«Հումորի լիգա» նախագծի մասնակիցները Ուկրաինայից վերադարձել են հաղթանակով. միջազգային «Лига Смеха» փառատոնին հետևում են թողել 200-ից ավելի թիմերի

16:30 Փետրվար 06 2019
*
Մրցույթ
«Հումորի լիգա» նախագծի մասնակիցները Ուկրաինայից վերադարձել են հաղթանակով. միջազգային «Лига Смеха» փառատոնին հետևում են թողել 200-ից ավելի թիմերի

«Հումորի լիգա» նախագծի հավաքական թիմը Օդեսայում կայացած «Лига Смеха» միջազգային փառատոնին գերազանցել է նույնիսկ իր սպասումները: Գրանցված 245 թիմերից Мульти Армяне թիմը ոչ միայն ընդգրկվել է լավագույն 21 թիմերի կազմում, այլև 13 այլ թիմերի հետ հնարավորություն է ստացել մասնակցելու նոր եթերաշրջանին:  Գրանցած հաջողությունների ու սպասվող նորությունների մասին զրուցել ենք «Հումորի լիգա» նախագծի, FunnyMen Production-ի  պրոդյուսեր Արմեն Սուքիասյանի հետ:

-Արմեն, 8 երկրների 200-ից ավել թիմերի մեջ ինչո՞վ  աչքի ընկավ Հայաստանը ներկայացնող Мульти Армяне  թիմի մատուցած հումորը, ինչո՞վ տարբերվեցիք:

-Արձագանքները շատ դրական էին. դրանց ինքներդ կարող եք հետևել Տելեգրամում՝ նախագծի էջում: Այդ մեկնաբանություններին մեծ ուշադրություն ենք դարձնում, քանի որ թիմերի բոլոր ելույթներից հետո այնտեղ ակտիվ  կիսվում էին  տպավորություններով: Այս ոլորտում շատ լուրջ տեղ ունեցող մարդիկ մեր թիմի ելույթներից հետո գրում էին, որ նոր որակի ու հասուն հումոր ենք մատուցում:

-Իսկ ի՞նչ ֆորմատով էր մրցույթն անցկացվում. նախապես մտածված համարնե՞ր էին, թե՞ իմպրովիզացիա:

-Սպասում էինք իմպրովիզացիայի փուլին, բայց այս անգամ չկար: Անկեղծ՝ չէինք ակնկալում, որ սեզոն կմտնենք, նպատակ էինք դրել գալահամերգի փուլ հասնել,  բայց փաստորեն մենք մեր սպասելիքներն էլ գերազանցեցինք: Կարելի է ասել՝ 3 փուլերում էլ նույնն ենք խաղացել. սցենարը գրել էինք Հայաստանում, երկրորդ փուլից սկսած աշխատել ենք խմբագիրների ու գեղարվեստական ղեկավարների հետ, ովքեր ուղղորդել են,  խորհուրդներ են տվել ու օգնել են տեղավորվել ելույթի համար սահմանված տևողության մեջ:

Կխնդրեմ մի փոքր կազմի մասին խոսեք, թիմում միայն «Հումորի լիգայի» մասնակիցներն էին, թե՞ այլ հումորիստների էլ էիք ներգրավել:

Մեր թիմի կազմում են գեղարվեստական ղեկավարներ Վահե Խաչատրյանն ու Արսեն Հարությունյանն, ովքեր նաև թիմի ընտրության պատասխանատուներն էին. թիմում են՝ Արցախից Տիգրանն ու Ավետը, Զվերապոլիսից՝ Գոռն ու Ազատը, Միսակն,  ով «Հումորի լիգայի» գրեթե բոլոր թիմերի հետ խաղացել է, նախագծի տնօրեններ Արամը Մելիքյանը ու ես. ի դեպ, ես  նույնպես բեմ եմ բարձրացել, դա կարծում եմ անկանկալ կլինի հանդիսատեսի համար:

Մեր թիմի լիարժեք անդամ է դարձել ու մեզ հետ Կիև է գալու նաև Օդեսայում ապրող ու մեզ շատ հարցերում օգնած Աշոտը Վարդանյանը, ով մեր ձայնային օպերատորն է, Աշոտը նախկինում էլ այս փառատոնին մասնակցելու փորձ ուներ:

-Եթե ձևակերպենք, այս հաղթանակը ու սպասվող ելույթները ի՞նչ է տալու Ձեզ ու թիմին:

-Հայաստանը նման նախադեպ ունեցել էր «ԵրՄի»-ի ժամանակ, երբ Սոչիում կայացած փառատոնին  «ԵրՄի»-ն  անցավ հեռուստատեսային լիգա ու դարձավ հաղթող: Դրանից հետ հաջողություններ գրանցեց «Նովիե Արմյանինը». անցել է տևական ժամանակ ու մենք հումորի ասպարեզում նման բարձր հարթակում՝ միջազգային փառատոնում, ներկայացված չենք եղել. հիմա հեռուստատեսային լիգայում ենք, ինչն իսկապես լուրջ նվաճում է ու ոլորտը Հայաստանում զարգացնելու լուրջ նախադրյալ:

Բացի դրանից մի նորություն ասեմ, ինչը դեռ որևէ տեղ չի հրապարակվել, արդեն ունենք պայմանավորվածություն՝ ապրիլից նորից եթերում կլինի «Հումորի լիգա» նախագիծը, բայց դա կլինի վերջին «Հումորի լիգան»:

FunnyMen Production-ը ձեռք է բերել իրավունք Հայաստանում հենց նույն ֆորմատով «Лига Смеха» անցկացնելու համար. մենք Իսրայելից, Բելառուսից ու Ուկրաինայից  հետո կլինենք հաջորդ պետությունը, որտեղ կանցկացվի նման միջազգային փառատոն:

-Եվ վերջում, Արմեն, փետրվարի 24-ին սպասվում է Ձեր երկրորդ խաղը, հիմա թիմն  աշխատանքային  ի՞նչ փուլում է:

-Թիմի սցենարիստների մի խումբը Հայաստանում է աշխատում, մի խումբը օրերս կմեկնի Կիև՝ զուհագեռ ենք աշխատելու:

Ավելացնեմ, որ մեզ ընտրել է Եվգենի Կաշեվոյը՝ ամենասիրված ղեկավարներից մեկը: Իսկ սպասվող մրցակցության լրջությունը պատկերացնելու համար ասեմ միայն, որ  Իգոր Լաստոչկինը, ով 2 անգամ որպես ղեկավար հաղթող է եղել, այս անգամ ներկայանալու է ոչ թե որպես թիմի ղեկավար, այլ լինելու է լեգենդար «Դնեպր»  թիմի մասնակից. այսինքն՝ խաղալու է մեզ հետ նույն սեզոնում:

Եվ վերջում, ուզում եմ մեր գործընկերներին շնորհակալություն հայտնել՝ Գագիկ Ծառուկյանին, «Շանթ հեռուստաընկերությանը», Light Affect-ին :

ArenaNews.am

Հարակից նյութեր

Էրդողանը կոչ է արել Երևանին և Բաքվին որքան հնարավոր է շուտ ստորագրել խաղաղության պայմանագիր
Մրցույթ
21:09 Մայիս 08 2024
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս շուտ ստորագրվի, տարածաշրջանը պետք է կայունության հասնի, հայտարարել է Թուրքիայի նախագահ … ...
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Մրցույթ
21:05 Մայիս 08 2024
2024թ․ մայիսի 7–ին` ժամը 14։00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի գետնատնակում հայտնաբերվել է նույն զորամասի պայմանագրային … ...
Ավազակություն անչափահասի նկատմամբ՝ Լոռու մարզում․ կալանավորվել է նրա համադասարանցին
Մրցույթ
14:26 Մայիս 08 2024
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում կատարվում են քննչական և վարութային գործողություններ՝ … ...
Բագրատ սրբազանի խոսքով՝ մայիսի 9-ի հանրահավաքի կազմակերպիչը ինքը չէ, ինքը պարզապես քայլում է
Մրցույթ
14:12 Մայիս 08 2024
Այսօր՝ մայիսի 8-ին՝ քայլերթի ընթացքում, լրագրողի հարցին, թե Երևանում վաղը՝ ժամը քանիսի՞ն է նախատեսվում հանրահավաքը, Բագրատ սրբազանը պատասխանեց, որ հանրահավաքի … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test