«Երիտասարդ սերնդին առաջարկում եմ ընթերցել Աշոտ Աղաբաբյանի «ԹԱԿԱՐԴ» վեպը՝ նվիրված արդեն «բացահայտված» բացառիկ հետախույզ ՋՈՆ ՀԱՆԻՍՅԱՆԻ արտասովոր կյանքին». Գևորգ Դանիելյան

17:51 Փետրվար 12 2019
*
Մշակույթ
«Երիտասարդ սերնդին առաջարկում եմ ընթերցել Աշոտ Աղաբաբյանի «ԹԱԿԱՐԴ» վեպը՝ նվիրված արդեն «բացահայտված» բացառիկ հետախույզ ՋՈՆ ՀԱՆԻՍՅԱՆԻ արտասովոր կյանքին». Գևորգ Դանիելյան

Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Այդ հիրավի եզակի մարդկանց մասին մեզ տրված չէ շատ բան իմանալ, դա բխում է ինչպես նրանց, այնպես էլ պետության անվտանգության շահերից: Խոսքս հատուկ պատրաստություն անցած և անասելի բարձր որակներով օժտված հայ հետախույզների մասին է: Այս համատեքստում երախտապարտ պետք է լինենք նրանց, ովքեր գոնե «վաղեմության ժամկետն» անցնելու հիմքով գեղարվեստական հարթությամբ մեզ հրամցնում են նրանց վառ կենսագրականի՝ հրապարակման համար թույլատրելի դրվագները: Երիտասարդ սերնդին առաջարկում եմ ընթերցել Աշոտ Աղաբաբյանի «ԹԱԿԱՐԴ» վեպը՝ նվիրված արդեն «բացահայտված» բացառիկ հետախույզ ՋՈՆ ՀԱՆԻՍՅԱՆԻ արտասովոր կյանքին: Վերջերս մարզումներից հետո, երբ սպորտային հագուստով դրսում էի և իմ կարծիքով՝ գրեթե անճանաչելի, ինձ մոտեցավ թիկնեղ և քննախույզ հայացքով մի մարդ, բարևեց և առանց այլևայլության ասաց, որ կամենում է ինձ մի գիրք հանձնել: Մարդկանց դեմքերը մտաբերելու իմ խոցելի հիշողությունը հերթական անգամ ինձ դավաճանեց, սակայն որոշեցի անկեղծ լինել և խոստովանել, որ չեմ կարողանում մտաբերել զրուցակցիս, հընթացս հույս ունեի, որ ինքն ինձ այլ մարդու հետ է շփոթում: Բայց չէի հաշվարկել, որ գործ ունեմ լեգենդար հետախույզի հետ, որը մարդկանց դեմքերը ճշգրտորեն մտաբերում է անգամ 20-30 տարի անց: Դե իսկ գրքի համար անչափ շնորհակալ եմ…

Հարակից նյութեր

Կոմիտասի մասին «Սողոմոնի երգերը» ֆիլմը հայտնվել է «Օսկարի» երկար ցանկում
Մշակույթ
16:17 Հունվար 29 2021
Ռեժիսոր Արման Նշանյանի «Սողոմոնի երգերը» («Songs of Solomon») ֆիլմը ներառվել է «Օսկարի» երկար ցանկում։ Փետրվարի 9-ին կհայտարարվի 15 ֆիլմից բաղկացած … ...
«Ինքս արտասվել եմ նկարահանումներին, բայց մեր նպատակը դիտողից արցունքներ կորզելը չէ». Արշո Հարությունյան
Մշակույթ
17:37 Հունվար 17 2021
Ավելի քան 68 անգամ բեմ բարձրացած «Հարսանիք թիկունքում» ներկայացումն էկրանավորվել է, հունվարի 28-ից այն արդեն հնարավոր կլինի դիտել բոլոր կինոթատրոններում. … ...
«Նեղություններից հետո պետք է կոփվենք». Աննա Էլբակյանը` իր 57-ամյակին թոռնիկների անակնկալի, անցած տարվա կորուստների մասին
Մշակույթ
11:23 Սեպտեմբեր 07 2020
«Նեղություններից հետո պետք է կոփվենք». Աննա Էլբակյանը` իր 57-ամյակին թոռնիկների անակնկալի, երիտասարդ մնալու գաղտնիքի և անցած տարվա կորուստների մասին ...
«Այս աշխարհի խնդիրն այն է, որ դաստիարակված մարդիկ լի են կասկածներով, իսկ ապուշները՝ ինքնավստահությամբ». Չարլզ Բուկովսկի
Մշակույթ
19:42 Հուլիս 05 2020
Բուկովսկին գրում էր՝ ոգեշնչվելով իր հայրենի քաղաքի՝ Լոս Անջելեսի սոցիալական, մշակութային և տնտեսական միջավայրից։ Նրա աշխատանքները արտացոլում են աղքատ ամերիկացիների … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test