Հուզական այրման դրսևորումներն ու դրանք հաղթահարելու ճանապարհները

18:45 Նոյեմբեր 27 2017
*
Մշակույթ
Հուզական այրման դրսևորումներն ու դրանք հաղթահարելու ճանապարհները

Հուզական այրումը միանգամից չի առաջանում, այն ունենում է իր տևական թաքնված շրջանը: Սկզբնական փուլում անձը զգում է, որ պարտականությունների հանդեպ իր ոգևորվածությունը մարում է: Նա ցանկանում է դրանք ժամանակի մեջ իրականացնել, սակայն հակառակ պատկերն է ստացվում: Այս ամենն ուղեկցվում է ուշադրության կենտրոնացման անկարողունակությամբ այն երևույթի հանդեպ, որն արդեն անհետաքրքիր է դարձել:

Հուզական այրման դրսևորումները, պայմանականորեն, կարելի է բաժանել երեք խմբի.

  1. Ֆիզիկական արտահայտում՝
  • Գերհոգնածություն
  • Մկանային թուլություն և հյուծվածություն
  • Հաճախակի գլխացավ
  • Դիմադրողականության թուլացում
  • Անքնություն
  • Բարձր քրտնարտադրություն
  • Գլխապտույտ և տեսողության վատացում
  • Դող մկաններում և հոդերում

Համախտանիշը հաճախ ուղեկցվում է ախորժակի խախտմամբ կամ հակառակը՝ դրա ակտիվ դրսևորմամբ, ինչը հանգեցնում է քաշի կտրուկ ավելացման:

  1. Սոցիալ-վարքային դրսևորումներ՝
  • Մեկուսացման ցանկություն, մարդկանց հետ շփման նվազում
  • Պարտականություններից և պատասխանատվությունից խուսափում
  • Սեփական անհաջողություններում շրջապատի մեղադրում
  • Կատաղության և նախանձի առաջացում
  • Կյանքի հանդեպ դժգոհություն, որ ստիպված են աշխատել շուրջօրյա
  • Վատ կանխատեսումներ կատարելու սովորություն

 

  1. Հոգեհուզական դրսևորումներ՝
  • Անտարբերություն շրջապատի իրադարձությունների նկատմամբ
  • Սեփական ուժերի հանդեպ թերահավատություն
  • Անձնական իդեալների ոչնչացում
  • Մասնագիտական մոտիվացիայի կորուստ
  • Հարազատ մարդկանց նկատմամբ բռնկուն վարքի դրսևորում
  • Մշտական վատ տրամադրություն

Հուզական այրման համախտանիշն իր բնութագրությամբ նման է դեպրեսիային: Անձը խորը ապրումներ է ունենում թվացյալ մենակության զգացողության և դատապարտվածության պատճառով: Նման իրավիճակում կենտրոնանալն ու ինչ-որ բան նախաձեռնելն անհնարին է: Սակայն, այս ամենի հետ մեկտեղ, հուզական այրումը հաղթահարելն առավել հնարավոր է, քան դեպրեսիան:

Ինչպե՞ս հաղթահարել հուզական այրումը

Հուզական այրման համախտանիշը որոշակի ֆիզիկական և հոգեբանական համակարգերի դրսևորում է, որին հազվադեպ են կարևորություն տալիս՝ մտածելով, որ որոշ ժամանակ անց այն կկարգավորվի: Սակայն դա սխալ է: Եթե անձի մոտ ախտորոշվել է հուզական այրում, ապա, առաջին հերթին, անհրաժեշտ է աշխատանքի միջանկյալ հատվածներում սեփական անձին հանգստանալու հնարավորություն տալ:

Պարտադիր չէ ոչինչ չանել: Այդ հանգիստը պետք է դրական հույզեր և բավարարվածության զգացողություն հաղորդի մարդուն: Օրինակ, եթե կինը տան գործերի չափից շատ լինելու պատճառով գերհոգնում է, ապա գործը կարող է ընդմիջել իր անձին ոգեշնչող ինչ-որ այլ գործողությամբ, ֆիլմ նայելով, սիրելի սուրճը ըմպելով կամ մի փոքր գրքի հատված ընթերցելով:

Ցանկալի է նաև սեփական հույզերի մասին խոսել, արտահայտվել ընկերոջ կամ հոգեբանի հետ զրուցելիս, ինչը հնարավորություն կտա սեփական խնդիրը կողքից դիտել և հասկանալ դրա առաջացման պատճառները: Խրախուսվում է նաև սեփական հուզական այրման մոտավոր պատճառները գրի առնելը՝ դիմացը թողնելով դատարկ տարածք խնդրի լուծման համար: Նման մանրամասն ուսումնասիրումը և խնդրի լուծման քննարկումը հնարավորություն է տալիս վերադասավորել հնարավորությունները, աջակիցներ գտնել և կանխել ապագա սայթաքումները:

Ինչպես արդեն նշեցինք՝ հուզական այրումն արտահայտվում է հիմնականում ֆիզիկական և հոգեբանական համակարգերում՝ հանգեցնելով վերջիններիս հյուծվածության: Հետևաբար, նման հիվանդության կանխարգելումն ուղեկցվում է հստակ գործողություններով, որոնք նպաստում են առողջության ամրացմանը:

Հուզական այրման ֆիզիկական կանխարգելում

  • Վիտամիններով հարուստ դիետիկ սննդի օգտագործում
  • Ֆիզիկական վարժություններ կամ առավոտյան զբոսանք
  • Ութժամյա լիարժեք պարտադիր քուն
  • Օրվա ռեժիմի ստեղծում և պահպանում

Հուզական այրման հոգեբանական կանխարգելում

  • Շաբաթվա մեջ պարտադիր ունենալ մեկ հանգստյան օր
  • Վերլուծության միջոցով՝ զրույց կամ հոգեբանական խորհրդատվություն, ազատվել, մաքրել գիտակցությունը բացասական մտքերից
  • Հնարավորությունների վերադասավորում՝ կարևոր գործերի առանձնացում և այլ աշխատանքների իրականացում՝ըստ ժամանակային հնարավորության
  • Ինքնակարգավորման գործընթացների իրականացում՝ աուտոթրեյնինգ և մեդիտացիա

Ըստ հոգեբանների, համախտանիշի դեմ պայքարն այն ավելի իրական է դարձնում: Այդ պատճառով, երբ անձը գիտի, թե ինչ է ինքն իրականում ուզում, այլ ոչ թե փորձում է համապատասխանել շրջապատի կարծիքին, նա դառնում է անձեռնմխելի հուզական այրման դրսևորման համար:

Աղբյուրը՝ 168.am

Հարակից նյութեր

Գիտնականները պարզել են, թե ինչու են երեխաները հաճախ զարմանում
Մշակույթ
22:52 Փետրվար 10 2024
Շվեյցարիայի Բազելի համալսարանի գիտնականները պարզել են, որ ուղեղի արդյունավետությունը անսպասելի գրգռիչների մշակման հարցում ժամանակի ընթացքում մեծանում է: Դրանց նկատմամբ ռեակցիայի … ...
Քիմ Քարդաշյանի ու Քանյե Ուեսթի երեխաները չգիտեն ծնողների բաժանության մասին
Մշակույթ
16:07 Հունվար 15 2021
Թեեւ արդեն մի քանի օր է՝ բոլոր տաբլոիդներն ու լրատվամիջոցները խոսում են Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի բաժանման մասին, յոթամյա … ...
Լավագույն առակը ծնողների մասին․․․ փորձեք չհուզվել կարդալիս
Մշակույթ
17:45 Օգոստոս 25 2020
80-ամյա ծերունին նստած էր բազմոցին՝ բարձրագույն կրթություն ստացած իր 45-ամյա որդու հետ: Հանկարծ պատուհանագոգին մի ագռավ նստեց: Հայրը հարցրեց որդուն. … ...
«Եթե մեկ վայրկյան ուշադրության կենտրոնում չեմ լինում, թվում է` աշխարհը շրջվել է». 23-ամյա Մագա Հարությունյանը` Տիկ-տոկ-ում հայտնի դառնալու մասին
Մշակույթ
11:51 Օգոստոս 13 2020
Tert.amLife-ը գրում է. Չնայած մինչև Տիկ-տոկ-ում գրանցվելը Մագա Հարությունյանը հասցրել էր նկարահանվել մի քանի նախագծում, նա լսարանին հայտնի դարձավ Տիկ-տոկ-ի … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test