Լավագույն առակը ծնողների մասին․․․ փորձեք չհուզվել կարդալիս

17:45 Օգոստոս 25 2020
*
Ընտանիք
Լավագույն առակը ծնողների մասին․․․ փորձեք չհուզվել կարդալիս

80-ամյա ծերունին նստած էր բազմոցին՝ բարձրագույն կրթություն ստացած իր 45-ամյա որդու հետ: Հանկարծ պատուհանագոգին մի ագռավ նստեց:

Հայրը հարցրեց որդուն.

 Ի՞նչ է սա:
— Սա ագռավ է, — պատասխանեց որդին:

Մի քանի րոպե անց հայրը նորից հարցրեց.

 Ի՞նչ է սա:
— Հայրիկ, ես հենց նոր քեզ ասացի: Սա ագռավ է, — պատասխանեց որդին:

Որոշ ժամանակ անց հայրը երրորդ անգամ հարցրեց.

 Ի՞նչ է սա:

Այս անգամ որդին պատասխանեց մի փոքր բարձր տոնով, արդեն նյարդայնացած:

— Սա ագռավ է, ագռա՛վ:

Հայրը չորրորդ անգամ է հարցնում որդուն:

 Ի՞նչ է սա:

Այս անգամ որդին բղավում է հոր վրա:

 Ինչու՞ ես ինձ անընդհատ նույն բանը հարցնում, այն դեպքում, երբ քեզ հազար անգամ ասացի արդեն՝ ՍԱ ԱԳՌԱՎ Է: Ի՞նչ է, անհասկանալի՞ է քեզ:

Հայրը վեր կացավ և գնաց իր սենյակ: Այնուհետև ետ վերադարձավ՝ հին, փոշոտ օրագրով, որը նա պահում էր որդու ծննդյան իսկ օրվանից: Նա բացեց օրագիրը և խնդրեց որդուն կարդալ, թե ինչ է այնտեղ գրված:

Երբ որդին նայեց առաջին էջին, տեսավ հետևյալ գրառումը.

«Այսօր իմ 3-ամյա որդին նստած էր ինձ հետ բազմոցին, երբ հանկարծ պատուհանին ագռավ նստեց: Որդիս 23 անգամ հարցրեց, թե ինչ է դա, և ես 23 անգամ պատասխանեցի, որ դա ագռավ է: Ամեն անգամ, երբ նա տալիս էր նույն հարցը, ես քնքշորեն գրկում էի նրան: Ես ընդհանրապես չէի նյարդայնանում, միմիայն քնքշանք՝ անմեղ երեխայիս հանդեպ»:

Երբ երեխան 23 անգամ հարցրել է. «Ի՞նչ է սա», հայրն ամենայն նրբությամբ պատասխանել է նրան 23 անգամ, իսկ երբ հայրը որդուն տվեց նույն հարցը՝ ընդամենը 4 անգամ՝ որդին զայրույթ և վրդովմունք ցուցաբերեց:

Այսպիսով…

Եթե Ձեր ծնողները հասել են ծերության տարիքի, ապա մի արհամարհեք նրանց և մի վերաբերվեք որպես բեռի: Հարգանքով խոսեք նրանց հետ, հանգստություն պահպանեք, լսեք նրանց, բարի եղեք: Հոգ տարեք Ձեր ծնողների մասին:

Այսօրվանից հաճախ ինքներդ ձեզ բարձրաձայն ասեք. «Ես ցանկանում եմ ծնողներիս միշտ երջանիկ տեսնել: Նրանք հոգ են տարել իմ մասին ծնվածս օրվանից: Նրանք միշտ անխնա կերպով իրենց սերն են ինձ տվել: Նրանք սարեր ու ձորեր են անցել, հաշվի չեն առել բուքն ու շոգը և ոչինչ չեն խնայել՝ ինձ՝ հասարակության լիարժեք անդամ դարձնելու համար»:

Աղոթեք Աստծուն. «Ես կհետևեմ իմ ծեր ծնողներին՝ հավատով և սիրով: Ես նրանց միայն բարի և լավ խոսքեր կասեմ, ինչպես ժամանակին նրանք են ինձ ասել»:

Աղբյուրը՝ infosarm.ru

Հարակից նյութեր

Գիտնականները պարզել են, թե ինչու են երեխաները հաճախ զարմանում
Ընտանիք
22:52 Փետրվար 10 2024
Շվեյցարիայի Բազելի համալսարանի գիտնականները պարզել են, որ ուղեղի արդյունավետությունը անսպասելի գրգռիչների մշակման հարցում ժամանակի ընթացքում մեծանում է: Դրանց նկատմամբ ռեակցիայի … ...
Քիմ Քարդաշյանի ու Քանյե Ուեսթի երեխաները չգիտեն ծնողների բաժանության մասին
Ընտանիք
16:07 Հունվար 15 2021
Թեեւ արդեն մի քանի օր է՝ բոլոր տաբլոիդներն ու լրատվամիջոցները խոսում են Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի բաժանման մասին, յոթամյա … ...
«Եթե մեկ վայրկյան ուշադրության կենտրոնում չեմ լինում, թվում է` աշխարհը շրջվել է». 23-ամյա Մագա Հարությունյանը` Տիկ-տոկ-ում հայտնի դառնալու մասին
Ընտանիք
11:51 Օգոստոս 13 2020
Tert.amLife-ը գրում է. Չնայած մինչև Տիկ-տոկ-ում գրանցվելը Մագա Հարությունյանը հասցրել էր նկարահանվել մի քանի նախագծում, նա լսարանին հայտնի դարձավ Տիկ-տոկ-ի … ...
Փաստեր, որոնք ապագա ամուսինները թաքցնում են հարսանիքից առաջ
Ընտանիք
10:43 Հունիս 12 2020
Վերջին ժամանակները, ինչպես պնդում են հոգեբանները, հաճախակի են դարձել այն դեպքերը, երբ ապագա ամուսինները հարսանիքից առաջ թաքցնում են իրենց կյանքից … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Փրկարարները դի են դուրս բերել ձորակից
Նորություններ
15:49 Ապրիլ 20 2024
Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա
Նորություններ
20:51 Ապրիլ 16 2024
Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կժամանի Հայաստան
Նորություններ
11:09 Ապրիլ 14 2024
Վանաձորում կարիճը 16-ամյա աղջկա է խայթել
Նորություններ
11:04 Ապրիլ 14 2024

Test