Հովհաննես Թումանյանը ևս հայտնվու՞մ է օրենքից դուրս որպես ընտանեկան բռնության քարոզիչ

14:00 Հոկտեմբեր 11 2017
*
Կրթություն
Հովհաննես Թումանյանը ևս հայտնվու՞մ է օրենքից դուրս որպես ընտանեկան բռնության քարոզիչ

Նախորդ անգամ ներկայացրել էինք, որ «պրոֆեսոր» ֆեյբուքահայերից ոմանք արշավ են սկսել «-ուհի» վերջածանցի դեմ ու փորձում են ամեն կերպ լուծել այս վերջածանցի հարցերն ու դուրս հանել այն կիրառությունից: «Պայծառ ուղեղներն» իրենց առաքելությունը ձախողելուց հետո, հիմա էլ նոր զբաղմունք են գտել. որոշել են մաղել հայկական հեքիաթներն ու կամայականությամբ թողնել նրանք, որոնք իրենց է հարմար:

Ընտանեկան բռնության մասին օրենքի նախագծի ընդունման այս թոհուբոհի մեջ, իրենց փորձագետ հռչակած ստեղնաշարագետները, հակաընտանեկան այդ օրենքի բուն նախագծի առաջ բրդելուց բացի անցել են նաև Հովհաննես Թումանյանին՝ պնդելով, թե նա ևս բռնության փաստացի քարոզիչ է ու իբր նրա ստեղծագործությունները ընտանեկան բռնության նկատելի տարրեր են պարունակում: Որպես հեռահար նպատակ գրանդներով գործող այդ ուժերը արդեն կոչ են անում հանել Թումանյանի հեքիաթները դպրոցական գրքերից և իջեցնել համանուն ներակայացումները թատրոնների բեմերից:

Ամենանամեղ, իսկ երբեմն էլ խորքային շերտեր պարունակող հեքիաթներին վերագրելով թաքնված նպատակներ՝ մեր անմեղսունակ օգտատերերն առանձնացնում են Թումանյանի գրչին պատկանող մի քանի հեքիաթ, որոնք իբր բռնություն են քարոզում: Ինչպես օրինակ՝

«Կիկոսի մահը» – անչափահաս աղջիկների ներընտանեկան թրաֆիկինգ,

«Քաջ Նազարը» – կնոջ կողմից բռնության կիրառում ամուսնու հանդեպ,

«Անբան Հուռին» – ամուսնական շահագործում և հոգեկան շեղման հանգեցնող հարկադրանք,

«Բարեկենդանը» – կնոջ կողմից ամուսնու նվաստացում,

«Կռնատ աղջիկը» հարսի կողմից նվաստացում ու բռնություն տալոջ հանդեպ,

«Խելոքն ու հիմարը» եղբոր ունեցվածը յուրացնելու և նրան աշխատանքային շահագործաման ենթարկելու դրսևորում:

«Գերժամանակակից գաղափարներին» հարողներն, ըստ ամենայնի, այսկերպ փորձում են հայկական հեքիաթները դուրս հանել խաղից: Ենթադրելի է, որ շուտով դրանց փոխարեն գենդեռամոլները փորձելու են առաջարկել համասեռամոլություն, գենդեռային հավասարություն և եվրոպական կեղծ արժեքներ կրող «հեքիաթներ»:

Կից ներկայացնում ենք նմանատիպ մի քննարկման ֆեյսբուքյան հղումը.

 

Arenanews.am

Հարակից նյութեր

Գիտնականները պարզել են, թե ինչու են երեխաները հաճախ զարմանում
Կրթություն
22:52 Փետրվար 10 2024
Շվեյցարիայի Բազելի համալսարանի գիտնականները պարզել են, որ ուղեղի արդյունավետությունը անսպասելի գրգռիչների մշակման հարցում ժամանակի ընթացքում մեծանում է: Դրանց նկատմամբ ռեակցիայի … ...
Քիմ Քարդաշյանի ու Քանյե Ուեսթի երեխաները չգիտեն ծնողների բաժանության մասին
Կրթություն
16:07 Հունվար 15 2021
Թեեւ արդեն մի քանի օր է՝ բոլոր տաբլոիդներն ու լրատվամիջոցները խոսում են Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի բաժանման մասին, յոթամյա … ...
Լավագույն առակը ծնողների մասին․․․ փորձեք չհուզվել կարդալիս
Կրթություն
17:45 Օգոստոս 25 2020
80-ամյա ծերունին նստած էր բազմոցին՝ բարձրագույն կրթություն ստացած իր 45-ամյա որդու հետ: Հանկարծ պատուհանագոգին մի ագռավ նստեց: Հայրը հարցրեց որդուն. … ...
«Եթե մեկ վայրկյան ուշադրության կենտրոնում չեմ լինում, թվում է` աշխարհը շրջվել է». 23-ամյա Մագա Հարությունյանը` Տիկ-տոկ-ում հայտնի դառնալու մասին
Կրթություն
11:51 Օգոստոս 13 2020
Tert.amLife-ը գրում է. Չնայած մինչև Տիկ-տոկ-ում գրանցվելը Մագա Հարությունյանը հասցրել էր նկարահանվել մի քանի նախագծում, նա լսարանին հայտնի դարձավ Տիկ-տոկ-ի … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test