Մենչի դստեր` 15–ամյա Էլինայի հագուստի հավաքածուի շնորհանդեսն ԱՄՆ–ում

17:15 Փետրվար 12 2019
*
Նորաձևություն
Մենչի դստեր` 15–ամյա Էլինայի հագուստի հավաքածուի շնորհանդեսն ԱՄՆ–ում

ԱՄՆ-ում կայացել է պրոդյուսեր Արմեն Պետրոսյանի՝ Մենչի դստեր` Էլինայի հավաքածուի շնորհանդեսը։ 15–ամյա աղջիկը, որն ավելի վաղ ներկայացրել էր իր դիզայնով շապիկների և վերնազգեստների հավաքածու, այս անգամ ավելի լայն  տեսականի է թողարկել։

Այս առթիվ նրանք ԱՄՆ–ում միջոցառում է կազմակերպել, որին ներկա են եղել նաև մի շարք հայտնի մարդիկ։ Արմենը միջոցառման լուսանկարները տրամադրել է Tert.am Life-ին, իսկ Էլինան պատմել է իր հավաքածուի և կարևոր նշանակության միջոցառման մասին։

Էլինայի հավաքածուն նվիրված է Վալենտինի տոնին։ Հավաքածուի համար ապագա դիզայները պատվիրել է իր նախընտրած կտրվածքով պարզ հագուստներ, որոնք լրացրել է դիզայներական իր լուծումներով։ Նա հիմնականում ներկայացնում է ձեռագործ աշխատանքներ։

Հավաքածուում ներառված են ձեռքով նկարված, քարերով հավաքված, պրինտ արված հագուստներ, շապիկներ, ջինսե բաճկոններ, գլխարկներ, բլուզներ»,– ասաց նա ու հավելեց, որ ցուցադրության ժամանակ արդեն գրանցել է վաճառքներ տարբեր տեսակի հագուստներից։

Ամենամեծ պահանջարկը վայելել է սև զգեստը, որով միջոցառմանը ներկայացել էր նաև Էլինայի կրտսեր քույրը` Մարիան։  «3 ժամում զգեստներն ամբողջությամբ վաճառվեցին»,– ոգևորությամբ հայտնեց Էլինան։

Ապագա դիզայների խոսքով` իրենք գնային միջին սանդղակ են սահմանել, քանի որ կարևորում են նաև աշխատանքի որակը։

Էլինան դեռ 15 տարեկան է։ Քչերին է հաջողվում այս տարիքում այսպիսի արդյունք ունենալ։ Այս հարցում նրան շատ են աջակցել ծնողները։ Ի դեպ, Էլինային իր ոճային խորհուրդներով օգնում է նաև մայրիկը` Քրիստինան։

Ցուցադրությունը շատ կարևոր էր ինձ համար։ Երբ 5 տարեկանից երազում ես դիզայներ դառնալու մասին և լիմում է այսպիսի միջոցառում, այն էլ ԱՄՆ–ում, ամեն ինչ արժե։ Չէի կարող պատկերացնել, որ իմ հավաքածուն այստեղ այսքան կսիրեն։ Իհարկե, սա ինձ համար մեծ հաջողություն եմ համարում, բայց ամեն ինչ դեռ առջևում է։ Շատ բանի պետք է հասնեմ, առաջ գնամ մասնագիտական այս ուղղությամբ,– ասաց Էլինան, որն ուրախությանը զուգահեռ մեծ պատասխանատվությամբ է մոտեցել միջոցառմանը,– Մեծ պատասխանատվություն էի զգում, քանի որ իմ առաջին իվենթն էր, շատ հյուրեր ունեի։ Կազմակերպչական հարցերում ինձ շատ օգնեցին ծնողներս։ Միջոցառմանը ներկա էին շատ մարդիկ, որոնք գնահատում աշխատանքն ու  հաճելի խոսքեր ասում»։

Էլինան շատ երազանքներ ունի։ Ասում է` ամենակարևորը, որպես մարդ կայանալն է։ «Ուզում եմ այնպես անել, որ ծնողներս և բոլորը հպարտանան ինձնով։ Դառնամ լուրջ դիզայներ»,– եզրափակեց նա։

 

Հարակից նյութեր

Արտառոց դեպք․ Վարժեցված կատուն թմրանյութեր ու հեռախոսաքարտեր է տարել Սևանի գաղութ
Նորաձևություն
12:14 Սեպտեմբեր 20 2020
Արտառոց դեպք․ Վարժեցված կատուն թմրանյութեր ու հեռախոսաքարտեր է տարել Սևանի գաղութ ...
«Շատ թանկ զգեստներ կան, որոնք իմ ճաշակով չեն». Իրինա Այվազյանի ամենաթանկ ու ամենաէժան գնումները
Նորաձևություն
19:09 Օգոստոս 27 2020
Հայտնի մարդկանց ոճն ու սիրելի իրերը ներկայացնող շարքի շրջանակում Tert.am Life-ը ներկայացնում է դերասանուհի Իրինա Այվազյանին: Իրինայի խոսքով` առօրյայում կրում է … ...
«Իմ ճանաչումը թույլ է տվել, որ մարդիկ աչք փակեն վիտիլինգոյի վրա ու տեսնեն ներքին արժեքներս». «Միսս աշխարհ Արմենիա 2019» Լիանա Ոսկերչյանը` նոր ֆոտոշարքի և իրեն ինքնավստահ ու կայացած զգալու մասին
Նորաձևություն
16:57 Օգոստոս 25 2020
«Միսս աշխարհ Արմենիա 2019» Լիանա Ոսկերչյանն օրերս նոր լուսանկարահանման է մասնակցել: Tert.am Life-ի հետ զրույցում Լիանան ասաց, որ լուսանկարների հեղինակն Ավետ … ...
Առնետի և դևի խառնուրդ. համացանցը քննարկում է Chanel-ի մոդելի արտաքինը
Նորաձևություն
21:28 Հուլիս 31 2020
Chanel նորաձևության տան նոր մոդել Մոլլի Բեյրը համացանցում առաջացրել է իրարանցում: Միջազգային ԶԼՄ-ները և օգտատերերը քննարկում են աղջկա ոչ ստանդարտ … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test