Ավետիսյանի որդուն պատկանող «Գոլդեն Փելես»-ը գրանցված է օֆշորային ընկերության վրա. Վանեցյանը չբացառեց, որ գործը կկարճվի

16:00 Դեկտեմբեր 16 2018
*
Բիզնես
Ավետիսյանի որդուն պատկանող «Գոլդեն Փելես»-ը գրանցված է օֆշորային ընկերության վրա. Վանեցյանը չբացառեց, որ գործը կկարճվի

«Գոլդեն Փելես» հյուրանոցի գործով ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի որդին՝ Արտաշես Ավետիսյանը կարգավիճակ ունի:

Այս մասին Ծաղկաձորում լրագրողների հետ հանդիպմն ընթացքում հայտարարեց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, սակայն չմանրամասնելով՝ մեղադրյալի, թե՝ կասկածյալի:

Հարցին՝ արդյոք Ավետիսյանը հնարավորություն ո՞ւնի ազատվել քրեական պատասխանատվությունի հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ նա պատրաստակամություն է հայտնել «Գոլդեն Փելեսը» նվիրել պետությանը, Վանեցյանը պատասխանեց. «Մենք տեղեկություններ, ստացանք, որ «Գոլդեն Փելես» հյուրանոցը գրանցված է օֆշորային ընկերության վրա, որպեսզի թաքցնեն իրական սեփականատիրոջը: Օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում մեզ հաջողվեց պարզվեց, որ նշված օֆշորային ընկերության սեփականատերը Արմեն Ավետիսյանի որդի Արտաշես Ավետիսյանն է եւ նրա մայրը։ Գույքի ձեռքբերման միջոցների օրինականությունը պարզելու համար իրականացվել են համապատասխան միջոցառումներ եւ պարոն Արմեն Ավետիսյանը պատասկատակամություն է հայտնել մեր կողմից հւմնավորված ապօրինի գույքը նվիրաբերել պետությանը: Դա մեղմացուցիչ հանգամանք է, բայց իրավական վերջանական գնահատական կտրվի քննություն իրականանցող մարմնի կողմից»: Վանեցյանը նաեւ տեղեկացրեց, որ հարուցված քրեական գործը կարճվելու է նշելով, որ դրա համար մի քանի հիմքեր կան:

Ի պատասխան լրագրողների հարցին, ԱԱԾ տնօրենն ասաց, որ ինքը կողմնակից է՝ եթե անձը վերականգնում է պետությանը հասցված վնասը, ազատվի քրեական պատասխանատվությունից․«Լավ, եթե մարդ գնաց նստեց, պետությանը հասցված վնասը չվերականգնվեց, ու մի քանի տարի հետո ազատ արձակվեց, ի՞նչ է դրանից փոխվելու։ Ի՞նչ է տալիս մեզ տնտեսական հանցագործություն իրականացրած անձին տանել դատապարտելը։ Ես գտնում եմ՝ եթե մարդը ծանր հանցագործություն չի կատարել, մարդու առողջությանը վնաս չի տվել, եւ օրենքը թույլ է տալիս, պետք չի մարդուն տանել նստացնել»:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գումարներն օրինականացնելու (փողերի լվացում) դեպքի առթիվ` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Խոսելով իր եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման մասին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը պնդեց, որ Քոչարյանի կալանքի հարցը քննած դատավորն իրեն չի զանգել: Նա ասաց, որ իր հեռախոսն ուղարկվել է փորձաքննության, որով էլ կպարզվի, որ խոսակցությունը մոնտաժված է.

«Դատական մարմիններում որեւէ մեկը չի կարող հիմնավորել, որ սա իմ խոսակցությունն է: Բայց ես նույն վայրկյանին լրատվամիջոցների ներկայացուցիչների մոտ այդ մասին խոսել եմ: Իմ խոսակցությունների մեջ որեւէ բառ չեմ ասել, որից կարող է երբեւէ ամաչեմ, որեւէ խոսք չի եղել, որը կարող է ինչ-որ բացասական անդրադարձ ունենալ: Ընդհակառակը՝ գաղտանալսումները լույս սփռեցին այն ամենի վրա, ինչ կատարվում է»,- ի պատասխան մեր հարցին ասաց Վանեցյանը՝ հավելելով, որ չի ասել մի բառ, որից կարող է ամաչել:

Մեր հիշեցմանը, որ  ձայնագրության մեջ Վանեցյանը տվել է «դատավոր Հրաչ-Վաչիկի» անունը, Վանեցյանը արձագանքեց. «Ժողովուրդ, ես իմ հեռախոսը տարել եմ փորձաքննության, վերծանել են բոլոր հավելվածների խոսակցությունները, ես դատավորի հետ չեմ խոսել։ Եթե ես խոսացած լինեի, կասեի։ Գործը քննող դատավորի հետ որեւէ կապ չեմ ունեցել, չեմ ճանաչում որեւէ մի դատավորի այ էդքան դատավորների միջեւ»։

Լրագրողների պնդմանը, որ գաղտնալսման մեջ նա «դատավոր» բառն է գործածում Վանեցյանը, արձագանքեց. «Մի հատ բան եմ ասում ու թեման փակում ենք: Ռուբեն Մելիքյան կա, Արցախի նախկին ՄԻՊ-ը հուլիսի 26-ին իր ֆեյսբուքյան էջում գրել է ստատուս, որտեղ կպել է դատական պրոցեսի թույլ կողմերին։ Իմ հեռախոսի մեջ դա պահել եմ: Այդ ստատուսից կոպիա եմ արել, որովհետեւ այնտեղ բաներ էին գրած, որը ինձ անհանգստացրել էր, ուղարկել եմ մարդկանց, որ էդ կարծիքը տան, որից հետո, ինձ Սասունն ասում է՝ գրավոր ուզում էի պատասխանեի։ Էլ վերջ, գաղտնալսման մասին էլ բան չեմ ասելու…Հետո ի՞նչ, որ ԱԱԾ տնօրենին գաղտնալսել են, կամ ԱԱԾ տնօրենին են գաղտնալսել, կամ ձեզ, ի՞նչ տարբերություն, նույն իրավունքները մենք ունենք, որով մեզ օժտել է ՀՀ Սահմանադրությունը»,-ասաց Վանեցյանը:

Հարցին՝ արդյոք ԱԱԾ-ն զբաղվո՞ւմ է իր ընտանիքի անդամների օֆշորային բիզնեսներով, մասնավորապես՝ հորեղբոր կնոջ, Արթուր Վանեցյանն արձագանքեց․ «Այո, Զեմֆիրա Վանեցյանն իմ հորեղբոր կինն է, որը Հայաստանում չի բնակվում 1988-89 թվականներից, ինքը տնտեսական գործունեությամբ չի զբաղվում։ Այդ ընկերությունը եղբորինս է, որ Հայաստանում չի բնակվում եւ Հայաստանի քաղաքացի դարձել է այս տարի հեղափոխությունից հետո, ինքը հիմա Երեւանում է։ Օֆշորային գործունեությունը հանցագործություն չէ, ինձ չի վերաբերում օֆշորը, եւ անձամբ ես բիզնես չունեմ։ Եղբայրներս` Կարեն եւ Արմեն, զբաղվում են բիզնեսով դրսում»:

Աղբյուրը՝ armtimes.com

Հարակից նյութեր

Շանգրի լա խաղատանը տուգանել են 55 մլն դրամ
Բիզնես
13:43 Սեպտեմբեր 08 2020
Շանգրի լա խաղատանը տուգանել են 55 մլն դրամ ...
«Խոշոր ներդնողների հետ բանակցություններ եմ սկսել, Հայաստանում իմ ապրանքի արտադրությամբ զբաղվելու համար»․ Քիմ Քարդաշյանի հարցազրույցը
Բիզնես
17:45 Հոկտեմբեր 08 2019
Ռեալիթի շոուների հայազգի աստղ Քիմ Քարդաշյանն այս օրերին Երևանում է և բոլորի ուշադրությունը պահում է իր անձի շուրջ: WCIT համաշխարհային … ...
«Անի» կաթնամթերքի գործարանը և «Անի» տաքսի-ընկերությունը պատկանում են բացառապես Մկրտչյանների ընտանիքին
Բիզնես
23:29 Սեպտեմբեր 06 2019
Վերջին շրջանում համացանցում շրջանառվում է մի տեսանյութ, որտեղ նշվում է, որ մեր ընկերությունները պատկանում են ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանցից … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test