«Պետական մակարդակով բիզնես են խլում». տնտեսվարողը մեղադրում է Դավիթ Սանասարյանին

14:20 Փետրվար 18 2019
*
Բիզնես
«Պետական մակարդակով բիզնես են խլում». տնտեսվարողը մեղադրում է Դավիթ Սանասարյանին

Լուսանկարում «Ֆրեզեն» ՍՊԸ-ի տնօրեն Հրանտ Պիվազյանը և ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանը:

«Ֆրեզենիուս Մեդիքլ քեյր» գերմանական ընկերության հայաստանյան գործընկեր «Ֆրեզեն» ՍՊԸ-ի տնօրեն Հրանտ Պիվազյանը պնդում է, որ պետական վերահսկողական ծառայությունը փորձում է խոչընդոտել իրենց ընկերության գործունեությունը:

Հրանտ Պիվազյանը «Հետք»-ի թղթակցին պատմեց, որ 1997 թ.-ից իր հոր՝ Վարազդատ Պիվազյանի կողմից Հայաստանի ողջ տարածքում և Արցախում հիմնադրվել են հեմոդիալիզի բաժանմունքներ: «Ֆրեզենիուս Մեդիքլ քեյր» ընկերությունը, առանց նախապայմանների, բուժհաստատություններին նվիրաբերել է ավելի քան 150 սարքավորում: Հրանտ Պիվազյանի խոսքով` այսօր փորձում են իրենց «բիզնեսը խլել»: Նա մեզ ներկայացրել է գործընթացը հավաստող մի շարք փաստեր և դրանց հետ կապված իրադարձությունների ժամանակագրությունը:

2019 թ.-ի հունվարին Վանաձորի ԲԿ-ն հայտարարել է հեմոդիալիզի պարագաների մրցույթ, սակայն պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) գնումների վերահսկման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի Սամվել Ադյանը Լոռու մարզպետարանի համապատասխան պաշտոնյային առաջարկել էնշված մրցույթում կատարել փոփոխություններ: Առաջարկվել է 5 չափաբաժնից 3-ում մանրազերծման մեթոդը փոփոխության ենթարկել: Բացի դա, առաջարկվել է փոփոխության ենթարկել նույն բժշկական կենտրոնի մեկ այլ մրցույթի 1 չափաբաժնի տեխնիկական բնութագիրը:

Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժ/պ Արթուր Մխիթարյանը պատասխանել է ՊՎԾ պաշտոնյային, որ «Ֆրեզեն» ընկերության կողմից առաջարկվող ապրանքները ունեն բարձր որակ և հուսալիություն, սարքավորումները գտնվում են երաշխիքի մեջ, իսկ այլ պարագաների օգտագործումն այս փուլում նպատակահարմար չէ: Մարզպետարանի պաշտոնյային նույն տեղեկությունը տրամադրել է նաև Վանաձորի ԲԿ-ի տնօրեն Վ. Մկրտչյանը:

Պետական վերհսկողական ծառայության գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանը մեկ օր անց նույնաբովանդակ գրություն է ուղարկել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ՝ առաջարկելով հեմոդիալիզի պարագաների համար հայտարարված մրցույթի 4 չափաբաժնում փոփոխություն կատարել:

«Ֆրեզեն» ՍՊԸ-ի տնօրենը հասկանալու համար, թե ինչ դավադրություն է նախապատրաստվում, փորձել է կապ հաստատել ՊՎԾ ներկայացուցիչ Սամվել Ադյանի հետ, որը հանդիպելու առաջարկը մերժել է, սակայն իմանալով, որ տնտեսվարողը վարչապետ Նիկոլ Փաշինյանին է պատրաստվում դիմել` համաձայնել է: «Մեր հեռախոսազրույցից մի քանի օր անց ինձ զանգահարեց իմ ծանոթը և ասաց, որ ցանկանում է ինձ հետ հանդիպել և զրուցել այս թեմայի շուրջ: Հանդիպեցի մեր ընդհանուր ծանոթին՝ Տարոն Ավետիսյանին՝ առաջարկելով պարզաբանել, թե ինչին են միտված կոնկրետ այս փոփոխությունները: Տարոն Ավետիսյանը պատասխանեց ինձ. «Ուշ թե շուտ իմանալու ես, ավելի լավ է միանգամից ասեմ, որ հիմա մեր հերթն է եկել ներկրելու հեմոդիալիզի պարագաներ…»»,- հանդիպումից մանրամասներ հայտնեց ընկերության տնօրենը:

ՊՎԾ մեկ այլ աշխատակից էլ՝ Գևորգ Խաչատրյանը, փորձում է բուժհաստատությունների ղեկավարներին համոզել, որ տեխնիկական բնութագրերը փոփոխեն: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն փոփոխում է տեխնիկական բնութագրերը: Հիվանդանոցի հայտարարած մրցույթին մասնակցում է «Զորաշեն» ՍՊԸ-ն, որը, armeps.am համակարգի տվյալներով, տարիներ շարունակ պետական հաստատություններին կահույք է մատակարարել, Երևանի կամարանցումներն (դալան) է նկարազարդել և այլն: Նշված ՍՊԸ-ն, հաղթելով մրցույթը, երկրորդ փուլում ներկայացրել է մատակարարվելիք պարագաների տեխնիկական բնութագրերը: Այդ ժամանակ էլ պարզվել է, որ ներկայացված ապրանքները մանրազերծված են ռադիացիոն բետտա եղանակով, որը համարվում է մրցույթի խախտում: «Հեմոդիալիզի բժշկական պարագաները, օրինակ՝ արյան հոսքային գծերը, մետաղական գործիքները, որոնք որոշակիորեն կարծր են, կարող են մանրազերծվել գամմա կամ բետտա մեթոդով, սակայն կոնկրետ հեմոդիալիզատորում պարունակվող մանրաթելային հյուսվածքների պարագայում գամման և բետտան վնասում են այդ հյուսվածքների կառուցվածքը և բերում դիսֆունկցիայի ու բացասական ազդեցություն ունենում մարդու կյանքի և առողջության վրա»,- բացատրում է «Ֆրեզեն» ընկերության տնօրենը:

Ամբողջությամբ՝ hetq.am

Հարակից նյութեր

Շանգրի լա խաղատանը տուգանել են 55 մլն դրամ
Բիզնես
13:43 Սեպտեմբեր 08 2020
Շանգրի լա խաղատանը տուգանել են 55 մլն դրամ ...
«Խոշոր ներդնողների հետ բանակցություններ եմ սկսել, Հայաստանում իմ ապրանքի արտադրությամբ զբաղվելու համար»․ Քիմ Քարդաշյանի հարցազրույցը
Բիզնես
17:45 Հոկտեմբեր 08 2019
Ռեալիթի շոուների հայազգի աստղ Քիմ Քարդաշյանն այս օրերին Երևանում է և բոլորի ուշադրությունը պահում է իր անձի շուրջ: WCIT համաշխարհային … ...
«Անի» կաթնամթերքի գործարանը և «Անի» տաքսի-ընկերությունը պատկանում են բացառապես Մկրտչյանների ընտանիքին
Բիզնես
23:29 Սեպտեմբեր 06 2019
Վերջին շրջանում համացանցում շրջանառվում է մի տեսանյութ, որտեղ նշվում է, որ մեր ընկերությունները պատկանում են ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանցից … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test