Թեստ, որը կօգնի հասկանալ, թե ինչ հատկություններ են ձեզ բնորոշ

20:45 Հոկտեմբեր 02 2017
*
Հոգեբանություն
Թեստ, որը կօգնի հասկանալ, թե ինչ հատկություններ են ձեզ բնորոշ

Adme.ru-ն գրում է, որ մարդու ընտրությունը շատ բան կարող է վկայել նրա բնավորության մասին, հատկապես, երբ խոսքը վերաբերում է սթրեսային իրավիճակներին, երբ որոշումները հարկավոր է կայացնել կայծակնային արագությամբ։ Այս թեստը կօգնի նոր փաստեր բացահայտել բնավորության մասին. առանց երկար մտածելու՝ պատասխանեք այս հարցին՝ ով ավելի շատ օգնության կարիք ունի։

N1: Լավ դաստիարակություն ունեք և հարգանքով եք վերաբերվում անցյալի սովորություններին։ Որոշումների կայացմանը ռացիոնալ մոտեցում եք ցուցաբերում, երբեք առանց մտածելու չեք գործում։ Ձեզ համար առավել, քան մյուսների համար, դժվար է անարդարության հետ համակերպվելը։ Հաճախ ձեզ է հանձնարարվում աշխատանքը, որից մյուսները կարողացել են խուսափել։

N2: Ձեր ընտրությունը վկայում է այն մասին, որ դյուրազգաց սիրտ ունեք, որը մի անգամ չի այրվել։ Հավանաբար լսել եք «թույլ մի տվեք նեղացնել ձեզ» կամ «հանեք վարդագույն ակնոցը» արտահայտությունը։ Ընկերներն իրենց հանգիստ ու հուսալի են զգում ձեր կողքին, քանի որ երբեք դժվար պահերին միայնակ չեք թողնի նրանց։

N3: Ընկերակցության «հոգին» եք։ Չեք սիրում իրարանցում, երբեք չեք անի ավելին, քան հարկավոր է, եթե որևէ մեկն այդ մասին չի խնդրում։ Բնավորությամբ լիդեր եք և ձգում եք ձեզ պես ուժեղ անհատների։

N4: Բնավորությամբ թեթև մարդ եք, լավատես, ով կյանքը տեսնում է վառ գույների մեջ և չի նկատում աշխարհի անկատարությունը։ Հեշտությամբ եք ընդհանուր լեզու գտնում մարդկանց հետ և չեք սիրում շատ տանջվել։ Պաշտում եք արկածներ և չեք կարող մնալ չորս պատերի ներսում։

Աղբյուրը՝ blog.168.am

Հարակից նյութեր

Գիտնականները պարզել են, թե ինչու է տխուր երաժշտությունը մարդկանց հաճույք պատճառում
Հոգեբանություն
20:53 Ապրիլ 14 2024
Նոր Հարավային Ուելսի համալսարանի ավստրալացի գիտնականները պարզել են, թե ինչու են շատերը սիրում տխուր երաժշտություն լսել և վայելել զգացմունքները, որոնցից … ...
Հոգեբանը նշել է ամուսնության ամենահարմար տարիքը
Հոգեբանություն
19:02 Փետրվար 21 2021
Ընտանեկան հոգեբան Նատալյա Պանֆիլովան նշել է կանանց այն տարիքը, որն ամենահարմարն է ամուսնության համար։ Փորձագետի կարծիքով՝ ամուսնանալալու համար չարժե շտապել, … ...
Ի՞նչ է սթրեսը և ինչ հետևանքների է հանգեցնում. պարզաբանում են  մասնագետները
Հոգեբանություն
21:30 Հոկտեմբեր 22 2019
Գիտություն հոգու, գիտակցության ու վարքի մասին կամ պարզապես մեկ բառով՝ հոգեբանություն: 21-րդ դարում, երբ սթրեսներն ու դեպրեսիան իսկական չարիք են … ...
Հեշտ ծննդաբերելու համար անհրաժեշտ է․․․ Գինեկոլոգը բացահայտել է գաղտնիքը
Հոգեբանություն
21:00 Սեպտեմբեր 05 2019
Հեշտ ծննդաբերելու համար անհրաժեշտ է․․․ Գինեկոլոգը բացահայտել է գաղտնիքը ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test