Երևանում հայտնվել է ադրբեջանական արտադրության կարագ

14:00 Հունվար 05 2019
*
Բիզնես
Երևանում հայտնվել է ադրբեջանական արտադրության կարագ

Դավիթ Պիպոյանը գնացել է Երևանում հայտնված ադրբեջանական կարագի հետքերով։

Քաղաքացիական ակտիվիստ Սոնա Աղեկյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգել է Երևանում հայտնաբերած ադրբեջանական կարագի մասին։

«Ամանորյա անակնկալ։ Այո, այո, Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքի վաճառասրահներում, փաստորեն, կարելի է ձեռք բերել « եղբայրական Ադրբեջանի» բարձրորակ արտադրության որակյալ կարագ։ Բայց հիասթափեցնեմ ու շտապեմ ասել, որ այն իրականում սփրեդ է և ըստ իս, նաև վտանգավոր հենց հայերի համար»,– գրել է Սոնան` հրապարակելով նաև հիշյալ ապրանքի տեսագրությունն ու լուսանկարը, որոնցից պարզ է դառնում, որ «Մոսկովսկոյե» անվանումով կարագն, իրոք, ադրբեջանական «Ֆարմեր» ընկերության արտադրության փաթեթավորմամբ է։

Սոնայի հրապարակմանն արձագանքել է ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը։

«Մինչև դեկտեմբեր 30–ը խանութներում շրջայցեր ենք իրականացրել։ Նման տարայով կարագ ես ոչ մի համայնքում չեմ հանդիպել։ Այսօր ևս երեք համայնքի խանութներում առկա չէր»,– ֆեյսբուքում գրել է Պիպոյանը` հավելելով, որ այդ հարցով դիմել է նաև պետական մարմիններին։

Ի վերջո, Պիպոյանը նկարը հրապարակած քաղաքացուց պարզել է, որ կարագը ձեռք է բերվել ոչ թե խանութից, այլ փողոցից։ «Այ այստեղ պետք է ձեզ կրկին հիշեցնեմ, որ տարեվերջին բոլորիդ հորդորել եմ ձեռնպահ մնալ փողոցում վաճառվող կենդանական ծագում ունեցող մթերք ձեռք բերելուց։ Հիշեք, որ այսպիսով դուք էլ եք դառնում այս խախտումների մասնակիցը, որովհետև եթե դուք ձեռք չբերեք այս մթերքները, իրավախախտները, ուզեն թե չէ, կդադարեցնեն իրենց գործունեությունը»,– նշում է Պիպոյանը։

Հիշեցնենք` նույն կոչով տարեվերջին Պիպոյանը Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում դիմել էր ՀՀ քաղաքացիներին` հորդորելով ձեռնպահ մնալ փողոցում վաճառվող կասկածելի ու վտանգավոր սնունդ գնելուց։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Հարակից նյութեր

Շանգրի լա խաղատանը տուգանել են 55 մլն դրամ
Բիզնես
13:43 Սեպտեմբեր 08 2020
Շանգրի լա խաղատանը տուգանել են 55 մլն դրամ ...
«Խոշոր ներդնողների հետ բանակցություններ եմ սկսել, Հայաստանում իմ ապրանքի արտադրությամբ զբաղվելու համար»․ Քիմ Քարդաշյանի հարցազրույցը
Բիզնես
17:45 Հոկտեմբեր 08 2019
Ռեալիթի շոուների հայազգի աստղ Քիմ Քարդաշյանն այս օրերին Երևանում է և բոլորի ուշադրությունը պահում է իր անձի շուրջ: WCIT համաշխարհային … ...
«Անի» կաթնամթերքի գործարանը և «Անի» տաքսի-ընկերությունը պատկանում են բացառապես Մկրտչյանների ընտանիքին
Բիզնես
23:29 Սեպտեմբեր 06 2019
Վերջին շրջանում համացանցում շրջանառվում է մի տեսանյութ, որտեղ նշվում է, որ մեր ընկերությունները պատկանում են ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանցից … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test