-ին կհայտարարվի 15 ֆիլմից բաղկացած … ...
«Ինքս արտասվել եմ նկարահանումներին, բայց մեր նպատակը դիտողից արցունքներ կորզելը չէ». Արշո Հարությունյան
Արվեստ
17:37 Հունվար 17 2021
Ավելի քան 68 անգամ բեմ բարձրացած «Հարսանիք թիկունքում» ներկայացումն էկրանավորվել է, հունվարի 28-ից այն արդեն հնարավոր կլինի դիտել բոլոր կինոթատրոններում. … ...
«Նեղություններից հետո պետք է կոփվենք». Աննա Էլբակյանը` իր 57-ամյակին թոռնիկների անակնկալի, անցած տարվա կորուստների մասին
Արվեստ
11:23 Սեպտեմբեր 07 2020
«Նեղություններից հետո պետք է կոփվենք». Աննա Էլբակյանը` իր 57-ամյակին թոռնիկների անակնկալի, երիտասարդ մնալու գաղտնիքի և անցած տարվա կորուստների մասին ...
«Այս աշխարհի խնդիրն այն է, որ դաստիարակված մարդիկ լի են կասկածներով, իսկ ապուշները՝ ինքնավստահությամբ». Չարլզ Բուկովսկի
Արվեստ
19:42 Հուլիս 05 2020
Բուկովսկին գրում էր՝ ոգեշնչվելով իր հայրենի քաղաքի՝ Լոս Անջելեսի սոցիալական, մշակութային և տնտեսական միջավայրից։ Նրա աշխատանքները արտացոլում են աղքատ ամերիկացիների … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test